62 մլն դրամ՝ հաջողակ տղամարդկանցից սկսնակ գործարարներին․ տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը

01/11/2024 schedule18:56

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ:

««Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նպատակը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացումն է և այդ ամենը «Իմ Քայլը» հիմնադրամն անում է բարեգործության նոր մշակույթ ձևավորելով․ բարեգործական ընթրիքը Հիմնադրամը դարձրել է ավանդույթ։

IMG_4305.jpeg (307 KB)

««Իմ Քայլը» հիմնադրամը հանդիսանում է կամուրջ՝ տարբեր բնագավառներում հաջողության հասած և բիզնեսում առաջին քայլերն անող մարդկանց միջև։ Մենք այս ծրագիրն իրականացնելու ենք տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը և աշնանը։ Այս գարնանը «Հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 42 կին գործարար և մարզերում աշխատող և բիզնեսը նոր սկսող կամ ընդլայնող 42 շահառու ստացավ մեկական միլիոն դրամ։ Այսպիսով, «Իմ Քայլը» հիմնադրամը խթանում է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացումը և ստեղծում է նոր աշխատատեղեր։ Վստահ եմ, որ այս ծրագիրը շարունակական կլինի»,- բացման խոսքում նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն «Իմ Քայլը» հիմնադրամի, ոչ միայն ծրագրի շահառուների համար, որոնք կստանան դրամաշնորհներ, այլ նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, մեր երկրում բարեգործության մշակույթ ձևավորելու համար՝ ելույթում ընդգծել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

IMG_4327.jpeg (293 KB)

«Մեր հիմնադրամը չի զբաղվում գումար, սնունդ, հագուստ բաժանելու միջոցով բարեգործություն իրականացնելով, մենք փորձում ենք մարդկանց ոտքի կանգնեցնել և մեր բոլոր ծրագրերը կամ կրթական են, կամ սոցիալական՝ միայն այն նպատակով, որ մարդկանց օգնենք առաջին քայլերն անել կամ առաջին քայլեր արածին օգնենք մի մեծ աստիճան վերև բարձրանալ, դառնալ ինքնաբավ ու հաջողակ։ Այսօրվա մեր ընթրիքը ես համարում եմ ավելին քան կայացած։ Ինչո՞ւմ է իմ ոգևորությունը՝ ես 6 տարի «Իմ Քայլը» հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահն էի և այդ ընթացքում այսպիսի ընթրիք առաջին անգամ ենք անում՝ սկզբում կանանց, հիմա էլ հաջողակ գործարար տղամարդկանց հետ»,- նշել է «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը։

իի.jpeg (554 KB)IMG_4291.jpeg (340 KB)

«Երիտասարդի երազանք» նախագիծը «Հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին» նախագծից որոշակիորեն կտարբերվի. սկսնակ գործարարները կմասնակցեն բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների, որպեսզի ստանան անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ բիզնեսը ճիշտ կառավարելու, աշխատաշուկա ճիշտ մուտք գործելու համար։ Աննա Հակոբյանի խոսքով, շահառուները Հիմնադրամից կստանան այնքան գումար ու աջակցություն, որքան անհրաժեշտ լինի բիզնեսը զարգացնելու կամ նորը սկսելու համար։ «Իմ Քայլը» հիմնադրամի ղեկավարը ներկաներին վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում Հիմնադրամը կկրկնապատկի այս գումարը, եթե շահառուները ներկայացնեն լավ ու մրցունակ բիզնես ծրագրեր։

IMG_4288.jpeg (490 KB)

Երկրի զարգացման մասին խոսելիս առանցքում աշխատանքն է, դրա նկատմամբ մարդու վերաբերմունքը և իրական հերոսությունն ու սխրանքն ամենօրյա սեփական մտքով և ուժով աշխատանքին նվիրումն ու նոր արժեք ստեղծելն է՝ շարունակել է «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Այս ծրագրի հիմքում դրված է հոգատարություն, որը գալիս է մարդուն խրախուսելու ոչ թե դառնալ առավել կախված, այլ առավել ինքնաբավ, առավել անկախ, առավել ինքնուրույն, առավել ինքնավստահ և առավել կայուն։ Այս մասին է իրականում ծրագիրը և ծրագրի փիլիսոփայությունը հենց դրանով է գեղեցիկ․ մի կողմից այն մեկմեկու նկատմամբ հոգատարության մասին է, մյուս կողմից այն բարեգործության մասին մեր պատկերացումներն ու ընկալումները վերանայելու և փոխելու մասին է»,- շեշտել է Մխիթար Հայրապետյանը։

IMG_4308.jpeg (361 KB)

Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել շփվել միմյանց հետ, քննարկել Հիմնադրամի ծրագրերը։ «Իմ Քայլը» հիմնադրամի գործունեության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար Թալին Թօփալաքեանը սահիկաշարով ներկայացրել է իրականացված, իրականացվող ու նախատեսվող բոլոր ծրագրերը։

«Իմ Քայլը» հիմնադրամը «Երիտասարդի երազանք» նախագծով հետաքրքրված բոլոր սկսնակ գործարարներին հիշեցնում է, որ ծրագրի շահառու դառնալու և դրամաշնորհ ստանալու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 4-ն է։ Ծրագրին կարող են դիմել 25-ից 40 տարեկան տղամարդիկ, որոնք ունեն գործող փոքր բիզնես կամ բիզնես գաղափար ունեցող ֆիզիկական անձինք։

IMG_4329.jpeg (528 KB)

Նախագծի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1757 դիտում

Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին

Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին

Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին

Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ

Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում

Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում

Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան

Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել

Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը

ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել