Երևան
12 °C
Ղազախստանում հոկտեմբերի 15-ին մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:
Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները տեղի են ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը ներկա է եղել նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել երկու երկրների նախագահներին այս կարևոր մշակութային նախաձեռնությանը աջակցելու և Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը կազմակերպելու համար:
«Ղազախստանի մշակութասեր հանրությանը հայկական մշակույթի ներկայացումը շատ կարևոր է. հատկապես, որ մշակութային ծրագրի առանցքում մեծանուն հայ արվեստագետներ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է, ինչը պատահական չէ: Այս տարի ողջ աշխարհը նշում է նրանց 100-ամյա հոբելյանները։ Պատահական չէ նաև Սոս Սարգսյանի անունը կրող թատերախմբի ընտրությունը. Սոս Սարգսյանին, համոզված եմ, ճանաչում և հիշում է նաև Ղազախստանի հանրությունը։ Նրանք բոլորը՝ ամեն մեկն իր ինքնատիպ ոճով, խոսել են մշակույթների փոխճանաչման անհրաժեշտության և մշակույթների փոխազդեցության վերաբերյալ, իրենց կյանքով ու գործով փաստել մշակույթի միավորող ուժը։
Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների մշակութային երկխոսության ամենավառ արտահայտություններից են նաև ղփչաղական ձեռագրերը, որոնք մեծ հոգածությամբ ու խնամքով պահվում են Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Ղազախստան մշակութային համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով արվեստի գրեթե բոլոր ուղղությունները, որը ամուր հիմք է երկու պետությունների միջև նաև այլ ասպարեզներում կապերի ամրապնդման համար:
Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան ևս ողջունել է Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը՝ մաղթելով մասնակիցներին ստեղծագործական ներշնչանքներ, իսկ հանդիսատեսին՝ անմոռանալի տպավորություններ:
«Բարեկամ երկրների մշակույթի օրերը մեզ համար կարևորագույն միջազգային իրադարձություններ են հանդիսանում՝ երկրների և ժողովուրդների միջև գործընկերային հարաբերությունների խորացման գրավական և բարեկամության կամուրջ։ Համոզված եմ, որ Մշակույթի օրերը նոր խթան կհանդիսանան երկու երկրների մշակութային և հոգևոր արժեքների հետագա զարգացման համար»,- ասել է նա:
Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկել են Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան)՝ Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրով: Հանդես են եկել Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ինգա Արշակյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Սուջյանը։ Համերգային ծրագրում հնչել են նաև Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։
Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնի ճեմասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի կյանքին և գործունեությանը նվիրված ֆոտոցուցահանդեսը, իսկ 7 IMAX KERUEN կինոթատրոնում մեկնարկել է հայկական կինոյի օրերի ծրագիրը:
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին
ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը նախաձեռնողները ԿԸՀ են ներկայացրել լրացված ձևաթղթերի 4 տուփ
Վարչապետը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը
Բլոգեր Արթուր Չախոյանի պնդումը, թե գործող Կառավարությունը վաճառել է «Կոնյակ» առևտրային նշանը, սուտ է
Վարդապետյանը ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարի հետ քնարկել է համագործակցության հեռանկարները
Ռուսաստանում դեռահասը կացնով սպանել է մորը
Արաբկիր վարչական շրջանում ամբողջությամբ հեռացվել է 156 գովազդային վահանակ
Որ հայ ծանրորդները կմասնակցեն առաջիկայում սպասվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը
Թրամփի հետ հեռախոսազրույց երդմնակալությունից առաջ չի բացառվում, իսկ Բայդենի հետ ծրագրված չէ. Պեսկով
Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան
Գրավիչ պայմաններով վարկ Ձեր բիզնեսի համար
Կապանում մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը
Նախարարական կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման պայմանավորվածություն առայժմ չկա. Կոստանյան
Կասեցվել է Արամի փողոցում գտնվող «Պեստո» ռեստորանի գործունեությունը. նշվել են պատճառները
Նոր հեծանիվներ և սաղավարտներ՝ Արարատի մարզի դպրոցներին
ԱԽ քարտուղարը կմեկնի Վիլնյուս
Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն. Սոբհանի
Երբ տեղեկացել եմ, հաղորդում եմ ներկայացրել. Կոստանյանը՝ ԱԳՆ-ում վարորդ աշխատած անձի հետ կապված գործի մասին
ԱԳ փոխնախարարը Մաթյո Մորիին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները
ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու կլինեն նաև 2020-ին ՀՀ տեղափոխված քաղաքացիները
Ամբողջովին կիսում եմ իշխող ուժի քաղաքական դիրքորոշումը Իրական Հայաստանի հետ կապված․ նախարար
Վերջնական համաձայնեցում պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ այս պահին չկա. Կոստանյան
Մասկը բացատրել է, թե ինչու է Թրամփի հաղթանակը ցնցել ամերիկացիներին
Հայաստանում զանգովի արդարադատության չկա․ Գալյանը՝ ՔԿ նախագահի ու Աղազարյանի միջադեպի մասին
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան
Առավոտը ճիշտ սկսելու ձևը. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել
Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ամբողջ պատասխանատվությամբ, չէի լինի այստեղ․ Գալյան
Այսուհետ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կգործի նաեւ ԱԱԾ սահմանապահ զորքերի համար
Սրբուհի Գալյանն անդրադարձել է արդարադատության նախարար նշանակվելուն
Ամբերդ գյուղում սպանությունը կատարվել է վրեժխնդրության պատճառով. գործն ուղարկվել է դատարան
Վերջին 6 միլիարդ դոլարը Բայդենը կփոխանցի Կիևին մինչև Թրամփի երդմնակալությունը
Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի թեկնածու է առաջադրել
Ինտենսիվ այգեգործության շահառուներին լրացուցիչ գումար կհատկացվի. Պապոյան
Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները․ Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին
Տավուշի դպրոցներից մեկում փոխտնօրենը ծեծել է աշակերտին. նա ձերբակալվել է
Հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը
Եվրոպական ներդրումային բանկը 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար․ Սանոսյան
ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կիևում և Օդեսայում հրդեհներ են բռնկվել
ԱՄՆ-ը փորձում է վերջնականապես ապակողմնորոշել Հայաստանին դեպի Արևմուտք. ՌԴ ԱՀԾ
Հրդեհ «Վստրեչի» կամրջի տակ գտնվող շինությունում․ տուժածն այրվածքներ է ստացել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT