Երևան
1 °C
Վաշինգտոնը Թեհրանի դեմ նախապես ծրագրված արշավ է իրականացնում, գրում է Al-Ahed News-ը։
Այսպիսով, Սպիտակ տունը մեղադրում է Իրանին Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու մեջ: Իրանը նման հայտարարություններն անվանել է զզվելի քարոզչություն և հայտարարել, թե այս մեղադրանքները թելադրված են քաղաքական նպատակներով։
Ինչ է ծրագրել ԱՄՆ-ը
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը ինտենսիվ քաղաքական արշավ է սկսել Իրանի դեմ: Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրել են Իսլամական Հանրապետությանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մեջ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է Մոսկվային զենք մատակարարելու մեջ։ Նախկինում ևս նման մեղադրանքներ են հնչեել՝ պնդումով, թե Իրանը, իբր, Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարել և փորձագետներ ուղարկել՝ ռուս զինվորականներին սովորեցնելու համար: Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ բան. ի տարբերություն նախորդների, այս անգամ Վաշինգտոնն ինքն է նախաձեռնել և ղեկավարել այս արշավը։ Նախորդ անգամ նա այդ գործը վստահել էր Ուկրաինային, իսկ ինքը սահմանափակվել էր միայն զգուշացումներով։
Սպիտակ տունը համակարգված և նախապես ծրագրված արշավ է սկսել՝ մեղադրելով Թեհրանին Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ մատակարարելու մեջ։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին այնուհետ հայտարարությամբ ՝ հանդես եկել՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենն իր հերթին ասել է, թե Վաշինգտոնն ունի հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ իրանական հրթիռները, իբր, հասել են Ռուսաստան։
Այս տեղեկությամբ ԱՄՆ-ը կիսվել է ԵՄ բազմաթիվ երկրների հետ, որոնք միացել են Միացյալ Նահանգների մեղադրական արշավին։ Հաջորդիվ Բլինքենը մեկնել է եվրոպական շրջագայության, որը սկսվել է Միացյալ Թագավորություն կատարած այցով և համընկել ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։
Թեհրանի դիրքորոշումը
Իրանը կտրականապես մերժել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Մոսկվային զենք մատակարարելումասին ԱՄՆ-ի մեղադրանքները։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մեղադրանքները անվանել է «զզվելի քարոզչություն» և ասել, որ Թեհրանին մեղադրողները իրենք են պատերազմող կողմերից մեկի զենքի ամենամեծ արտահանողներն ու կարևոր դեր են խաղում ապակայունացման գործում՝ նկատի ունենալով Կիևին Արևմուտքի անսահմանափակ ռազմական աջակցությունը։
Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ մեղադրանքներն անհիմն են և ունեն քաղաքական դրդապատճառներ:
Նախկինում Իրանը հարցում էր ուղարկել Ուկրաինային՝ ապացույցներ ներկայացնելու, որ իր անօդաչու սարքերն օգտագործվել են հակամարտության գոտում: Խնդրանքը մնացել է անպատասխան։ Կիևը այդպես էլ չի կարողացել ապացույցներ ներկայացնել իր մեղադրանքները հաստատելու համար:
Այսպիսով, ո՞րն է ԱՄՆ-ից և Արևմուտքից հնչող մեղադրանքների նախապատմությունը և նպատակը։
Ըստ Al-Ahed-ի, նախ պետք է նշել, որ հակաիրանական այս արշավը սկսել և խթանել են քաղաքական, այլ ոչ թե ռազմական շրջանակները Վաշինգտոնում և արևմտյան մայրաքաղաքներում։ Ակնհայտ է, որ Թեհրանի դեմ պատժամիջոցների ներդրման համար վաղ և համակարգված նախապատրաստություններ են իրականացվել։ Սա հստակ ապացույց է, որ մեղադրանքները թելադրված են Վաշինգտոնի և Արևմուտքի հետապնդած քաղաքական նպատակներով, և ահա դրանցից ամենագլխավորները.
Առաջին. Վաշինգտոնը ցանկանում էր դադարեցնել ցանկացած երկխոսություն կամ մերձեցում Եվրոպայի և Իրանի նոր կառավարության միջև՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, ով հայտարարել է, որ իր երկիրը կարևոր է համարում եվրոպական երկրների հետ երկխոսության հաստատումը և բազմակողմ համագործակցության զարգացումը։
Երկրորդ. Վաշինգտոնը ձգտում է ամեն կերպ կանխել Իրանի նկատմամբ մի շարք պատժամիջոցների չեղարկումը այն շրջանակում, ինչին կարելի է հասնել բաց բանկցությունների և երկխոսության քաղաքականության միջոցով, որը վարում են Իրանի նոր նախագահը և նրա կառավարությունը տարածաշրջանային և գլոբալ բոլոր ոլորտները:
Երրորդ. Վաշինգտոնը ձգտում է «խառնել խաղաքարտերը» Մերձավոր Արևելքում և Եվրոպայում՝ կանխելու Իրանի և հարևան երկրների, ինչպես նաև Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև ցանկացած մերձեցում: Նա ցանկանում է ռուս-իրանական ռազմական դաշինքը ներկայացնել որպես լուրջ սպառնալիք, որին տարածաշրջանի երկրները պետք է հակազդեն՝ միավորվելով Վաշինգտոնի և Թել Ավիվի գլխավորած առանցքում։
Չորրորդ. Վաշինգտոնը կարծում է, որ Մերձավոր Արևելքում «խաղաքարտերը խառնելը» և դաշինքները կխանգարեն Իրանին մերձենալ մի շարք տարածաշրջանային խաղացողների հետ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի, Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների և Պարսից ծոցի երկրների հետ։
Հինգերորդ. Վաշինգտոնը ցանկանում է սեպ խրել Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների միջև: Նա առաջարկում է ՆԱՏՕ-ի նման նոր դաշինք ստեղծել Մերձավոր Արևելքում՝ ընդդեմ «իրանա-ռուսական սպառնալիքի», որպեսզի ստիպի Պարսից ծոցի երկրներին հրաժարվել Մոսկվայի հետ մերձեցումից և դադարեցնել իրենց ցանկությունը՝ ավելի անկախ քաղաքականություն վարել՝ առանց Միացյալ Նահանգների։
Վեցերորդ. Վաշինգտոնը ցանկանում է թաքցնել անսահմանափակ և բացահայտ աջակցությունը, որը ցուցաբերում է Իսրայելին Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցի բնակչության դեմ լայնածավալ պատերազմում:
Յոթերորդ. Բայդենի վարչակազմը ցանկանում է այս մեղադրանքներով հիմնավորում ստեղծել Ուկրաինային շարունակական ֆինանսական և ռազմական աջակցության համար, քանի որ այս հարցը ԱՄՆ նախագահական մրցավազքի վրա ազդող հիմնական գործոններից մեկն է:
Ութերորդ. Արևմուտքը, մասնավորապես Վաշինգտոնը, ձգտում է շեղել ուշադրությունը Ուկրաինային հեռահար զենքի մատակարարումից, որը կարող է հարվածներ հասցնել ռուսական տարածքի խորքերին:
Վերջապես, Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, որ «Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար», ինչն արդեն իսկ Նահանգների անհանգստության վկայությունն է:
Ի դեպ, ընդամենը 2 օր առաջ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ֆորումիժմանակ հանդիպեցին Ռուսաստանի նխագահ Վկադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Առանց երկար-բարակ նախապատրաստական հայտարարությունների ու կանխավ արվող իրազեկումների, միանգամից տեղի ունեցած այս հանդիպումը կարծես նպատակ ուներ ցրել այս բոլոր մեղադրանքները, քանի որ հանդիպման ընթացիկ և հետագա բոլոր պաշտոնական տեղեկություններում, արտահոսած ներքին լուրերում և անգամ վերլուծություններում խոսք չի եղել ռազմական որևէ փոխադրման մասին:
Բացի այդ, Պուտինը Իրանի նախագահին անձամբ հրավիրել է Կազան՝ այս ամսվա 23-24-ին սպասվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Այդ միջոցառման ժամանակ 2 առաջնորդների ավելի երկար երկկողմ հանդիպում է պլանավորված:
Փեզեշքիանն իր հերթին ասել է, թե Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները անկեղծ են և պետք է ավելի բարելավվեն:
Մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. «Օպել»-ի վարորդը մահացել է, կա տուժած (լուսանկարներ)
Էրդողանը դատի է տվել Ստամբուլի քաղաքապետին և ընդդիմության առաջնորդին
Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի գինեգործարաններ. «Ոսկենի»-ում նախարարը ստորագրություն է թողել անվանական տակառի վրա
Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում. Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Օբիդ Նազարիոնի հետ
Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն
Իսրայելը կարող է հասնել Իրանի ցանկացած կետ. Նեթանյահու
ՄԻՊ-ը կոչ է արել զերծ մնալ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից
Բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ վիրավորը հիվանդանոցում մահացել է
Ուր է գնացել Գալստանյանը և ինչ նպատակով, նրան կփոխարինեն այլ անձո՞վ. մանրամասնում է Առաքելյանը
ՄԱԿ-ի շենքում ՀՀ-Ֆրանսիա բարեկամության սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանիշ է
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում համայնքներից ստացված սուբվենցիայի 50 հայտ է քննարկվել
Գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, 28-ին փնտրում են
Գառնիում ավտոմեքենա է այրվել
Սկսվել է նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը
Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքը փլուզվել է. զոհեր ու վիրավորներ կան (տեսանյութ)
Թուրքիայում պատրաստվում են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ ընդունել
Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի տանիքում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը
Մուսալեռում 15 մլն դոլարի ներդրմամբ 100 աշխատատեղ է ստեղծվել. Գևորգ Պապոյանն այցելել է «Բաղեշյան» ոսկու գործարան
Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Կոնվերս Բանկ. հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար
62 մլն դրամ՝ հաջողակ տղամարդկանցից սկսնակ գործարարներին․ տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը
Ահազանգ չի ստացվել. ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին
Հատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը
Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը. ինչ է քննարկվել
Էկոնոմիկայի նախարարը նոր տեղակալ ունի
Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի նախաքննությունն ավարտվել է. կա ևս մեկ մեղադրյալ (լուսանկարներ)
Ավտոբուսի ղեկին հեռախոսով խաղ խաղացած վարորդն ազատվել է աշխատանքից (տեսանյութ)
Կթողարկվեն My fare տրանսպորտային քարտեր, վստահ եմ, որ հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգը կմտնի ուժի մեջ. Ավինյան
Ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնել է
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Մետրոյի շարժակազմերը կավելանան. Տիգրան Ավինյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-26 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը
Ավտոմեքենայով փակել է վազանց կատարած քաղաքացու ճանապարհը և դանակով հարվածել կրծքավանդակին. քրեական գործը դատարանում է
Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը Գյումրու կառավարման խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկել. որն է այն
Շատ դեպքերում մարդիկ պարզապես ուղևորավարձը չեն վճարել, մեթոդներ կկիրառվեն. Ավինյան
Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին՝ 2026 թվականի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու առթիվ
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 1-ին
Պետք է աշխատենք ՀՀ-ի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար, որը կկանխարգելի վաղվա մարտահրավերները. Արշակյան
ԱԳ փոխնախարարը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները
© 2024 Հայկական ժամանակ