Սկսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը. ԲՏԱ փոխնախարար

13/10/2024 schedule15:35

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին կայացած AI Conf 2024-ի ընթացքում, մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։

Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, բանախոսների թվում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

Ռուբեն Սիմոնյանն՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ աշխատող մասնագետների գործունեությանը և ԲՏԱ նախարարության կողմից այդ ներուժը արդյունավետ կիրառելու հնարավորություններին, ընդգծել է, որ մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ նախաձեռնվել է հանդիպում:

«Մոտ 45 հայկական ընկերություններ կան, որոնք թվային լուծումների վրա են աշխատում և թվային լուծումներ են տրամադրում։ Նման հանդիպումների նպատակն է ներկայացնել, թե ինչ տեսլական ունենք, ուր ենք ուզում հասնել, որոնք են լինելու  հաջորդ քայլերը և ունենալ հստակ պլան»,- ասել է նախարարի տեղակալը։

Սիմոնյանը նշել է, որ սկսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը, որի ավարտին կլինեն հստակ ծրագրեր ԱԲ և այլ հիմնական ուղղություններով։ Նախարարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր տարի կառավառությունը և մի շարք միջազգային կազակերպություններ մեծ գումար են հատկացնում թվայնացման ուղղությունը զարգացնելու համար, որոնց արդյունավետ օգտագործումն անչափ կարևորված է։

Այնուհետև անդրադարձ է կատարվել ստարտափների զարգացմանն ուղղված նախարարության գործունեությանը։

«Բացի հիմնական նախաձեռնություններն ու ծրագրերն, այս տարի նախաձեռնեցինք և Հայաստան բերեցինք միջազգային հայտնի աքսելերատոր «Plug and Play»-ին, որը 26 շաբաթյա ծրագիր է իրականացնելու, 14 շաբաթյա մենթորություն։ Ծրագրին դիմող ստարտափներ կան, որոնց և՛  պրոդուկտը և՛  գաղափարը ԱԲ ուղղվածությամբ են»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը: 

Նախարարի տեղակալը հիշեցրել է նաև, որ Ինժեներական քաղաքում տեղադրված գերհամակարգչի ռեսուրսն էլ անվճար տրամադրվել է ինստիտուտներին, ոլորտի մասնագետներին, և արդեն իսկ շուրջ 20 գիտահետազոտական աշխատանքներ իրականացվում են այդ համակարգչի միջոցով։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է՝ գերհամակարգչի օգտագործումը կնպաստի գիտելիքների ձեռքբերման, բարդ խնդիրներին նոր ինովացիոն լուծումներ տալուն և կստեղծի կարողությունների կապիտալ՝ Հայաստանը որպես առաջատար տեխնոլոգիական երկիր տեղորոշելու համար:

Քննարկման մյուս բանախոսը՝ Ներսես Երիցյանն, անդրադարձել  է տվյալների պահպանման թեմային, գործակալության կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել այդ ուղղությամբ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը։

Սևակ Միքայելյանն էլ խոսել է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այն քայլերի մասին, որոնք օգնում են բիզնեսին թվայնացնելու իրենց աշխատանքային գործընթացները։

Քննարկումը վարել է  Krisp-ի համահիմնադիր և նախագահ, 10Web-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Ատավազդ Մինասյանը։

Տպել
147 դիտում

Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. դեսպան

Նույնիսկ թշնամական երկրները պետք է մասնակցեն Մյունխենի ֆորումին. Ստոլտենբերգ

Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել անհապաղ դուրս բերել խաղաղապահներին Լիբանանից

«Նիսսան»-ը բախվել է կայանված մեքենային, ապա վրաերթի ենթարկել վերջինիս վարորդին ու ևս մեկ անձի

«Էրեբունի-Երևան 2806» միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում TriFest սպորտային փառատոնով

Բեռնատարն ընկել է Արփա գետը. կան տուժածներ (տեսանյութ)

Եկա ժամանակավոր, մնացի կես դար. Ռուդիկ Ոսկանյան՝ Գյումրու դրամատիկականի բեմական զգեստներին ծնունդ տվողն ու ապրեցնողը

Եկատերինա Անդրեևայի աթոռը կոտրվել է ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը

Երևանում 26-ամյա աղջիկը բենզինի տարայով մտել է սուպերմարկետ և սպառնացել, որ կայրի այնտեղ աշխատող իր նախկին ընկերոջը

Սկսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը. ԲՏԱ փոխնախարար

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում են անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում

Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, ուղևորներից մեկը մահացել է

Երևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը. Ալեն Սիմոնյան

Բալասանյանի որդուն առնչվող գործի շրջանակում ձերբակալվել են նաև Գյումրիի նախկին և ներկա փոխքաղաքապետերը

Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով. ՊՆ

Լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը (տեսանյութ)

Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին

28 ժամով դադարեցվել է Լոռու մի շարք բնակավայրերի ու լցակայանների գազամատակարարումը

Հայտնի է՝ թուրքական ինչ «լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ

Հրդեհ Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում

Հայերի՝ ԼՂ վերադարձին պետք է անդրադառնալ, երբ Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ լինեն. նախագահ

Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, բայց մարդիկ կտեսնեն՝ իրենց ընդհանուր բյուջեի վրա էական ազդեցություն չի լինի. Ավինյան

Երկու շաբաթվա ընթացքում 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում. Ավինյան

Ծնողները հայտարարել են, թե իրենց աղջկան «Արմենիա» բժշկական կենտրոնում կապել են, հարվածել և վերջինս մահացել է

Վիճաբանություն և ծեծկռտուք Հնդկաստանի քաղաքացիների միջև. արնաշաղախ երիտասարդը հոսպիտալացվել է

Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը. հայտնի է՝ ինչ միջոցառումներ են անցկացվելու և որտեղ

Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Երևանին մաղթում ենք բարգավաճել և զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ. ՌԴ դեսպանատուն

Քաղաքացին ընկել է ձորը. նրան մոտ 15 մետրից դուրս են բերել փրկարարները, հոսպիտալացրել

Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես. Տիգրան Ավինյան

Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. վարչապետը շնորհավորել է Երևանի 2806-ամյակը

Տեղի է ունեցել «Ծխելը մոդայիկ չէ» խորագրով հանրային միջոցառումը

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը (տեսանյութ)

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը (տեսանյութ)

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանին առնչվող երկու բանաձև

Երևանում կպատրաստեն լոլիկով ամենամեծ ձվածեղը

Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիայում ՀՀ հյուպատոս

«Զիլ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է

Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ