Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի

11/10/2024 schedule20:44

Ի պատասխան բլոգեր Արթուր Չախոյանի՝ հոկտեմբերի 10-ի ուղիղ եթերի և հոկտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց իրականացրած ակցիայի՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել:

«Բլոգերն իր խոսքում նշում է, որ համայնքային հողերը, այգիների տարածքները չպետք է վաճառվեն։ Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել։ Ըստ այդմ՝ Վ․ Բալասանյանը Նոր Նորք վարչական շրջանում սկսել է հողազավթման գործընթաց և ներկայացրել է փաստաթղթեր՝ այն օրինականացնելու։

Տեղեկացնում եմ, որ նախորդ գլխավոր հատակագծով Երևան քաղաքում ներառված այգիները և կանաչ տարածքները ընդգրկված էին ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐ ձևակերպմամբ, ինչը համաձայն Հողային օրենսգրքի՝ չէր համադրվում 60-րդ հոդվածով առկա օտարման ոչ ենթակա հողերի ձևակերպման հետ։

Նոր գլխավոր հատակագծում Երևան քաղաքի այգիները, զբոսայգիները և պուրակները հին ձևակերպումից դուրս են եկել և ձևակերպվել են որպես ընդհանուր օգտագործման հողեր, մասնավորապես՝ զբոսայգիներ և պուրակներ, ինչը միանշանակ համապաասխանում է Հողային օրենսգրքի ձևակերպումներին։

Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ առկա ձևակերպման պարագայում ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՀՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ ԿԱՄ ՕՏԱՐՎԵԼ։

Իսկ վերաբերվում է Վ․ Բալասանյանի կողմից իրականացված գործողություններին, ապա հիշեցնեմ, որ դեռևս այս երկուշաբթի՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ուղիղ եթերի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ ըստ էության հողազավթման աշխատանք չի իրականացվել , քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից համայքային հողի վրա արվող աշխատանքները կանխվել և դադարեցվել են։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։

Ըստ որոշ չճշտված տեղեկությունների՝ հիշյալ Վ. Բ.-ն ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5945 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան