Երևան
12 °C
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը աշխատանքային այց են կատարել Շիրակի մարզ՝ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և ձեռնարկված քայլերին տեղում ծանոթանալու նպատակով։
Ինչպես հայտնել են նախարարությունից, մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են համայնքներում, մասնավորապես՝ Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ, Սարատակ, Ազատան բնակավայրերում։
Մարզպետի տեղակալները նշել են, որ Շիրակի մարզպետի աշխատակազմն իր լիազորությունների և հնարավորությունների սահմանում աջակցում է համայնքներին Էկոնոմիկայի նախարարության կողմից պայքարի միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը։
Հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։
Էկոնոմիկայի նախարարության կողմից մարզին անհատույց տրամադրված 1040 լիտր «Բրոմոցիդ-Ֆլյուիդ» տեսակի թունանյութով առավել վարակված 13000 հա տարածության վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մարզի շուրջ 18000 հա ինչպես վարելահողերում, այնպես էլ չմշակվող հողատեսքերում իրականացվում են մոնիթորինգի աշխատանքներ։ Սեպտեմբերին իրականացրած մոնիթորինգի արդյունքների հիման վրա մարզին անհատույց տրամադրվել է 1 տոննա քանակությամբ մկնասպան թունանյութ բարձր և միջին վարակված հողատեսքերում միջոցառում իրականացնելու համար։ ՊՈԱԿ-ի մարզային ագրոնոմների կողմից իրականացվում են տեղերում գրավչանյութ պատրաստելու աշխատանքներ, ինչպես նաև տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնրել է՝ խիստ կարևոր է աշնանը մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների միաժամանակյա և ճիշտ ժամկետներում իրականացումը՝ գարնանը կրծողների ավելի մեծ արեալներով բռնկումներից խուսափելու համար։ Բարձր արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել թունանյութի և գրավչանյութի սահմանված չափաքանակները։
Համայնքներում, բնակավայրերում պայքարի աշխատանքներն իրականացնել միաժամանակյա՝ բարձր արդյունավետություն ապահովելու նպատակով։ Թունավորված գրավչանյութի պատրաստման ընթացքում անհրաժեշտ է կրել համապատասխան արտահագուստ, ռետինե ձեռնոցներ, ակնոցներ, շնչադիմակ։
Գրավչանյութով մշակված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ
Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ
Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել
«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ
«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթերը. մանրամասներ
Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ
Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ
Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ
Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ
90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ
Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն
Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին
Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել
Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել
Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի
20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ
Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը
Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ
Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը
Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան
ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել
Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել
Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)
Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT