Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում

24/10/2024 schedule11:21

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության շրջանակում այս անգամ հերթական համայնքային ենթակառուցվածքների զարգացման նախագիծ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։

Վարդենիս բնակավայրում գտնվող Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում համայնքապատկան շինության տանիքի վրա տեղադրվել է 11.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը նախատեսված է զբոսայգու լուսավորության և հարակից այլ էլեկտրական էներգիայի ծախսերը կրճատելու համար, ինչպես նաև ավելցուկը կվերաուղղորդվի համայնքային նշանակության այլ ենթակառուցվածքների հոսանքի ծախսի կրճատմանը։

«Էլեկտրական էներգիայի կայուն աղբյուրներից օգտվելը ոչ միայն թույլ է տալիս համայնքներին խնայել համայնքային բյուջեներն ու ավելի շատ խնդիրներ լուծել բնակիչների համար։ Դա նաև ապրելակերպ է թելադրում, որի կենտրոնում շրջակա միջավայրի պահպանությունն է, հոգատարությունն է բնության և միմյանց նկատմամբ։ Ucom-ն էլ որպես պատասխանատու ընկերություն իր պարտքն է համարում հոգ տանել համայնքերի ու բնության մասին և օրինակ ծառայել այս առումով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

353.jpg (153 KB)

«Այս արևային կայանի տեղադրումը կարևոր քայլ է ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների էներգիայի ծախսերի նվազեցման առումով, այլև ցուցիչ է այն ապրելակերպի, որը կդարձնի մեր համայնքները ավելի կայուն և շրջակա միջավայրի նկատմամբ ավելի հոգատար։ «Արևորդի» ՀԿ-ում մենք մշտապես աջակցում ենք այնպիսի լուծումների, որոնք խթանում են վերականգնվող էներգիայի կիրառումը՝ նպաստելով մաքուր, էներգաարդյունավետ և ավելի կանաչ ապագայի ձևավորմանը մեր համայնքների համար», - ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր ինժեներ Մարտին Մարալչյանը։

«Շատ շնորհակալ ենք Ucom ընկերությանը այսպիսի կարևոր ծրագիր իրականացնելու համար` հատկապես Գառնիկ Կարապետյանի այգում, որտեղ դրա կարիքը շատ զգացվում էր։ Արևային կայանների տեղադրումը ոչ միայն ավելի կլուսավորի մեր այգին, որը մեր ծերերի և երիտասարդների ժամանցի վայրն է, այլև զգալի խնայողություն կբերի համայնքի բյուջեին։ Հուսով ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կշարունակվեն՝ հանուն մեր համայնքի բարօրության և կայուն ապագայի», - նշել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Նշենք, որ Արևորդի ՀԿ-ի և Յուքոմի համագործակցության շրջանակներում նախորդ տարի ևս իրականացվեց նախագիծ Վարդենիս համայնքում՝ Վանևանում, որտեղ տեղադրվել էր 9.6 կվտ/ժ դրվածքային հզորությամբ կայան։ Այս տարի արևային կայաններ են տեղադրվել նաև Տավուշի մարզի և Սյունիքի մի շարք տարբեր բնակավայրերում։

«Յուքոմ» ՓԲԸ

Տպել
183 դիտում

Վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ (լուսանկարներ)

Հայաստանի լեռնային մարզերում կրկին ձյուն կտեղա. Արարատյան դաշտում կգրանցվի -1-ից -5 աստիճան ցուրտ

Խոշոր ավտովթար Վանաձորում. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է

Հովսեփ Առաքելյանն ընտրվել է Սիսիան համայնքի ղեկավար

Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է

Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջադեպին հստակ գնահատական կտրվի․ Պապոյան

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Ալիևն ու Փաշինյանը նստած են իրար կողքի՝ ըստ այբբենական կարգի (տեսանյութ)

Կադրային սղություն չկա, շուտով կընտրենք ՀՀ արդարադատության նախարար․ Պապոյան

Թուրքիան պիտի որ դրական վերաբերվի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը. Ռուբինյան

Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ամեն ինչ անում ենք, որ Խաղաղության պայմանագիրը օր առաջ կնքվի. Ռուբինյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Սահմանվել են ինտերնետ շահումով խաղերի հասանելիության դեպքերը, կայքերը արգելափակելու կարգը․ մանրամասներ

Ծառայողական քննության նյութերի հիման վրա 27 քրեական գործ է հարուցվել, որից 23-ը՝ ոստիկանների նկատմամբ

Զելենսկին եթերում կրել է «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք» գրությամբ շապիկ. Կրեմլից կոշտ արձագանքել են

2025 թվականից Հայաստանում կգործի ոստիկանական գվարդիա․ Ազգային ժողովն ընդունեց օրենքը

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների մուտքը ՀՀ կխստացվի

Անհետ կորած 23 զինծառայողի ընտանիք 300-հազարական դրամները կստանա ևս 2 ամիս

Կուբայի քաղաքացիները փորձել են Երևանում ապօրինի թմրամիջոց շրջանառել. նրանցից մեկը կալանավորվել է

Պետական աջակցության նոր գործիքակազմ ու հարկային արտոնություններ՝ ՏՏ ոլորտի համար

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում

Ամիօ բանկը մասնակցել է Real Business կոնֆերանսին

Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվել են օրակարգային հարցեր

Դիլիջանի մի մասի գազամատակարարումը 8 ժամով կդադարեցվի

Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը

Ալկոհոլային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը

Երևանում հիվանդանոց տեղափոխված 10 ամսական երեխան մահացել է

Դոնալդ Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև

Գնելով առաջին QR ուղետոմսը՝ կտրվի ևս 10-ն անվճար. քաղաքապետարանը մանրամասնել է տրանսպորտի վճարի փոփոխությունները

Հորդորում եմ նման դեպքում Գառնիկ Դանիելյանին դիմելուն զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ քաղաքապետարան. Փամբուխչյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կազան, օդանավակայանում փորձել հանրահայտ թաթարական չակ-չակը (տեսանյութ)

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

43 էջ և 134 կետ. BRICS-ի գագաթնաժողովում հռչակագիր է ընդունվել

Էրդողանը չի շարունակի մասնակցել ԲՐԻԿՍ-ին և կվերադառնա Թուրքիա. մանրամասներ

Բարսեղ Թումանյանը, Արմեն Խանդիկյանը, Լևոն Թոքմաջյանը, Հենրիկ Էդոյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

Չկալովկա գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Vienna Open»-ում