ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ՝ կառույցի մանդատի շրջանակում. Նարեկ Մկրտչյանը՝ Լոնգանգեին

11/10/2024 schedule19:30

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքի, սոցիալական բնակարանաշինության, սոցիալական արդարության, սոցիալական ծառայությունների թվայնացման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների վերաբերյալ։

Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել է ՀՀ-ում սոցիալական իրավունքների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում կարիքների գնահատման վերաբերյալ իրականացված ուսումնասիրության եզրակացությունները և դրանց հիման վրա մշակված խորհրդատվությունները, որին ի պատասխան Նարեկ Մկրտչյանը խոսել է այդ ուղղություններով արդեն իսկ իրականացված և ընթացիկ աշխատանքների մասին։

Կարևորելով ԵԽ հետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել ոլորտային ռազմավարություններով սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը շեշտել է Ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարություններում ամրագրված գերակայությունների կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս ոլորտների մի շարք ուղղություններով ցանկալի առաջընթաց գրանցել։

Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման ուղղությամբ ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ՝ կառույցի մանդատի շրջանակում։

Գործընկերներն անդրադարձել են նաև Վիլնյուսում տեղի ունեցած «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացման ուղղությամբ արդեն իսկ տարվում են գործնական քայլեր։

Տպել
5922 դիտում

«Գիր ու ղուշ գցինք», ես դառա դիսկ ջոկեյ. հույն գյումրեցին՝ Հայաստանի առաջին կին դիջեյը. Լյուդա Բիլբիլիդի

Բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած փլուզման կապակցությամբ

Պետական քաղաքականությունը նպաստում է ոլորտի զարգացմանը և ընկերությունների կայացմանը. բացվել է «Լույսեր» բնակելի համալիրը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից. Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղա

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

Սերբիայի Սուպերլիգայի խաղերը հետաձգվել են Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության պատճառով

Ղազախստանին առաջարկվել է դառնալ BRICS-ի գործընկեր

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը

Որքան գումար է 1 օրում հավաքագրվել ուղեվարձը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով վճարելու տարբերակով

Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Դոլարը շարունակում է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 2-ին

Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ամուսնու կողմից պատանդառված 23-ամյա կինը փրկվել է, ամուսինը՝ վնասազերծվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի մարզի ընդլայնված կազմով նախաձեռնող խմբի նիստ

Վաղուց գործելու ժամանակն է՝ հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման. Էդգար Զաքարյան

Անսպասելի իրավիճակ՝ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. ինչպես է Լազարևն օգնել Արփի Աբգարյանին՝ ցատկելով դեպի ժյուրին

Հեղեղված ավտոկայանատեղիներում կարող են մահացած մարդիկ լինել. Իսպանիայում զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. «Օպել»-ի վարորդը մահացել է, կա տուժած (լուսանկարներ)

Էրդողանը դատի է տվել Ստամբուլի քաղաքապետին և ընդդիմության առաջնորդին

Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի գինեգործարաններ. «Ոսկենի»-ում նախարարը ստորագրություն է թողել անվանական տակառի վրա

Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում. Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Օբիդ Նազարիոնի հետ

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն

Իսրայելը կարող է հասնել Իրանի ցանկացած կետ. Նեթանյահու

ՄԻՊ-ը կոչ է արել զերծ մնալ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից

Բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ վիրավորը հիվանդանոցում մահացել է

Ուր է գնացել Գալստանյանը և ինչ նպատակով, նրան կփոխարինեն այլ անձո՞վ. մանրամասնում է Առաքելյանը

ՄԱԿ-ի շենքում ՀՀ-Ֆրանսիա բարեկամության սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանիշ է

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում համայնքներից ստացված սուբվենցիայի 50 հայտ է քննարկվել

Գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, 28-ին փնտրում են

Գառնիում ավտոմեքենա է այրվել

Սկսվել է նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը

Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքը փլուզվել է. զոհեր ու վիրավորներ կան (տեսանյութ)

Թուրքիայում պատրաստվում են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ ընդունել

Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի տանիքում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը

Մուսալեռում 15 մլն դոլարի ներդրմամբ 100 աշխատատեղ է ստեղծվել. Գևորգ Պապոյանն այցելել է «Բաղեշյան» ոսկու գործարան