Կարծելով՝ իր հասցրած հարվածներից տղամարդը մահացել է, այրել է դին և թաղել, մինչդեռ զոհը ողջ է եղել. նախաքննության ավարտ

11/10/2024 schedule14:35

Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել է 2024 թ․ ապրիլի 13-ին Կապանում կատարված 63-ամյա տղամարդու սպանության իրական հանգամանքները։        

«2024 թ․ ապրիլի 18-ին քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024 թ ապրիլի 13-ին իր հայրը՝ Կապան քաղաքի 63-ամյա բնակիչը, տանից էշով դուրս է եկել և այլևս չի վերադարձել:

Նույն օրը, երեկոյան իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր որոնվող տղամարդու կիսայրված մարմինը՝ թաղված Կապանի 35-ամյա բնակչի տան բակում։ 63-ամյա անձի սպանության կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից նշված անձը ձերբակալվել էր:

Դեպքի առթիվ ապրիլի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նախաքննությամբ կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք էին բերվել փաստական տվյալներ առ այն, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17։00-18։00-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր 35-ամյա ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։ Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո 63-ամյա տղամարդը խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Կապանի 35-ամյա բնակչի և նրա մոր հասցեին։ Այդ պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վերջինս դիտավորությամբ հարվածներ է հասցրել 63-ամյա համաքաղաքացու մարմնի տարբեր մասերին, այդ թվում նաև՝ կենսական կարևոր օրգան հանդիսացող գլխին։

Նախաքննության սկզբնական շրջանում, փորձելով մոլորության մեջ գցել վարույթն իրականացնող մարմնին՝ 35-ամյա տղամարդը հայտնել էր, որ վիճաբանությունը հարթվել է, ինչից հետո Կապանի 63-ամյա բնակիչը գիշերել է նշված տանը։ Հաջորդ օրը՝ առավոտյան, վերջինիս գտնելով մահացած վիճակում և վախենալով, որ նա մահացել է իր հասցրած հարվածներից՝ որոշել է մարմինը թաքցնել։ Այդ նպատակով՝ դիակը տեղափոխել է իր տան հետնամաս, թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսայրված զանգվածի վրա, ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է, փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամոխրացած զանգվածը։

Հետագա քննության ընթացքում, սակայն, կատարված քննչական գործողությունների, այդ թվում նաև՝ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ 35-ամյա տղամարդը տուժողին տան հետնամաս է տարել և այրել՝ վերջինիս դեռևս ողջ լինելու պայմաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ ընդհանուր մաշկածածկույթների և առկա ներքին օրգանների մոտ 80 տոկոսի չափով 4-րդ աստիճանի բոցով այրվածքներ՝ մարմնամասերի և ներքին օրգանների զգալի հատվածների բացակայությամբ և մոխրացմամբ վնասվածքներ՝ ինչը հանգեցրել է նրա մահվան։
 
Քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Կապանի 35-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նշված անձին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
 
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն՝ դատարան ուղարկելու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4054 դիտում

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ