Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքում

11/10/2024 schedule14:21

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումները, միաժամանակ բնակչության շրջանում անցկացնելով բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար, տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին զենք է թողնում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի հարակից տարածքում գտնվող պանելների մոտ:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, երկփողանի հրացան, փայտյա արկղ, որի մեջ եղել են 8 ականանետի համար նախատեսված արկեր՝ իրենց գլխիկներով, 5 լուսաձայնային պայթուցիչներ, այլ տեսակի 13 պայթուցիչներ, Ֆ-1 տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 599 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփեր:

Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա մի տղամարդ ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացրել «Սայգա» տեսակի ակոսափող հրազեն և 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին»,-ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տպել
1422 դիտում

Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 8, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով. անձրև ու ամպրոպ կլինի

Դրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ

Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության 2025 թվականի ծրագիրը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Շիրակի մարզում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Հայաստանին 236 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրվի. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին

Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունները

Մահթումկուլի Ֆրագիի ուղերձները շարունակում են արդի մնալ մինչ օրս. նախագահը մասնակցել է Աշխաբադում ընթացող համաժողովին

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 11-ին

Սահմանադրական մշակույթը ոչ միայն տեքստի իմացությունն է, այլև հարգանքը դրանում եղած դրույթների նկատմամբ. Սիմոնյան

Վարչապետը ստորագրել է որոշումները. Հակոբ Վարդանյանն ու Նարեկ Տերյանն ազատվել են պաշտոններից

Կրակոցներ Արարատի մարզում. հեղինակին հրացանով հայտնաբերել են դեպքի վայրում

«Մալադեց». Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումն ընդունվել է. վերջինս ազատվել է պաշտոնից

Հայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունը

Կարծելով՝ իր հասցրած հարվածներից տղամարդը մահացել է, այրել է դին և թաղել, մինչդեռ զոհը ողջ է եղել. նախաքննության ավարտ

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքում

Նոր Նորքում կրակոցներ արձակելու, զենք և թմրամիջոց պահելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել

Կալանավորվել է անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված թիվ 20 դպրոցի ուսուցիչը

Միլիարդավոր դրամների գույք և միջոցներ. ինչ է Սեդրակ Քոչարյանից պահանջում բռնագանձել դատախազությունը

Քոչարյանը չի պատրաստվում լքել քաղաքական դաշտը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանել է Թուրքմենստան (լուսանկարներ)

Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար. Փալոն

Բոյկո՞տ․ Գյումրու ավագանու նիստը չկայացավ, քաղաքապետի գլխավորությամբ բացակա էին «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական»-ը

Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աղմկահարույց հայտարարություններին

Վնասվել է գազատար. դադարեցվել է Քասախի գազամատակարարումը

«Բռնաբարվում է օրենքը». Ռոբերտ Քոչարյանը դժգոհ է (տեսանյութ)

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ամիրբեկովը՝ խաղաղության պայմանագրի մասին

Մարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին

Պապլավոկի զուգարանում, շենքի շքամուտքում արդարադատություն իրականացնողը խոսում է օրենք բռնաբարելուց. Չախոյան

Աղձք բնակավայրի մոտ կատարվում են հիմքի խճակոպճավազային շերտի տեղադրման աշխատանքներ

Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Ազատումներ, փոխադրումներ, նշանակումներ. Աննա Վարդապետյանը մի շարք հրամաններ է ստորագրել

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կշարունակի աջակցել վերարտադրողական առողջության ոլորտում Հայաստանի կարողություններին

Տանզանիական և հունական ընկերություններում մասնակցություն, միլիարդներ. Արշակյանը՝ Քոչարյաններից բռնագանձման պահանջի մասին

Կապրենք, կտեսնենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հնարավոր կալանավորման մասին

Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել. նա հրավիրվել է դատախազություն

Լանջիկից Հոռոմ ճանապարհի տրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես տեղափոխվել է աջ գոտի

Պուտինը ժամանել է Թուրքմենստան. նախատեսված է հանդիպում Իրանի նախագահի հետ