Պոտենցիալը, որն ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով

02/11/2024 schedule17:20

Մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որն ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով։ Այս ոլորտում դեռ հեռու ենք ցանկալի արդյունքներից, բայց վստահաբար ունենք դրա մեծ ներուժը, և ժամանակն է առաջ շարժվելու:

Այս մասին «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Բաց քննարկումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը` Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցության արդյունքում։

Քննարկմանը ներկա էն գտնվել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։

Նախարար Ավանեսյանն անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք այժմ բարեփոխման փուլում են` բուժկենտրոնների հիմնորոգում, վերազինում, էլեկտրոնային առողջապահության զարգացում, լիցենզավորման, որակի ստանդարտների և վերահսկողության խստացում։

«Բժշկական տուրիզմ ունենալը ցանկացած երկրի համար մեծ հեղինակություն է և զբոսաշրջային ոլորտի զարգացմանը նպաստող` շատ ավելի եկամտաբեր ուղղություն։ Տուրիզմի զարգացման մեր ռազմավարության մեջ մենք մեծ տեղ ենք հատկացրել առողջապահական տուրիզմին», - նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հայտնելով պատրաստակամություն առողջապահության նախարարության հետ կոնկրետ ենթածրագրերով համագործակցելու։ Նա անդրադարձել է նաև բժշկական սարքավորումների ձեռքբերման պետական լիզինգային ծրագրին։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնի մեծ ձեռքբերումների արդյունքում` արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունները հաղթահարելու համար Հայաստան են գալիս ոչ միայն հայազգիներ, այլև` քաղաքացիներ աֆրիկական երկրներից, Անգլիայից։

Ակնաբուժական, ստոմատոլոգիական, էսթետիկ բժշկությունն այն հիմնական ուղղություներն են, որոնց բուժծառայություններից օգտվելու համար առավել հաճախ են մարդիկ գալիս Հայաստան։

Որո՞նք են այն հիմնախնդիրները, որ խոչընդոտում են ՀՀ-ում այս ոլորտի զարգացմանը, ի՞նչ կարող է անել պետությունը Հայաստանը հենց բժշկական զբոսաշրջության առումով աշխարհին ճանաչելի դարձնելու համար. քննարկմանն այս հարցերի շուրջ իրենց առաջարկներն են արել մասնակիցները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1562 դիտում

Աղազարյանը կոնֆիդեցիալ տեղեկատվություններ է տվել տարբեր լրատվամիջոցների ու ներկայացուցիչների․ Հովհաննիսյան

Էս գործը լռություն է սիրում, դոշ ծեծելու խնդիր չկա, խոսակցության կարևոր կետերից է. Սիմոնյանը՝ գերիների մասին

Անթալիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղցրավենիքի և գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը 15 տարեկանների շրջանում առաջին տեղում է

Տեղի է ունեցել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ինչ է որոշվել

Գործընթացը հնարավորինս անկանխատեսելի է լինելու․ Հովհաննիսյանը՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրության մասին

Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, մարդը չի զղջում, ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Սիմոնյան

Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ԱԺ-ն չի կարող քննարկել, քանի դեռ չկա դիմում. Արշակյան. տեսանյութ

Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Զախարովա

Ալիևն ընդունել է Չավուշօղլուին

Ինչու եմ ցանկանում դառնալ քաղաքապետի պաշտոնակատար. Սարուխանյանը մանրամասնել է

Միրզոյանը և Բայրամովը Մալթայում են, պլանավորված երկկողմ հանդիպում չկա․ ԱԳՆ

Վաղարշապատում մեքենայից գnղությnւն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում

Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ. ԱԺ-ն ընդունել է փաթեթը

Հայաստանը կարող է ցանկացած պահի վերադառնալ կազմակերպության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Լոռիում հորդորել է հետևողական լինել աշխատանքները որակով կատարելու հարցում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում

Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան

Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենտի քվեարկության օրը

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին