Երևան
12 °C
Քննադատությունների թիրախում հայտնված ազգությամբ ռուս Իրինա Զախարովայի՝ «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցելու ցանկությունն ու Հայաստանը ներկայացնելը մնացին անկատար։ Նա հայտարարել է, որ դրան «ընտանեկան հանգամանքների պատճառով» չի կարողանա մասնակցել: Աշխարհահռչակ մրցույթի կազմակերպիչները, սակայն, փակագծեր են բացել՝ հայտնելով, թե իրականում ինչու նա չի ներկայացնելու ՀՀ-ն:
Պարզվում է, որ նրանք ուսումնասիրել են «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում նախորդ տարիների հայ գեղեցկուհիների և ոլորտով հետաքրքրված այլ հայուհիների բարձրաձայնած հարցերը․ 31-ամյա մոդելը Հայաստանի քաղաքացիություն չունի, նա ՀՀ-ում չի բնակվել, ինչպես պնդում էին թե՛ Զախարովան, թե՛ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք բերած ազգությամբ ռուս Յուլյա Պավլիկովան։
«Միսս տիեզերք 2019» Դայանա Դավթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ եթե իրենք չխոսեին տեղի ունեցած մասին, ապա Զախարովայի և Պավլիկովայի կատարած խարդախությունն այդպես էլ աննկատ կմնար։
Դայանան պնդում է՝ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք բերած անձնավորությունը ի սկզբանե ստել է «Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին։
Ըստ նրա՝ Զախարովան ու Պավլիկովան մտերիմ ընկերուհիներ են, ինչն արդեն խոսում է ամեն բանի մասին:
«Պավլիկովան մասնակցել է շատ մրցույթների ու դեռ այդ ժամանակվանից փոխել է իր անձնագրային տվյալները, որ կարողանա 30 տարեկանը լրանալուն պես մասնակցի դրանց, որովհետև տարիքային սահմանափակումներ են եղել տվյալ մրցույթներին մասնակցության համար։ Այժմ էլ նման խարդախ միջոցի էր դիմել, իսկ մեր երկիրն էլ ուզում էր օգտագործել որպես միջոց՝ «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթի կազմակերպիչները փաստեցին, որ ճիշտ ենք։ Մենք բոլոր տվյալները ստուգել էինք ու հայտնաբերել, որ Զախարովայի անուն-ազգանունով ՀՀ այլ քաղաքացի չկա, բացի 50 տարեկան մի կնոջից»,- մանրամասնում է նա:
Զրուցակցի խոսքով՝ Պավլիկովայի կեղծիքը բացահայտելու համար դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից իրենց տեղեկացրել են, որ հարցը գերատեսչության տիրույթում չէ։ Սրանից հետո գտել են «Միսս տիեզերք» մրցույթի երկրորդ սեփականատիրոջը, Զախարովայի մասին տեղեկությունները փոխանցել նրան, կազմակերպիչները ուսումնասիրել են դրանք և բացահայտել ճշմարտությունը:
«Մենք Իրինայի ու Յուլիայի սոցցանցերի էջերը ուսումնասիրել ու պարզել էինք, որ իրենք շատ վաղուց մտերիմ ընկերուհիներ են, դեռ հին նկարներն էլ էջերում պահպանված են։ Յուլիան միշտ տարբեր մրցույթներ է կազմակերպել ու ինչ-որ թագեր է դրել Իրինայի գլխին։ Հիմա էլ որոշել էր, որ Ռուսաստանի միջոցով չի կարողանա դա իրականացնել, պետք է օգտագործի Հայաստանն իր ընկերուհու համար։ Անձամբ մեզ կազմակերպությունից պատասխան չի եկել, բայց մեր տեղադրած ցանկացած ինֆորմացիայի իրենք հետևում էին, երևում էր դա։ Սեփականատերերից մեկին էլ, երբ սկզբում դիմել էինք, ասել էր, որ Զախարովան բոլոր փաստաթղթերով համապատասխանում է մասնակցության չափանիշներին, այդտեղից մենք ենթադրեցինք, որ նաև փաստաթղթեր է կեղծել Պավլիկովան»,- պատմում է Դայանան:
«Միսս տիեզերք 2019»-ի մասնակցի համոզմամբ՝ այս ամենից զատ, «Միսս տիեզերք»-ը խաբեության համար Պավլիկովային պետք է զրկի «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքից։ Վերջինս կարծում է՝ չնայած նրան, որ կազմակերպությունը հնարավորություն է տվել «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած այլ թեկնածուներից մեկին, այնուամենայնիվ, «Միսս Տիեզերք»-ը Հայաստանի մասնակցությանը անլրջությամբ կվերաբերվի։
Նկատենք, որ Իրինա Զախարովան «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում արված հրապարակման միջոցով հայտնել է, թե իրավական պատասխանատվության է ենթարկելու «Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին։

Միևնույն ժամանակ նկատենք, որ 31-ամյա Զախարովան իր էջում գլխատառերով շարունակում է թողնել ««Միսս Տիեզերք Հայաստան» 2024» գրությունը, իսկ մրցույթի էջերում դեռևս շարունակվում են հարցազրույցներ հրապարակվել Զախարովայի մասին։
Իրինա Զախարովան նաև երկու հրապարակում է տարածել, որտեղ հարց է ուղղել հետևորդներին, թե «արդյոք ցանկություն ունե՞ն «Միսս Տիեզերք» մրցույթի մասին իմանալ ամբողջ ճշմարտությունը»։



Յուլյա Պավլիկովան մտերիմ ընկերուհուն այլ փոխարինող է գտել, սակայն նրա մասին թե՛ Պավլիկովան, թե՛ «Միսս Տիեզերք Հայաստան»-ը դեռ չեն բարձրաձայնել։
Իրինային փոխարինելու է Emma Felice անունով հայուհին (ազգանունը՝ Ավանեսյան), որը «Միսս Տիեզերք Հայաստան» Մոսկվայում կայանալիք մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Էմման «Ինստագրամ»-ի իր էջի բիոյում գրված՝ «VICE MISS UNIVERSE ARMENIA 2024» գրությունն արդեն փոխարինել է «MISS UNIVERSE ARMENIA 2024» գրությամբ։ Նա մոդելային ընկերության հիմնադիր է, երգչուհի և ուսուցչուհի։ 2023 թվականին այցելել է Հայաստան։



«Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Յուլյա Պավլիկովան գուցե ֆինանսական շահ է ունեցել այս ամենը կազմակերպելու համար։
Նա հիշեցնում է, որ վերջինս սկզբում դիմել է կազմկոմիտեին և ցանկություն հայտնել, որ «Միսս տիեզերք Արմենիա»-ն կայանա Հայաստանում։ Իրենք համաձայնվել են և նույնիսկ պատրաստ են եղել մրցույթի ծախսերն իրենց վրա վերցնել և հովանավորներ գտնել, սակայն դրանից հետո Պավլիկովան անհետացել է։
«Երևի որոշեց իր համար ավելի մատչելի ֆինանսական ճանապարհով գնալ, ներքին կարգով էլ մրցույթն արագ կազմակերպել, որ իրականացնի Զախարովայի մասնակցությունը։ Ինքը մեզ պատմում էր, որ Հայաստան գնում-գալիս է, բայց հետո իմացանք, որ այստեղ եկել էին Զախարովայի քաղաքացիության ու անձնագրի հարցն արագ լուծելու համար։ Երբ մեզ դիմեց, տեսավ մեր նախորդ մրցույթների կազմակերպումը, ասաց՝ այդպես բարձր մակարդակ չենք կարող մեզ թույլ տալ, հետո տեսանք, որ Մոսկվայում շատ թույլ մակարդակի վրա է ամեն ինչ արել»,- ասում է նա։
Դանիելյանի խոսքով՝ Պավլիկովան, լինելով ազգությամբ ռուս, ՌԴ անձնագրով, ժամանակին «Միսս Տիեզերք» մրցույթին ներկայացրել է Բուլղարիան, որտեղ էլ, ըստ նրա, ձեռք է բերել որոշակի կապեր ու փորձել իր օրինակով ընկերուհուն էլ մասնակցության հնարավորություն տալ աշխարհահռչակ մրցույթին․ «Կարծես թե իրենց հաջողվել է ազգությամբ ռուս մասնակից ներկայացնել նաև Էստոնիայի համար։ Մեր աղջիկները մեծ դեր ունեցան, ու ստեղծված թյուրիմացությունը շտկվեց։ Այսուհետև պետք է պետությունը ուշադիր լինի, թե բարձր մակարդակներում ով ու ինչպես է փորձում մեր երկիրը օգտագործել։ Գուցե ընտրել են մասնակից, բայց կասկածում եմ, որ այդ աղջիկներն էլ քաղաքացիության հետ կապված խնդիր չունեն»։
Ըստ նրա՝ «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթը վերջին անգամ իրենք իրականացրել են 2022 թվականին, 2023-ին կազմակերպել չի հաջողվել Լեռնային Ղարաբաղում կատարված իրադարձությունների հետևանքով։ Այս տարի էլ տեղեկացել են, որ Պավլիկովան արդեն գնել է մրցույթն անցկացնելու իրավունքը․ «Իր խոսքերով, չնայած ես իրեն չեմ վստահում, 10 հազար դոլար է վճարել կազմակերպման իրավունքը ձեռք բերելու համար։ Մեզ ասում էր՝ այս տարի ուղղակի ես անեմ, բայց մյուս տարի ես անձամբ կազմակերպիչներին ձեզ կներկայացնեմ։ Չգիտենք՝ ինչ պայմանավորվածություններ է ունեցել այդ մասնակցության համար ինչ-որ անձանց հետ»։
Արդեն 2025 թվականին, Դանիելյանի վստահեցմամբ, ամեն ինչ անելու են, որ մրցույթն իրենք կազմակերպեն, ու հայ գեղեցկուհիները մասնակցեն դրան։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը
Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը
Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը
ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին
Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ
«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին
ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի
Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին
Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին
Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում
Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ
Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը
Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ
ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին
Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար
Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից
Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր
ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը
Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ
Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT