Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում:
«Մեծարգո՛ Ռուստամի Էմոմալի,
Մեծարգո՛ Մահմադթոիր Զոքիրզոդա,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովի կապակցությամբ և ցանկանում եմ շնորհավորել մեր հարգարժան տաջիկ գործընկերներին Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի առիթով:
Մեր պատվիրակության համար մեծ պատիվ է գտնվել Տաջիկստանի հյուրընկալ հողում:
Սահմանադրությունը կոչվում է հիմնարար օրենք, քանի որ վերջինս միակ կամ այն սակավաթիվ օրենքներից է, որոնք սովորաբար ընդունվում են համազգային քվեարկությամբ:
Ժամանակակից աշխարհում, որը նշանավորվում է գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններով, տեխնոլոգիական և թվային վերափոխումներով, սոցիալ-տնտեսական փոփոխություններով, մարտահրավերներով և փորձություններով, փոխվում է նաև հասարակական հարաբերությունների դինամիկան, և այս համատեքստում խորհրդարանը՝ որպես պետության օրենսդիր և ներկայացուցչական մարմին, առանցքային դեր է խաղում:
Սահմանադրական մշակույթի ձևավորումն ու զարգացումն ուղղակիորեն կապված են իրավական պետության կառուցման, կայացման և ամրապնդման հետ: Սահմանադրական մշակույթը ոչ միայն Սահմանադրության տեքստի իմացությունն է, այլև հարգանքը Սահմանադրության մեջ պարունակվող դրույթների և գաղափարների նկատմամբ, նրա պաշտպանությունն ու հրամայականների իրականացումը:
Գործընկերնե՛ր,
Նշեմ, որ հայ իրավական միտքը գալիս է հին ժամանակներից: Մասնավորապես, 12-րդ դարում Մխիթար Գոշը ստեղծեց հիմնարար աշխարհիկ օրենքների օրենսգիրքը: Խորհրդարանական կառավարման գաղափարը հայ իրականության մեջ ծագել է 18-րդ դարի վերջին, երբ հայ մտածող Շահամիր Շահամիրյանն իր «Որոգայթ փառաց» լրագրողական աշխատության մեջ առաջին անգամ ձևակերպել է սահմանադրական հանրապետության և խորհրդարանական համակարգի հիմնարար սկզբունքները:
1860 թվականին Կոստանդնուպոլսում Հայ ազգային ընդհանուր ժողովն ընդունեց Ազգային Սահմանադրությունը, մի օրենք, որը կարգավորում է արևմտահայության ներքին կյանքը:
Քաղաքացիների վերաբերմունքը երկրի հիմնական օրենքին լակմուսի թուղթ է՝ գնահատելու ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ, ունիտար պետության ձևավորման մակարդակը, որտեղ ճանաչվում, հարգվում ու պաշտպանվում են մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Այս համատեքստում անհրաժեշտ է նշել Տաջիկստանի ժողովրդի և կառավարության նուրբ վերաբերմունքն իրենց Սահմանադրությանը:
Հայաստանի Հանրապետության համար հարազատ և հասկանալի է մեր տաջիկ ընկերների վերաբերմունքը Սահմանադրության տեքստում ամրագրված այնպիսի հիմնարար սկզբունքների անձեռնմխելիության նկատմամբ, ինչպիսիք են հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա՝ սերտորեն կապված վստահության, հարգանքի և փոխադարձ աջակցության կապերով:
Խորհրդարանների միջոցով ուղղակի երկխոսության ակտիվացումը շատ լավ հնարավորություններ է բացում մեր համագործակցությունը խորացնելու և համատեղ գործունեության նոր հեռանկարային ուղղությունների միջոցով ընդլայնելու համար:
Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, որոնք ամրագրված են նաև Հայաստանի և Տաջիկստանի միջև 2002 թվականի ապրիլի 3-ի Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում, ունեն զգալի չիրացված պաշար:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության և Միջազգային միջխորհրդարանական համաժողովի կազմակերպման համար:
Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Սիմոնյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT