Երևան
12 °C
Մոսկվայում Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է բողոք նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ռուս դիտորդների նկատմամբ ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Դեսպանին վճռական բողոք է հայտնվել Մոլդովայի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ռուսաստանցի կարճաժամկետ դիտորդների նկատմամբ պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական խտրական գործողությունների կապակցությամբ: Քվեարկության առաջին փուլից և ԵՄ-ին անդամակցելու շուրջ սահմանադրական հանրաքվեից առաջ, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին, մոլդովական իշխանություններն անհիմն մերժել են Ռուսաստանից հինգ միջազգային դիտորդների հավատարմագրումը:»,- նշել են ԱԳՆ-ում։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, մինչև ընտրությունների երկրորդ փուլը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, Քիշնևի օդանավակայանում մերժվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության երեք ռուս անդամների մուտքը Մոլդովա, թեև նրանք հավատարմագրված են եղել Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
«Քիշնևի այդօրինակ գործողությունները հանդիսանում են ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում, մասնավորապես, ԵԱՀԽ 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթի և 2002 թվականի ԱՊՀ կոնվենցիայի ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին, որոնց մասնակիցն է Մոլդովայի Հանրապետությունը»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ն:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ այդ քայլերը ձեռնարկվել են ԵՄ թեկնածու պետության կողմից, ինչը համապատասխան կերպով բնութագրում է եվրոպական ժողովրդավարական արժեքները, որոնց պահպանմանը ձգտում է Մոլդովայի ղեկավարությունը:
«Ռուսաստանից միջազգային դիտորդների նկատմամբ Մոլդովայի իշխանությունների աղաղակող գործողությունների կապակցությամբ նման դիտողություն է արվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարությանը Վիեննայում ԵԱՀԿ Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գծով»,- ասված է հայտարարության մեջ:
ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում համընկնում են, թե ինչքանո՞վ կօգտվենք, կախված է մեզնից. Արամ Սարգսյան
Թրամփի ընտրությունը հետևանքներ կունենա. Ժոզեպ Բորելը շնորհավորել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահին
Կապանի օդանավակայան, Զանգեզուրի կոմբինատ. իրանցի փորձագետները նաև շինհրապարակներ են այցելել (լուսանկարներ)
Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված C/Can ցանցին
Իսրայելը հզոր հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքին
Ջրաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Քամալա Հարիսը մտադիր է զանգահարել Թրամփին և ընդունել իր պարտությունը
Վերջնական արտադրանք արտահանելը ռազմավարական նշանակություն ունի. Պապոյանն այցելել է Չարենցավանի գործարաններ
Բակերից դուրս է բերվել շուրջ 200 ոչ պիտանի հենակմախք. Երևանը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից
Թրամփի ընտրությունը լուրջ փոփոխություն է. ինչ սպասել առաջիկայում. մանրամասնում է Ղևոնդյանը (տեսանյութ)
Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոք է ներկայացվել
ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել
ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ. Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
Telcell Wallet-ն աշխատում է խափանումներով
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան
ԱԺ նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից
Պաշտոնանկություն ՍԱՏՄ-ում. վարչապետը որոշում է ստորագրել
Աննա Վարդապետյանը Հաագայում Եվրաջասթի նախագահի հետ քննարկել է համաձայնագրի կիրարկման աշխատանքները
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ինչ է քննարկվել
Մակրոնն ու Տոկաևը աջակցություն են հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Ավելի ուժեղ եվրոպական միասնություն. ինչ են խոստացել Մակրոնն ու Շոլցը
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Դոնալդ Թրամփի երդմնակալությունը
Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ավելի կամրապնդվեն. վարչապետի ուղերձը Թրամփին
Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են, չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ
Էդ էլ «Ապրելու Երկիրը» չէ՝ Արցախը հանձնի, բայց Բաքվի բանտում չմոռանա, որ Պուտինը ամենաուժեղ տղեն էր. Խաչատրյան
Անվանի աստղաֆզիկոս Դավիթ Սեդրակյանի ապրած շենքի պատին նրան նվիրված հուշատախտակ է բացվել
Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել Դոնալդ Թրամփին. Պեսկով
Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ամուր պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ
Հնդկաստանի համար ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդումը. Մոդին՝ Թրամփին
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Թրամփին՝ առաջարկելով միասին աշխատել ուժեղ անդրատլանտյան օրակարգի վրա
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ընտրվել է տարածաշրջանային երկրների պատասխանատու
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 6-ին
Շնորհավորում ենք ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին. Շառլ Միշել
Ցանկանում ենք՝ Ադրբեջանի «նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Էրդողան
Բոլոր մարզերում ու Երևանում գիշերային ժամերին սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան
Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է
ԱՄՆ-ի ընտրություններին զուգահեռ բիթքոյնը գերազանցել է ռեկորդները՝ հասնելով պատմական առավելագույնին
Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին. Էրդողան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT