Երևան
12 °C
Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը:
Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են կատարվել քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել էր առերևույթ կրակոցներ արձակած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024թ․ հուլիսի 29–ին Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի բակային տարածքում, Երևան քաղաքի բնակիչներ Ե․Գ․-ն և Ռ․Ու․-ն, իրենց անձի կարծեցյալ առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենով միմյանց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակել՝ անհանգստության և տագնապի զգացողություն առաջացնելով տվյալ տարածքի բնակիչների և պատահական անցորդների մոտ։
Նախաքննության ընթացքում տվյալներ էին ստացվել նաև այն մասին, որ հիշյալ դեպքից օրեր առաջ ևս կողմերի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ նույնպես հնչել էին կրակոցներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում էր կայացվել վերոնշյալ 2 անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
2024 թվականի օգոստոսի 30-ին հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմնին: Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, որը բավարարվել էր:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2024թ․ հոկտեմբերի 9-ին, հետախուզվող երկրորդ անձը ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և վերցվել արգելանքի: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT