Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում

31/10/2024 schedule11:05

Կոպենհագենում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 74-րդ նստաշրջանը (RC74)։

Օրակարգում Եվրոպական տարածաշրջանի գործող՝ 2020-2025 թթ. աշխատանքային ծրագրի կատարողականն է, առաջիկա անելիքների պլանավորումը, առողջապահական ոլորտի մարտահրավերների դիմակայմանը վերաբերող հարցերը:

«Առողջության համընդհանուր ծածկույթի հովանու ներքո, որպես ԱՀԿ աշխատանքային ծրագրի առանցքային առաջնահերթություն, Հայաստանը ձեռնարկում է լրացուցիչ բարեփոխումների լայն շրջանակ, ներառյալ` առողջության առաջնային պահպանման օղակի ամրապնդումը՝ կենտրոնանալով մատչելի և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցման վրա: Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մնում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը»,- իր ելույթում նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հատուկ ընդգծել է Կոմիտեի նստաշրջանի ընթացքում հոգեկան առողջության թեմայի արդիականությունը.

«Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը և հոգեբանական աջակցությունը հատուկ առաջնահերթություն են այսօրվա օրակարգում, և հուսով ենք, որ ազգային և Համաեվրոպական կոալիցիաները վճռորոշ դեր կխաղան հոգեկան առողջության խնդիրների առաջմղման գործում՝ հատկապես բռնի տեղահանված անձանց, այդ թվում` երիտասարդների և այլ խոցելի խմբերի կարիքների լուծման համար»։

Նստաշրջանին, ի թիվս ոլորտային բազմաբնույթ հարցերի, քննարկվել են Եվրոպական տարածաշրջանում արտակարգ իրավիճակներին արդյունավետ պատրաստվածության և արձագանքման 2024-2029 թթ. նոր ռազմավարությունը, այդ թվում` արագ արձագանքման բժշկական խմբերի 2024-2030 թթ. գործողությունների պլանը:

Հատկանշական է, որ RC74-ի ընթացքում նախատեսված է նաև ԱՀԿ մարմինների և կոմիտեների անդամության առաջադրումներ և ընտրություններ՝ ներառյալ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի ընտրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1864 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել