Նոր Նորքում կրակոցներ արձակելու, զենք և թմրամիջոց պահելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել

11/10/2024 schedule14:08

Ավարտվել է Երևանի 22-ամյա բնակչի կողմից Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի մոտակայքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Այս մասին տեղեկացնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թ. փետրվարի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ուղղությամբ, ավտոկայանատեղիում կայանված` ֆիզիկական անձի պատկանող Nissan Tida մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակուն, ինչպես նաև հարակից «Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա առերևույթ կրակոցներ արձակվելու՝ հանրային հետաքրքրություն առաջացրած դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. փետրվարի 19-ին՝ ժամը 19:45-ից մինչև 22:55-ն ընկած ժամանակահատվածում, 22-ամյա երիտասարդը, ընկերոջ հետ գնալով զինվորական խանութ, գնել է Gamo, Quarta, Borner ապրանքանիշերի՝ ատրճանակի համար նախատեսված 3 հատ գազի բալոն։ Ապա իր՝ «Նիսսան Սենթրա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Գայի պողոտա 19 և 17 հասցեների հարակից հատված:

22-ամյա երիտասարդը, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, իր մոտ պահվող օդաճնշիչ ատրճանակով նախ՝ փողոցում քայլելիս, ապա՝ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ մի քանի կրակոց է արձակել։

Դրա հետևանքով վնասվել են Նոր Նորք վարչական շրջանի և «Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի վարչական շենքերի պատուհանները, հարակից հատվածում գտնվող ավտոկայանատեղիում կայանված «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին, ինչպես նաև խոչընդոտվել է ՍՊ ընկերության և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը՝ վերջիններիս մոտ առաջացնելով վախի ու անհանգստության մթնոլորտ:

Քննությամբ պարզվել է նաև, որ 22-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել 5,45 մմ տրամաչափի «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի, դրա մոդիֆիկացիաների և «ՌՊԿ-74» ձեռքի գնդացիրների համար նախատեսված փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ:

Բացի այդ, 22-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, ձեռք է բերել և իր մոտ 7 առանձին փաթեթներում պահել է զգալի չափերի՝ ընդհանուր 4,91 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս պատկանող «Նիսսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 22-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3398 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան