Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ

31/10/2024 schedule17:47

Հոկտեմբերի 31-ը ֆինանսական օրացույցում նշվում է որպես Խնայողությունների միջազգային օր։ Այս առիթով Իդրամ Junior-ը հյուրընկալել էր Koreez 2024-ի «Junius» ֆինանսական գրագիտության մրցույթի 10-14 տարեկան շուրջ 25 մասնակիցների։

Միջոցառման ընթացքում պատանի հյուրերին ներկայացվեց օրվա պատմությունն ու խնայողությունների թեմայով կարևոր տեղեկատվություն։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ խիստ կարևոր համարելով հաճախորդների գրագիտությունը, Ընկերությունները իրենց Սոցիալական պատասխանատվության ծրագրերում արդեն իսկ ստանձնել են մեր երկրում Ֆինանսական կրթության մասսայականացման առաքելությունը:

idram savings day3.jpg (8.75 MB)

«Այս համատեքստում հատկապես կարևոր ենք համարում երեխաների ֆինանսական գրագիտության հարցն ու այս ուղղությամբ Իդրամ և IDBank ընկերությունները տևական ժամանակ է տարբեր կրթական ծրագրեր են իրականացնում։ Երեխաների հետ այսօր հանդիպեցինք Խնայողությունների միջազգային օրվա շրջանակներում և առիթն օգտագործելով, հերթական կարևոր զրույցն ունեցանք ֆինանսների, դրանց տնօրինման, խնայողությունների ու բյուջետավորման մասին»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

Միջոցառման ամենաաշխույժ հատվածն ապահովեց երեխաների սիրելի ընկեր Ջունիորը, ում առաջադրած ինտելեկտուալ խաղի բոլոր հարցերն այս անգամ վերաբերում էին օրվա գլխավոր թեմաներին՝ բյուջետավորմանն ու խնայողություններին։ Մրցույթում հաղթած մասնակիցներն արժանացան մրցանակների։

idram savings day1.jpg (7.15 MB)

Ի դեպ, IDBank-ը նույնպես նշում էր Խնայողության օրը՝ հաճախորդների համար իրականացնելով «Ավանդային արշավ»՝ ևս մեկ քայլով խթանելով ավանդ ունենալու գաղափարը հաճախորդների շրջանում։ Բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացնում էին արշավի պայմանները․ հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը ձևակերպելով 400,000 ՀՀ դրամ և ավելի ավանդ Բանկի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածում՝ հաճախորդները կմասնակցեն 5 iPhone 16 pro հեռախոսների խաղարկությանը, ինչպես նաև դրամային «Առանց ավելացման իրավունքի» ավանդ ձևակերպելու դեպքում ավանդի տարեկան տոկոսադրույքը կկազմի հատուկ՝ մինչև 10․1%։

Ակցիայի պայմանները՝ այստեղ։

idram savings day2.jpg (7.88 MB)

Հիշեցնենք, որ Իդրամ ընկերության Սոցիալական ծրագրերի գլխավոր ուղղություններից մեկը ֆինանսական կրթությունն է, որին միայն 2024 թվականին ուղղվել է ավելի քան 30 միլիոն դրամ։ Իրականացված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների շարքում Koreez կրթական ծրագրի համատեղ ստեղծված «Junius» ֆինանսական կրթության խաղն է, որով երեխաները իրենց տարիքին համապատասխան կարող են ծանոթանալ ֆինանսների աշխարհին․ խաղը հասանելի է Idram Junior հավելվածում։

ԻԴՐԱՄ և IDBANK ընկերությունները վերահսկվում են հհ կբ կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4817 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել