Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, Կապանում մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը՝ հայկական և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշել է, որ գլխավոր նպատակն է կարծիք ձևավորող իրանցի փորձագիտական, գիտական, առաջատար լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին ներկայացնել ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման տեսլականի շուրջ:
«Մյուս նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները՝ կապված տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ, ինչպես նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ , որն ուղղակիորեն առնչվում է Իրանի հետ, և առանց նրա դիրքորոշումները նկատի ունենալու այս գործընթացները չեն կարող բարեհաջող տեղի ունենալ: Այս նպատակով մենք փորձում ենք հնարավորինս թափանցիկ ներկայացնել, թե որոնք են Հայաստանի հետաքրքրություններն ապաշրջափակման գործընթացում և դրանք որքան սերտ են Իրանի շահերի հետ: Հնարավորինս թափանցիկ ներկայացրել ենք նաև, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, Հայաստան-Արևմուտք համագործակցության էությունը, տեղի ունեցող գործընթացները, ընդգծվել և շեշտվել է, որ դրանք չեն կարող օգտագործվել երրորդ երկրների, մասնավորապես, Իրանի դեմ»,-ասել է Ծառուկյանը՝ կարևորելով համաժողովը Կապանում անցկացնելը, որպեսզի իրանցի պատվիրակներն իրենց աչքով տեսնեն և պատկերացնեն , թե ինչ էական նշանակություն, ընթացք ունի Սյունիքի զարգացումը և ինչպիսի կարևորություն ունի այն Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման հարցում:
«Պատահական չէ, որ Երևանից հենց օդանավով իրենց տեղափոխեցինք Կապան, որպեսզի իրենք էլ տեսնեն դրա կարևորությունը, այնուհետև տեսնեն «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ընթացքը, որը կապելու է Հայաստանն Իրանին»,-հավելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունահանմանն իրանցի փորձագետներին ծանոթացնելու կարևորությունը:
«Մեր իրանցի գործընկերները տեսան, թե ինչ բարձր մակարդակով է կազմակերպվում արդյունահանումը, անվտանգային ու տեխնոլոգիական ինչ բարձր չափանիշներ, կարգավորումներ են ներդրված այս ճյուղում»,- ավելացրել է Ծառուկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար
Ճապոնիայի հարավ-արևմուտքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ
Առանձնահատուկ կարևորվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը. ՀՀ նախագահը՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
ՀՀ-ում առկա է 19 հազար բազմաբնակարան շենք, որոնց 60 տոկոսը կառուցվել է մինչև 1980 թվականը, խորհրդային նորմերով
Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները
Շվեյցարիայում Հայաստանը նոր դեսպան ունի
Ընթանում է Փարաքարի նախնական ընտրությունների հաշվարկը. ուղիղ
Թբիլիսիում կրկին բողոքի ակցիաներ են. Ռուսթավելի պողոտան փակ է. տեսանյութ
Քարկոփը շուտով նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ կունենա. տեսանյութ
«Բռնաբարված» Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիների ականջներն է բռնաբարում, որ պետք է Սյունիքի մարզը զիջել. Մկրտչյան
Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի հետ. ՏԿԵ նախարարն ընդունել է Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին
Բեռնախցիկներում սիգ, տարաներում էլ իշխանի ձկնկիթ է հայտնաբերվել. փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. ԱԺ «Հայաստան» խմբակցություն
Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը. Կոնջորյան
Փարաքարում փրայմրիզի վերջին օրն է. լուսանկարներ
Հայաստանում ծննդաբերությունից մի քանի ժամ անց կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափի հասնող միոմա․ մանրամասներ
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շուրջ 250 թափուր հաստիք ունի. որքան է վարորդի աշխատավարձը, ինչպես պետք է դիմել
Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. Նիկոլ Փաշինյան
Էրդողանի ղեկավարած Թուրքիայում կարգուկանոն չի մնացել. Ստամբուլի քաղաքապետը հայտարարություն է արել
Թեհրանի համար կարևոր են Հարավային Կովկասի անվտանգությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները․ Իրանի ԱԳՆ
Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. հանդիպում է ծրագրված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Պատրաստակամություն կա, չկա պայմանավորվածության հստակություն. Պեսկովը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին
Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» չորրորդ փուլը․ ֆրանսիական աջակցությունը՝ նաև մշակույթում
Նոր նշանակում Արդարադատության նախարարությունում
Հայաստանի և Իտալիայի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. ԱԳ փոխնախարարն ընդունել է դեսպանին
Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին. Ալեն Սիմոնյան
ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը
Տիգրանաշենի ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին
26-ամյա երիտասարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկից գործարքների միջոցով խոշոր չափի՝ 753 մլն դրամ է հափշտակել
Բացվել է հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը
Աբու Դաբիում «Վրացական երազանք»-ի պատգամավորները ծեծել են իրենցից մեկին հայհոյած քաղաքացուն. տեսանյութ
Որոշ տարածաշրջաններում մառախուղ է
ՀՀ-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարն ընդունել է բարեկամական խմբի ղեկավարին
Ընդմիջում ենք անում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել. ինչ է քննարկվել. տեսանյութ
Այրվում է Տուլայի զինվորական հոսպիտալի շենքը. տեսանյութ
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT