Փոփոխություններով 4 հիմնական խնդիր է լուծվելու. տեխնոլոգիական համայնքի հետ քննարկվել են օրենքի նախագծերը

15/10/2024 schedule22:52

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ քննարկելու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները։

Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փոփոխություններով չորս հիմնական խնդիր է լուծվելու։

«Առաջինը՝ վերազգային ընկերություններին Հայաստան ներգրավելու համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծումն է, երկրորդը՝ նոր աշխատատեղերի խրախուսման ճանապարհով ոլորտում ներգրավված աշխատակիցների քանակի ավելացումն է, երրորդը՝ ոլորտում արդեն իսկ ներգրավված աշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանը միտված քաղաքականությունն է, չորրորդը՝ հետազոտությունների և մշակումների՝ R&D-ի ուղղության զարգացումն է»,-ներկայացրել է նա։

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունում ևս նախագծերը մանրամասն քննարկվել են։ Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ընտրել ներդրումների ճանապարհը՝ պայմանավորվելով, որ ռազմավարության ընդունումից հետո նաև կքննարկվի ռազմավարական կարևոր ուղղությունների մեջ թիրախային հավելյալ ներդրումներ կատարելու հավանականությունը։

Այնուհետև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախագծերով առաջարկվող փոփոխությունների հիմնական կետերը։
Ֆինանսների նախարարության դիրքորոշումը ներկայացրել է Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

Քննարկվող օրինագծերի շուրջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետն է հայտնել հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Առուշանյանը։ Համայնքի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին՝ կապված ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամանակացույցի, ներկայացված նպատակներին հասնելու չափելիության, հարևան երկրների համեմատ մրցակցային հնարավորությունների և այլ հարցերի վերաբերյալ։

Ակտիվ քննարկման ընթացքում բարձրացված հարցերին տրվել են պատասխաններ, ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ, որոնք կքննարկվեն Ազգային ժողովում։

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունների նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի համար պետական աջակցության գործիքակազմի սահմանումն է, ինչպես նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը:

Օրենքի նախագծերում առաջարկվող փոփոխություններին կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7774/justification:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
700 դիտում

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ