ՀՀ-ի համար կարևոր է հարևանների հետ խաղաղ գոյակցությունը. Գրիգորյանը Բալլային է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

11/10/2024 schedule19:17

Հայաստան-Հունգարիա կապերի ամրապնդումը կարեւոր տեղ ունի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա որեւէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով:

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը

«Մեր երկու ժողովուրդներին միավորում են քրիստոնեական արժեքների վրա հիմնված մշակույթն ու քաղաքակրթությունը: Հայկական կողմը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ բարեկամական խմբերի գործունեությունը: Արժեքավոր են եղել վերջին տարիների բարձրաստիճան փոխայցերը»,- ասել է նա: 

Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է բոլոր ժամանակներում հունգարական կողմի ջերմ վերաբերմունքն ու աջակցությունը հայ համայնքին: Պատգամավորի խոսքով Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի` հումանիտար հարցերում մեր երկրին աջակցելու առաջարկը, մասնավորապես` հայ ռազմագերիների ազատ արձակման առումով: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ է հիշատակել 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ 5 հայ ռազմագերիների Հայաստան վերադարձը:

Հռիփսիմե Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային կայունությանն ուղղված հայկական կողմի ջանքերը, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին` ընդգծելով, որ մեր երկրի համար կարեւոր է հարեւանների հետ խաղաղ գոյակցությունը: Պատգամավորը մանրամասնել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը եւս միտված է տարածաշրջանի զարգացմանը:

Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը եւս կարեւորել է երկկողմ կապերի զարգացումը տարբեր բնագավառներում: Նա վերահաստատել է հունգարական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մշակութային ժառանգության պահպանման խնդրին, տնտեսության, գիտության, կրթության, հոգեւոր-մշակութային, էներգետիկայի եւ այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Ընդգծվել է հատկապես երիտասարդական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել այն փաստը, որ հաջողությամբ իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ամառային ճամբարի նախաձեռնությունը. երեխաների առաջին խումբն օգոստոսին այցելել է Հունգարիա: Նշվել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Ավարտին կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին:

Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Միքայել Թումասյանը, Արսեն Թորոսյանը եւ Գայանե Եղիազարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6069 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան