Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

08/10/2024 schedule14:48

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

«Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։

Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում:

Հուշահամալիրը ապահովված չէ դրենաժային համակարգով, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը, որն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:

Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը։

Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025 թ. կեսից:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից տրվող ֆինանսավորումը կազմում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
1375 դիտում

ՀՀ-ն պատրաստակամ է ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրել Խաղաղության պայամանգիրը. Կոստանյան

ԱՊՀ երկրները մեր ամենամտերիմ ռազմավարական գործընկերներն են. Կրեմլում Պուտինի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը

Հունվարի 1-ից ՀՀ-Իրան պետական սահմանի հսկիչ կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնի ԱԱԾ սահմանապահ զորքը

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

Սա հակապետական քաղաքականություն է՝ քաղաքականությամբ զբաղվող զավեշտաբանի շատ անհաջող թատերաշրջանի բացումն է. Դավոյան

Պուտինը, հավանաբար, Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցք»-ի թեման. Պեսկով

Վճարել եմ յուրաքանչյուրիս համար 300 հազար դրամ, հետո գրագրությունը ջնջվել է. ինչպես է տղամարդը խարդախության զոհ դարձել

Կենսունակությունը կորցրած 1250 ծառ կհեռացվի. Երևանում շարունակվում են փոխարինման աշխատանքները

Անդրադարձ է եղել տնտեսության դիվերսիֆիկացիային. Պապոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին, GIZ-ի, KfW-ի ներկայացուցիչներին

X-Group ընկերությունը խոստանում է 0,5 միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի սկզբնական կադրերը տրամադրողին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 8-ին

Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, բերել դա հումորի դաշտ, գիտակցված մանիպուլյացիա է. Դանիելյան

Ավտոբուսների վարորդները 200 լիտր դիզվառելիք են գողացել. «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ճարտարագետը դիմել է ոստիկանություն

Արձանագրենք՝ Հայկ Մարությանը համալրեց ՀՀ-ում Ալիևի խոսնակների շարքը. Հովհաննիսյանը՝ Երևանի նախկին քաղաքապետի մասին

Դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և շուրջ 6 միլիարդ դրամ

Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն. Փաշինյանը՝ Պուտինին (լուսանկարներ)

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը

Կվադրոբերներ ունե՞ք. Լավրովը Միրզոյանից հետաքրքրվել է նոր ենթամշակույթի մասին

Պուտինը հայտնել է՝ ինչ են քննարկել ՀՀ վարչապետի հետ և հաստատել ԲՐԻԿՍ-ի հրավերը (տեսանյութ)

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացման մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «լավ թուրքական նվեր» է ուղարկել

WCIT 2024 միջոցառման հրավառությունն իրականացրած անձը չի ունեցել ՆԳՆ-ի կողմից թույլտվություն. կձեռնարկվեն միջոցներ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ. Ուշակով

«Դոմուս» ընկերությանը հրդեհի հետևանքով պատճառվել է շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ադրբեջանի նախագահը ժամանել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների (տեսանյութ)

Ընդդիմությունը 45 լրատվամիջոց ունի ձեռքի տակ, հաշվեք, թե ինչ միլիոններ են պտտվում. Սաֆարյան (տեսանյութ)

Լիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր (լուսանկարներ)

Ոմանք այդպես էլ չկարողացան «Սուպեր Մամա»-ից դառնալ քաղաքական գործիչ. Չախոյանը՝ Մարությանի մասին

Քանի մարդ է ծնվել ու քանի մահ է արձանագրվել այս տարվա 8 ամիսների ընթացքում

Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը

Արտակարգ դեպք Տավուշում․ 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց

Մանավազյանը, Ղազարյանն ու Դանիելյանը Սյունիքում ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին (լուսանկարներ)

Փոխվարչապետն ու Փրայսը քննարկել են ոռոգման և խմելու ջրի կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունը

Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք և 2,5 միլիարդ դրամ

Հայկ Մարությանը բեմադրության ժամանակ ՀՀ քարտեզը ցուցադրել է առանց Սյունիքի (տեսանյութ)

Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են խզել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և դադարեցնել երկրում ՄԶԳ-ի գործունեությունը