Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների հետ կապված հարցերը

25/10/2024 schedule20:20

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և Ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպել են 5 մարզերի (Արարատ, Արմավիր, Լոռի, Արագածոտն, Շիրակ) տարբեր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող 19 կազմակերպությունների ղեկավարների հետ։

Ինչպես հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից, քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանման և մասնավորապես, ձմեռային սպասարկման աշխատանքների հետ կապված հարցեր։

Սպասարկող ընկերությունները ներկայացրել են տվյալներ՝ ձմեռային պահպանման աշխատանքներին ընդառաջ կուտակած աղ-ավազի ծավալների, ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի վերաբերյալ։ Քննարկման մասնակիցներն անդրադարձել են աշխատանքի ընթացքում առաջացող մի շարք խնդիրների։ Ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ դրանց լուծում տալու նպատակով։

Արմեն Զոհրաբյանը, լսելով սպասարկող ընկերությունների ներկայացրած խնդիրները, նշել է, որ համատեղ աշխատանքով պետք է արվի հնարավորը՝ առկա խնդիրները լուծելու համար։ Նա նաև շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։

Հանդիպումից հետո Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարն այցելել է Արմավիրի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների բազաներ, հետևել աղ-ավազի պաշարների կուտակման գործընթացին, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակին։ Տրվել են հանձնարարականներ՝ սեղմ ժամկետում առկա խնդիրներն ու թերացումները շտկելու համար։

Տպել
209 դիտում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել

Քննարկվել են Քեմբրիջի համալսարանի հետ համագործակցության հեռանկարները

Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «PKK»-ի ռազմական թևը

Մեքենաների բախման ընթացքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

Իրական Հայաստանը սկսվում է Բաքվից մինչև Արևմտյան Հայաստան և Ջավախք. Գալստանյանի աջակից (տեսանյութ)

ՀՀ-ն Ֆրանսիայում նոր դեսպան ունի․ նախագահի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը տեղափոխվել է այլ պաշտոնի

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. ինչ է քննարկվել

Երազանքների թիմը. Ալեն Սիմոնյանը կին պատգամավորների հետ լուսանկար է հրապարակել

Ալիևը ստորագրել է Կանոնակարգը, սակայն Բաքվում կարող են խորամանկ քայլի դիմել. Դալլաքյանը մանրամասնել է՝ ինչ կարող է լինել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանին 3-րդն է Աշխարհի առաջնությունում

Ուկրաինայում «Տելեգրամ» ալիքների 19 ադմինիստրատոր է ձերբակալվել

«Մերսեդես»-ը բախվել է բենզատար բեռնատարին, ապա՝ կայանված 5 «Նիսսան»-ներին

«Բոլոնիա»-«Միլան» խաղը հետաձգվել է. այն այս տարի չի կայանա

Իմ տեղեկություններով՝ հայկական կողմը պատրաստ է Խաղաղության պայմանագիր ստորագրել անգամ ԿՈՊ-29-ի ժամանակ. Ղևոնդյան

Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների հետ կապված հարցերը

Տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետը դուրս եկավ «Բալասանյան» դաշինքի ցուցակից. ովքեր են մյուս 4 դիմումատուները

Նման ցուցահանդեսներն ունեն շատ կարևոր նշանակություն. Գևորգ Պապոյանը մասնակցել է TOON EXPO 2024-ին

Շատ կարևոր է անշարժ գույքի ներդրումային գրավչության բարձրացումը. էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ադրբեջանը գրավել է մեր Արցախը, հանձնել են, գրավել են, նույն բանն է. Գալստանյան (տեսանյութ)

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 22․4%-ով, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճ

Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ

Իրանից ՀՀ են ներմուծվել ապրանքներ, որոնց համար չեն հաշվարկվել մաքսային վճարներ և ԱԱՀ. 103 մլն դրամ վնասը վերականգնվել է

Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է

Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի անցակետեր, զրուցել ծառայողների հետ

Ինքնասառեցված հոգևորականից, քաղաքական խրտվիլակից հարցեր չտալ, չեմ պատրաստվում նմաններին փայլ տալ. Մկրտչյան

Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ. Պետեր Միխալկոյին բողոքի նոտա է հանձնվել

ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը հրավիրվել է դատախազություն

Սանկտ-Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կան վիրավորներ (տեսանյութ)

Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռում գտնվող հայրական տունը արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի կվերածվի

Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տուգանքը հնարավոր է վճարել 20 տոկոսով պակաս

Եթե ընդդիմությունը պարտվի, ես կարող եմ հայտնվել բանտում. Զուրաբիշվիլի

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Դին հայտնաբերվել է՝ դանակը ներհրված պարանոցին. ինչպես է 37-ամյա կինը սպանել ամուսնուն (տեսանյութ)

ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հարցով աշխատանքային խումբ կստեղծվի. փոխվարչապետը որոշում է ստորագրել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 25-ին

Հայ և թուրք ըմբիշների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Մարզերում տուն կառուցելու և բնակարան ձեռք բերելու դեպքում պետությունն աջակցում է երեխա ունեցող ընտանիքներին (տեսանյութ)

Վարչապետն աշխատանքից ազատել է իր ևս մեկ օգնականին

Պետք չէ թուլանալ. Պուտինը մեկնաբանել է Արևմուտքի՝ Ուկրաինային օգնելուց հոգնելու մասին լուրերը