Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ-ում մահացել է նախկին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան տարիներ շարունակ մեղադրում էր 2016 թվականին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ, իսկ գյուլենականները հալածվել են, վտարվել երկրից կամ ցմահ ազատազրկումների դատապարտվել:
Ֆեթուլլահ Գյուլենը համարվում է Թուրքիայի երկրորդ ամենաազդեցիկ մարդը Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո
Ըստ «Հերքուլ»-ի (Գյուլենի հետևորդների կայք)՝ քարոզիչը մահացել է հիվանդանոցում հոկտեմբերի 20-ին։ Նա 83 տարեկան էր։
Գյուլենի շարժումը, որը Թուրքիայում կոչվում է «Հիզմեթ», քարոզում է հանդուրժողական իսլամը և շեշտը դնում է կրթության, ազատ շուկայի և տարբեր դավանանքների միջև փոխգործակցության վրա:
«Հիզմեթ»-ի գործունեության առավել տեսանելի ձևը դպրոցների հիմնումն ու կառավարումն է ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում:
Շարժումը սկզբում առաջնորդել է դպրոցներ, իսկ հետո սկսել կրթական հաստատություններ բացել ամբողջ Թուրքիայում և ամբողջ աշխարհում: Երբ շարժումը մեծացավ, նրա հետևորդները սկսեցին բիզնեսի մեջ մտնել, իսկ հետո էլ՝ աշխատել կառավարությունում և բանակում:
Գյուլենը ամնաազդեցիկ մարդկանցից է եղել իսլամադավանների շրջանում, իսկ Թուրքիայում տարիներ շարունակ համարվել է երկրորդ ամենաազդեցիկ մարդը: Նախկինում Գյուլեն ու Էրդողանը մտերիմ ընկերներ են եղել, համախոհներ ու գաղափարակիցներ, բայց հետո նրանց ճանապարհները շեղվել են:
2013 թվականին Էրդողանին մոտ կանգնած մի շարք պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի համար: Շատերն այդ ժամանակ հայտարարել են, թե մեղադրանքի հետևում կանգնած են «Հիզմեթ» շարժման ոստիկաններն ու դատախազները:
Թուրքիայի նախագահը դեմ է արտահայտվել շարժմանը` խոստանալով փակել հարյուրավոր դպրոցներ և ազատել կառավարությունը գյուլենականներից, որոնց նա անվանել է «պետություն պետության մեջ»:
2014 թվականին թուրքական իշխանությունները «Հիզմեթ»-ը ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն և Գյուլենի նկամամբ հայտարարել են հետախուզում, 2017-ին վերջինս զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից:
Այդ ժամանակ քարոզիչն արդեն ապրում էր ԱՄՆ-ում, նա ինքն է հեռացել Թուրքիայից: Գյուլենը բուժման նպատակով գնացել է այնտեղ 1999 թվականին և այդպես էլ չի վերադարձել Թուրքիա:
Գյուլենի հետ կապված ընկերություններն ու լրատվամիջոցները հայտնվել են պետական վերահսկողության տակ կամ դադարեցրել գործունեությունը։
1990-ականների վերջին ԱՄՆ ժամանելուց ի վեր Գյուլեն ավելի քան 30 տարի երբեք ռադիո կամ հեռուստատեսային հարցազրույց չի տվել: Նա սովորաբար պատասխանել է էլեկտրոնային փոստով ուղարկված գրավոր հարցերին: Այս «ավանդույթը» խախտվել է ընդամենը 2 անգամ:
Ֆեթուլլահ Գյուլենն իսլամական աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող շարժման հոգևոր ղեկավարն է եղել։ Նրա ազդեցությունը հիմնված է արտոնյալ դպրոցների համակարգի վրա, որոնք բաց են 150 երկրում:
Ազդեցիկ գործիչն ամբողջ կյանքում հերքել է իրեն ուղղված մեղադրանքները, համաձայն որոնց՝ ինքը ղեկավարել է «ահաբեկչական կազմակերպություն»:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ «Հիզմեթ»-ի անդամները և նրա առաջնորդ Գյուլենը մեղադրվում են «անօրինական կազմակերպություն ստեղծելու մեջ, որը նպատակ է ունեցել փոխել սահմանադրական համակարգը և այն փոխարինել իսլամական սկզբունքների վրա հիմնված պետությունով»։
2013 թվականին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ հարաբերությունների վատթարացումից և հատկապես 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, քարոզչի կողմնակիցներից շատերը բանտարկվել են, իսկ Գյուլենը՝ ճանաչվել որպես «ահաբեկչական կազմակերպության առաջնորդ»։
Էրդողանը տարիներ առաջ Գյուլենին անվանել է «Խոջա» («ուսուցիչ», «գուրու»): Գյուլենականներն իրենց հերթին տարիներ շարունակ ձայն են տվել Էրդողանի կուսակցությանը 2002 թվականից սկսած բոլոր ընտրություններում։ Շարժման լրատվամիջոցները դարձել են ամենաբարձր վարկանիշն ունեցողները Թուրքիայում և գովաբանել են Էրդողանին, միաժամանակ՝ կոշտ քննադատության ենթարկել ընդդիմությանը։
Բացի այդ, Էրդողանը համարվում էր «ջամաաթի» քարոզիչ և չնայած այն բանին, որ նա դրա անդամ չէր (նա մեկ այլ կրոնական շարժումից էր՝ «Միլլի Գերյուշ»), մի շարք նախարարական պաշտոններ է խոստացել «ջամաաթից» մարդկանց համար։ Գյուլենականները վերահսկողության տակ են վերցրել այնպիսի կարևոր ճյուղեր, ինչպիսին կրթությունն ու մշակույթն են և կանխել են այդ ամենը:
Բուն Թուրքիայում Էրդողանը «ջամաաթի» աջակցությամբ կարողացել է անել անհնարինը` զինվորականները հեռացվել են իշխանությունից: Սակայն զինվորականների հետ խնդիրը լուծելուն պես հայտնվել են Էրդողանի ու Գյուլենի առաջին տարաձայնությունները, որոնց պատճառները հստակ հայտնի չեն։
Էրդողանի շրջապատը պնդում է, որ գյուլենականներն իբր «շատ հեռուն են գնացել»՝ նրանք ստեղծել են «երկրի ներսում զուգահեռ պետություն, իրենց մարդկանց մտցրել են բոլոր նախարարություններում և անվտանգության մարմիններում» և «տիրացել են լրատվամիջոցներին»։
Էրդողանի և Գյուլենի միջև հարաբերություններում վերջնական խզումը տեղի է ունեցել 2000-ականներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT