Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. որ շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել

29/10/2024 schedule20:30

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում սուր շնչառական վիրուսներով պայմանավորված իրավիճակը գնահատվում է միջին ակտիվության։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ 2024 թվականի 43-րդ շաբաթվա ընթացքում բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ է դիմել 4490 պացիենտ։ Նախորդ շաբաթվա համեմատ այս թիվը նվազել է 1,1 անգամ։ Դիմելիության 71,6 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են։ Հոկտեմբերի 25-ի դրությամբ հոսպիտալացվել է 393 պացիենտ, որից 93,6 տոկոսը՝ կրկին երեխաներ։

Մասնագետի խոսքով՝ այս ցուցանիշները սպասելի էին. վիրուսների ակտիվությունը սեզոնին բնորոշ է։

«Ծանր սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքում 10 հոսպիտալացում ունենք, իսկ նախորդ օրը ունեցել ենք 17, այսինքն՝ օրական կտրվածքով 1,7 անգամ դեպքերը նվազել են։ Հիմնականում թոքաբորբի դեպքեր ունենք, հոկտեմբերի 25-ի դրությամբ թոքաբորբով 235 պացիենտ է բուժում ստանում, որից 65 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են»,- մանրամասնում է նա։ 

Ներկա դրությամբ ՀՀ-ում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վարակների՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչներ․ «Բոլոր վիրուսների դեպքում ախտանշանները նույնն են՝ ընդհանուր թուլություն, քրտնարտադրություն, արցունքահոսություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ, կարող են աղեստամոքսային հիվանդության ախտանշաններով ուղեկցվել՝ լուծ, փսխում։ Կորոնավիրուսային հիվանդության առումով վերջին 14 օրվա ընթացքում դեպքերը նվազել են 1,4 անգամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն պատկերն է եղել»:

Հովհաննիսյանը նկատում է՝ կորոնավիրուսային հիվանդությունն արդեն դիտարկվում է որպես սուր շնչառական վարակ, ախտանշանները նույնն են դարձել։ Սակայն, ըստ նրա, եթե դիտարկենք 2020 թվականից մինչև այժմ, ապա կորոնավիրուսային հիվանդության դեպքում սեզոնայնություն չկա։

«Սուր շնչառական վարակները ունենում են նաև գաղտնիության շրջան, երբ հիվանդը վարակակիր է և վարակում է շրջապատին, դրա համար ձմեռային եղանակին հաճախակի պետք է օդափոխություն ապահովել, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի, փռշտալու վարվելակարգը, շատ հեղուկներ օգտագործել, հետևել անձնական հիգիենային»,- խորհուրդ է տալիս նա։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ սուր շնչառական վիրուսներով վարակվածությունը հաճախ հենց երեխաների մոտ է արտահայտվում, մասնագետը սա պայմանավորում է նրանով, որ երեխաների շրջանում դժվար է կիրառել կանխարգելիչ միջոցները․ «Վիրուսներով հաճախ վարակվածությունը երեխաների մոտ կապ ունի առաջինը անատոմիական կառուցվածքով, կանխարգելիչ միջոցառումները երեխաների շրջանում կիրառելը մի փոքր ավելի դժվար է, օրինակ՝ ձեռքերի հիգիենային հետևելը, դրա համար երեխաները միշտ համարվում են ռիսկի խումբ»։

Վերջինս շեշտում է՝ խորհուրդ է տրվում նախնական ախտանշանների դեպքում մնալ տանը, խորհրդատվություն անցկացնել տեղամասային բժշկի հետ, իսկ եթե ախտանշանները բարդանում են, ջերմությունը տևում է երեք օրից ավելի, այդ դեպքում դիմել բժշկական կենտրոն։

«Ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել, դա կարող է բարդացնել վիճակը, չպետք է օգտագործել հակաբիոտիկներ, դրանք ցուցված չեն սուր շնչառական վիրուսային հիվանդությունների ժամանակ։ Որպես կանխարգելիչ միջոցառում անհրաժեշտ է պատվաստվել գրիպի դեմ, նաև պետք է խուսափել հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ են, պետք է մնալ տանը, չպետք է հաճախել դպրոց, աշխատանքի, մանկապարտեզ»,- ընդգծում է Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ դպրոցներում նոյեմբեր ամսից կսկսվի կիրառվել ֆիլտրացման պրոցեսը, որի ժամանակ մուտքի մոտ բուժքույրը կստուգի բոլոր երեխաների ախտանշանները. եթե առկա լինեն ջերմություն, քրտնարտադրություն, ապա երեխան կմեկուսացվի, ծնողը կտեղեկացվի, որպեսզի երեխային դպրոցից տանեն ու դրանով նպաստեն վարակի կանխարգելմանը։

Ընդհանուր առմամբ մեզ մոտ առկա ՍՇՎ վիճակը անհանգստացնող չէ, վստահեցնում է համաճարակաբանը: Նրա խոսքով՝ քանի դեռ գրիպի հարուցիչներ չեն շրջանառվում, պատվաստումը ամենարդյունավետ միջոցն է վարակից խուսափելու համար։

Նշենք՝ գրիպի ռիսկային խմբում են քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի անձինք: Այս խմբում ներառված են նաև փակ հաստատություններում (երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն, խնամքի տուն և այլն) գտնվող անձինք, բուժաշխատողներն ու հղիները:

Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10302 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել