Տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը. Նարեկ Մկրտչյանը՝ Ֆլորենս Բաուերին

10/10/2024 schedule18:16

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ դիտարկվել է նաև կառույցի աջակցության հնարավորությունը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներում։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ոլորտային տարբեր բարեփոխումների իրականացման գործում։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես՝ ընդգծել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված նպատակների իրագործման կարևորությունը՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։

«Ցանկություն ունենք Հայաստանը դիրքավորել որպես ժողովրդագրական գիտելիքի ստեղծման և տարածման երկիր։ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված ծրագրերի իրականացման գործում կարևորում ենք նաև հասարակության վարքագծային փոփոխությունների ուղղությամբ աշխատանքը, որովհետև հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, ովքեր ունեցել են այլ կենսակերպ, պետք է շարունակական և արդյունավետ քայլեր իրականացնենք դրանք վերափոխելու ուղղությամբ»,- ասել է նախարարը։

mlsa - 3.jpg (1.18 MB)

Ֆլորենս Բաուերը ևս կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։ Ֆլորենս Բաուերի խոսքով՝ տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել Ժողովրդագրության ռազմավարությունը։ Վերջինս նաև նշել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կշարունակի աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններում։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վերահաստատել է կառույցի՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանն ուղղված ջանքերին նպաստելու հանձնառությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը՝ գենդերային բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների, կարողությունների զարգացման ու թվային նոր գործիքների ներդրման միջոցով։

Տպել
728 դիտում

Կարեն Գիլոյանը Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ

Մեկ ամսում՝ 800 դոլարի տնտեսում․ ՀՀ-ում էլեկտրական շարժիչով մեքենաների քանակն ավելանում է. ինչ առավելություններ ունի այն

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ազատման դիմում է ներկայացրել

Սևան-Գավառ ճանապարհին «Օպել»-ներ են բախվել. վարորդներից մեկը հիվանդանոցում է

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է (լուսանկարներ)

ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել

Բռնի տեղահանվածների կողմից փաստացի շահագործվող մեքենաների սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ կգործի

Սյունիքում եղբայրներ են ծեծի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Երկրների խոր պատմական կապերը մշակութային համագործակցության ներուժ են ի հայտ բերում. Ալի Աբդուլքարեմ Ուտավին՝ Դանիելյանին

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին. ներկայացվել են հայկական կողմի առաջարկները

ՀՀ-ում չվերթների ավելացման հնարավորություն և ոչ միայն. Պապոյանը հանդիպում է ունեցել Wizz Air-ի ներկայացուցիչների հետ

6 զոհ, հեղեղված «Դիսնեյլենդ», առանց էլեկտրականության մնացած 3 մլն ամերիկացի. «Միլթոն» փոթորիկը շարունակում է մոլեգնել

2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ

Տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը. Նարեկ Մկրտչյանը՝ Ֆլորենս Բաուերին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան խաչմերուկում

Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ընդլայնել է

Թիվ 20 դպրոցում կատարվածի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է սկսվել

Ձորակում հայտնաբերվել է 1 ուղևորի դի և «Գազել»-ը՝ գլխիվայր շրջված. պարզվում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հանգամանքները

Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը

Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան

«Արթկոսմեդ»-ի տնօրենը հայտարարություն է տարածել բուժառուի մահվան դեպքի վերաբերյալ

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետը ուղերձ է հղել Շիգերու Իշիբային

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել թիվ 20 դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ

Քննչական կոմիտեն թիվ 20 դպրոցում կատարվածի վերաբերյալ հրապարակումների հարցով դիմել է լրագրողներին և օգտատերերին

Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում

Համագործակցության շրջանակն ընդլայնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Արփինե Սարգսյանն ընդունել է Ֆլորենս Բաուերին

Ինչ վիճակում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հետևանքով տուժածները

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Համացանցում են հայտնվել թիվ 20 դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ)

Ադրբեջանին կտրամադրվի ամեն տեսակ օգնություն. թուրք նախարար

Իսրայելի անվտանգության կաբինետն Իրանին պատասխանելու վերաբերյալ որոշում կկայացնի. CNN

Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Թիվ 20 դպրոցի աշխատակիցներից մեկը մեղադրվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար

Հատել են անտառի ծառերն ու ապօրինի շահագործվող մեքենայով տեղափոխել. վարորդն ու փայտանյութի տերը որոնվում են

Սպերցյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը

Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով, սպասվում են տեղումներ

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Երևանի թիվ 20 դպրոցում

Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ