Երևան
12 °C
Եղանակի փոփոխությունը որոշակիորեն ազդում է մարդու իմուն համակարգի վրա. հատկապես գարնանը և աշնանը շատ հիվանդություններ «հարմար» առիթ են գտնում՝ գլուխ բարձրացնելու համար:
Ըստ որոշ պնդումների և ուսումնասիրությունների՝ սոմատիկ՝ մարմնական հիվանդություններից բացի, տվյալ ժամանակահատվածում մարդը նաև խոցելի է դառնում հոգեկան առումով, և կարող են գլուխ բարձրացնել սթրեսը, դեպրեսիան հոգեկան առողջության հետ կապված այլ խնդիրներ:
«Հայկական ժամանակ»-ը աշնանը սրացող հոգեկան առողջության խնդիրների, դրանց պատճառների և կանխարգելման մասին զրուցել է Առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանի հետ:
- Պարոն Փաշիկյան, եղանակային փոփոխություններն ու ու հոգեկան առողջության խնդիրների գլուխ բարձրացնելը փոխկապակցվա՞ծ են:
- Տարիների աշխատանքային փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ սթրեսի, դեպրեսիայի դեպքերն աշնանն ավելանում են, լինում է նաև որոշ հոգեկան խանգարումների քանակական աճ: Կարող ենք գիտական հոդվածներ մեջբերել, որոնք միանշանակ չեն պնդում, որ հստակ եղանակային ֆակտորի հետ են պայմանավորված այդ սրացումները, սակայն ունենք Ավստրիայի օրինակը, որտեղ լուսավոր օրերի քանակը բավական քիչ է, դեպրեսիան՝ շատ: Եվ հետո, «Կենսաբանական ժամացույց» հասկացություն գոյություն ունի, մարդը շարժվում է դրանով, դրա փոփոխությունը՝ եղանակի փոփոխությամբ պայմանավորված, կարող է բերել ֆիզիոլոգիական փոփոխությունների, նաև՝ հոգեկան առողջության որոշակի սրացման: Այնպես չէ, որ եղանակային փոփոխությունը դրա համար շատ լուրջ պատճառ է, սակայն պատճառներից մեկը կարող է լինել:
- Ինչպե՞ս հասկանալ, որ կա հոգեկան առողջության հետ կապված խնդիր՝ սթրես, դեպրեսիա և այլն:
- Մեծ մասամբ անձն ինքն է զգում իր դիսկոմֆորտը, նույն դեպրեսիայի կամ տագնապային խանգարումների ժամանակ ապրում է դիսկոմֆորտ: Եթե դա տևական է, խանգարում է սոցիալական ադապտացիային, ապա այդ դեպքում պետք է միանշանակ դիմել հոգեկան առողջության մասնագետի: Եթե տևական ժամանակ ունեն ցածր տրամադրություն, ընկճվածություն, հաճույք ստանալու անկարողություն, դանդաղկոտություն, հոգնածություն, ախորժակի բացակայություն, հաճախ նաև ախորժակի ավելացում, և դրանք կապ չունեն ինչ-որ սոմատիկ խնդրի հետ, ապա դեպրեսիայի նշաններ են, և պետք է դիմել մասնագետի, այլապես այն կվերածվի խրոնիկական ընթացք ունեցող խնդրի, և առողջանալը բավականին դժվար կլինի, եթե չասենք՝ անհնարին:
- Մարդիկ կարծես խուսափում են հոգեբույժի, հոգեթերապևտի դեմելուց: Ինչո՞ւ:
- Ցավոք, շատ հաճախ չեն դիմում, որովհետև մտավախություն ունեն՝ «ինչի՞ համար գնամ հոգեկան առողջության մասնագետի մոտ, բա՞ որ ինչ-որ մեկը տեսնի, ինձ ասեն, որ դու հոգեկան առողջության խնդիր ունես»: Ժողովուրդը միշտ հոգեկան առողջության խնդիրը ասոցացնում է փսիխոզի, տարօրինակ վարքագծի հետ, բայց իրականում այդպես չէ: Հոգեկան առողջության խնդիրների մեծամասնությունը քանակական առումով դեպրեսիաներն են, տագնապները, սոմատոֆորմ խանգարումները, երբ անձն ունի ֆիզիկական գանգատներ, բայց դրա պատճառը փսիխոտրավման է, կամ հոգեկան առողջության խնդիրը, սակայն դա դրսևորվում է սոմատիկ՝ մարմնական ախտանիշներով: Նման խնդիրների հաշվին են քանակապես ավելանում հոգեկան առողջության խնդիրները:
- Սոմատոֆորմ խանգարումները հոգեսոմատիկ խանգարումների հետ կապ ունե՞ն, եթե այո՝ ինչպե՞ս:
- Տեսեք, երբ անձն ունի սոմատիկ գանգատ, օրինակ՝ անձի մոտ ինֆարկտի նման վիճակ է, այդ նշանները իրականում նրա մոտ կարող է սրտի ինֆարկտ չլինել, այլ սոմատոֆորմ խանգարում՝ հոգեկան առողջության խնդիր, որը կապված է ինչ-որ փսիխոտրավմայի հետ, կամ ժառանգական նախատրամադրվածություն ունի: Երբեմն տարբեր բժիշկներ պացիենտներին ուղղորդում են հոգեկան առողջության մասնագետի մոտ: Ունեցել ենք դեպքեր, երբ պացիենտը իր գանգատով գնացել, վիրահատվել է, տեսել են՝ ոչ մի խնդիր չկա, նոր հայտնվել է հոգեբույժի տեսադաշտում, որը բուժել է նրան: Նման դեպքեր շատ են լինում: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր ֆիզիկական խնդրի դեպքում լինում է հոգեկան ինչ-որ աններդաշնակ վիճակ, կա՛մ դա կվերածվի հոգեկան առողջության խնդրի, կա՛մ ուղղակի հարմարվողականության թեթև էպիզոդներ կարող է ունենալ: Միևնույն է, ֆիզիկականը և հոգեկանը իրար հետ կապված են, մեկը առանց մյուսի չի լինում:
- Ծանր ապրումները, էմոցիաները, սթրեսը կարո՞ղ են վերադառնալ առողջական խնդիրների տեսքով:
- Լսած կլինեք, որ ասում են՝ մարդը դարդից ինֆարկտ ստացավ: Այսինքն՝ տևական ժամանակ կրկնվող փսիխոտրավմաների հետևանքով կարող են լինել ֆիզիկական խնդիրներ: Հենց դա է հոգեսոմատիկան, երբ հոգեկան առողջության խնդրից զարգանում է նաև սոմատիկ ինչ-որ խնդիր, օրինակ՝ ծանր ապրումներից՝ սրտամկանի ինֆարկտ, դրանք ապացուցված փաստեր են: Մենք որպես գործոն ենք վերցնում սթրեսը, ոչ թե էմոցիան: Կարող է դրական էմոցիան էլ սթրեսային գործոն լինել, օրինակ՝ չափազանց ուրախությունը: Տղան բանակից գալիս է, մայրը տեսնում է, ուրախանում և ուշաթափվում, դա արդեն սթրեսի արտահայտում է: Սակայն պետք է ուրախանալ. ուրախ էմոցիաներից օրգանիզմ ավելի շատ է շահում:
- Ինչի՞ կարող է հանգեցնել խնդիրների դեպքում մասնագետներին չդիմելը:
Օրինակ՝ տագնապային խանգարումների դեպքում, որը ժողովրդի մեջ տարածված է որպես նևրոզ, մարդիկ հաճախ դիմում են նյարդաբանի, կամ այլ մասնագետի, որտեղ պատշաճ բուժում չեն ստանում, որովհետև տագնապային խանգարումը կարող է հասկանալ միայն բժիշկ-հոգեբույժը: Մարդիկ շատ հաճախ պատշաճ բուժում չեն ստանում, և այդ տագնապային գրոհները վերածվում են խրոնիկական վիճակի, ու այդ դեպքում արդեն հնարավոր չի լինում մարդուն լիարժեք բուժել, այսինքն՝ այդ գանգատները մարդկանց կարող են ուղեկցել ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ եթե ժամանակին դիմեն հոգեկան առողջության մասնագետի, ապա այդ խանգարումները շատ դեպքերում բուժելի են: Դրա համար անպայման պետք է դիմել մասնագետի, եթե չեն ուզում այդ խնդիրների հետ ապրել մի ամբողջ կյանք:
- Ինչպե՞ս է հնարավոր խուսափել սթրեսից, դեպրեսիայից կամ ինքնուրույն դուրս գալ այդ վիճակից:
- Անձը եթե ունի կամային հատկանիշներ, միանշանակ, կարող է դուրս գալ այդ իրավիճակից ինքնօգնության միջոցով, նույն աուտոռելաքսացիայի՝ աուտոյոգայի մեթոդով: Շատ կարևոր են նաև առողջ ապրելակերպը, շփումները, ակտիվ ֆիզիկական կյանքը, քնի ռեժիմի կարգավորումը, վատ սովորույթներից՝ ծխելուց, խմելուց և այլն, ձերբազատվելը: Ամեն ինչն ազդում է անձի հոգեկան առողջության վրա: Եթե պահպանենք վերոնշյալ կանոնները, ավելի սթրեսակայուն կլինենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍահմանափակել է Viber-ի հասանելիությունը Ռուսաստանում
«Պորշ Կայեն»-ը բախվել է 2 մեքենայի, վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին. վերջինս մահացել է
Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք. Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցեր են քննարկվել
Տարվա լավագույնների ընտրության մրցույթում որ ֆուտբոլիստներին և ինչ անվանակարգերում է ներկայացրել ՀՖՖ-ն
Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել
Մատուցել քաղաքացիակենտրոն ծառայություն․ Միգրացիայի և քաղծառայության անձնակազմին է ներկայացվել նորանշանակ պետը
ԵԽ աջակցությամբ գվարդիայի ծառայողները կվերապատրաստվեն
Գիշերը տեսանելի կլինի գեմինիդների ասուպային հոսքը
Հայաստանը Եվրոպոլում կապի ներկայացուցիչ կունենա
Ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքը կարևոր է. Վահան Կոստանյան
Փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են
Աղազարյանը թող թեստ հանձնի, հայտարարի, որ անմեղսունակ է, աֆեկտի տակ է եղել. Ալեքսանյան. տեսանյութ
Ռուսաստանում Viber-ն արգելափակվել է
Դպրոցներից մեկի մոտակայքում հսկա եղևնին տապալվել, ընկել է մեքենայի վրա. կան տուժածներ
Մինչ գործատուն ինֆորմատորի մասին ստատուս էր գրում, վերջինս ինձնից ապացույցներ էր պահանջում. Ալեքսանյան
Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք է վերադարձվել
Վարազդատ Հարոյանը՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության մասին
Բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել իրենց մոտ տեղափոխված ընտանիքի բոլոր անդամների կյանքը
2025 թվականը միահամուռ հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել
Մերկասառույց, բուք ու մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ
Վրաստանի նախագահը զրկվեց պետական պաշտպանությունից. օրենքի նախագիծը հաստատվել է
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան
Մատակարարները չեն փաստել մսի սպանդանոցային ծագումը. ՍԱՏՄ-ն՝ ԳՈՒՄ-ի շուկայի ստուգումների մասին
Փոխզիջումների պատրաստակամությունը կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը. վարչապետ
Ֆրանսիան նոր վարչապետ ունի
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարևոր է Հարավային Կովկասի համար. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
2024-ին Ucom-ն ընդլայնել, արդիականացրել է շարժական և ֆիքսված ցանցերը, 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքում
Ինչ են քննարկել ՄԻՊ-ն ու Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենը
ԵՄ գնալը փրկություն չէ, աշխարհաքաղաքական մոտեցում է. ռուսն ավելորդ է, նոր խաղացող է պետք. Ստեփանյան. տեսանյութ
Կանոնակարգվում է ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությունը. ինչ տուգանքներ են գործելու
Գոռ Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ԵԱՏՄ-ն զարգանում է ընդհանուր տարածքների, նաև էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. վարչապետ
ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ընկերության հայտերը բավարարվել են. երբ կշահագործվի ծառայությունը
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. զեկույց է ներկայացվել
Մեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է
Ինչ իրավիճակ է Լարսում
Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. այն նախագահում է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ես համաձայն չեմ, որ ՔՊ-ից չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը. Խուդաթյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT