«Բռնաբարված» Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիների ականջներն է բռնաբարում, որ պետք է Սյունիքի մարզը զիջել. Մկրտչյան

13/01/2025 schedule21:30

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի համոզմամբ՝ Էդմոն Մարուքյանի կողմից վերջին շրջանում շրջանառվող այն թեզերը, թե պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի պայմանագրի եռակողմ բանակցային ֆորմատին՝ Ալիևին զսպելու և պատերազմ չհրահրելու համար, կա՛մ «լոռեցու միամտություն» է, կամ կոնկրետ ՌԴ շահերի սպասարկում: 

«Էդմոն Մարուքյանը կա՛մ կատարյալ ապուշ է, կա՛մ մեզ է ապուշի տեղ դրել: Կա՛մ լոռեցու միամտությունն է իր մոտ, կա՛մ հակառակը՝ ՌԴ շատ կոնկրետ շահերի սպասարկու է այդ մարդը: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը սիլիկոնային կլասիկ դիվանագիտությամբ փաթեթավորել և ներկայացնել ՀՀ քաղաքացիներին ոչ այլ ինչ է, քան ՀՀ ներսում զբաղվել մարիազախարովաների, ջեյհունբայրամովների խոսույթը տարածելով: Դա ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարություն է և ճանապարհ, որ իրավապահ համակարգը Էդմոն Մարուքյանին և յուր սիլիկոնային գործիչներին հարցեր ունենա ուղղելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը: 

Մեկնաբանելով Մարուքյանի մեկ այլ հայտարարություն, թե ՀՀ իշխանությունների խոստացած՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է, և որ այդ կերպ երկիրը տանում են «ուկրաինացնելու» ճանապարհով՝ Մկրտչյանն ասում է՝ քարտեզի վրա ՀՀ կողքը անմիջական հարևան ՌԴ տեսնո՞ւմ է, ինչպես որ Ուկրաինայում. «Կամ ինչ ասել է ուկրաինացում, ուկրաինացում ո՞ւմ ձեռքով, դա էլ թող ասի՝ Ադրբեջանի՞, իսկ եթե ուկրաինացում է ասում, հավանաբար հակառակ կողմը նկատի ունի ՌԴ-ին, եթե նկատի ունի ՌԴ-ին, ապա որտեղի՞ց իրեն այդպիսի տեղեկություն, ո՞վ է իրեն փոխանցել»: 

Հարություն Մկրտչյանը նկատում է՝ Էդմոն Մարուքյանի հայտարարություններն իր համար մտահոգիչ են այն առումով, որ նա հանրային քննարկումների տիրույթ է նետում ադրբեջանական նարատիվներ և փորձում հայությանն ահաբեկել: 

«ՀՀ որևէ քաղաքացի, ՀՀ-ն սիրող որևէ հայ մարդ չի կարող ուղղակի ադրբեջանական նարատիվներով ՀՀ քաղաքացիներին ահաբեկել, ինչպես Էդմոն Մարուքյանի սիլիկոնային կլասիկ գործիչն է ասում է՝ եթե չտանք անխոչընդոտ ճանապարհ Ադրբեջանին ռուսների վերահսկողությամբ, կստանանք պատերազմ, դա ի՞նչ է, դուք ահաբեկի՞չ եք, թե՞ կլասիկ քաղաքական գործիչ, դուք միամիտ լոռեցի՞ եք, թե՞ ռուսական և ադրբեջանական շահերի կոնկրետ սպասարկու, ի՞նչ ուկրաինացման մասին է  խոսքը: Էդմոն Մարուքյանի նման շատ այլ գործիչներ էլ կան, որ փորձում են Եվրաքվեի գործընթացի և Կառավարության կողմից հավանություն ստացած նախագծի վրա ստվեր նետել, ուկրաինացման տարբերակով, Ալիևի սպառնալիքների կիրառմամբ մեր հայրենակիցներին վախեցնել, սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, և որևէ պարագայում մենք սա թույլ չենք տալու»,- շեշտում է քաղաքագետը: 

Վերջինս նաև հստակեցնում է՝ ուկրաինացման մասին խոսելու ընդհանրապես հիմքեր չկան, նախ, որովհետև ՀՀ-ն ընդհանուր սահման չունի ՌԴ-ի հետ, երկրորդ, որովհետև ՀՀ-ն միատարր պետություն է՝ ի տարբերություն Ուկրաինայի, և մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված. «Ադրբեջանից հնչող հայտարարությունները բերում մատի փաթաթան է դարձնում, դրանց հիման վրա և այդ վախով ահաբեկված, գուցե «բռնաբարված» Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիների ականջներն է առավոտից երեկո բռնաբարում, որ պետք է Սյունիքի մարզը զիջել, կամ Սյունիքով ճանապարհ անխոչընդոտ զիջել Ադրբեջանին, որպեսզի չստանանք պատերազմ: Խորհուրդ կտամ, կհորդորեմ, կպահանջեմ, եթե պետք է այդ հորդորը գրավոր կներկայացնել ՀՀ իրավապահ համակարգին, մասնավորապես՝ ԱԱԾ-ին, որպեսզի ի վերջո հասկանանք՝ Ջեյհուն Բայրամովի և Մարիա Զախարովայի խոսքերը տարածողը ՀՀ-ում ի՞նչ շահագրգռվածություն ունի»: 

Անդրադառնալով Մարուքյանի մեկ այլ պնդման, թե բոլոր նրանք, ովքեր խոսում են Մինսկի խումբը ցրելու մասին, ադրբեջանական գործակալներ են՝ Մկրտչյանը նկատում է՝ որպես լրագրող կապվեք Էդմոն Մարուքյանի հետ, հարցրեք՝ երբ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատավարձով հատուկ հանձնարարություններով դեսպան էր աշխատում, Մինսկի խումբը և խմբի համանախագահությունը ի՞նչ է արել ԼՂ-ի համար, արե՞լ է, թե՞ չի արել: 

«Դեռ մի բան էլ Մինսկի խումբը կասկածի տակ դնողներին անվանում է ադրբեջանական գործակալներ, կամ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ, ինքը հատուկ հանձնարարություններով դեսպան էր աշխատում, Մինսկի խմբի համանախագահների հետ շփվելուց որևէ շոշափելի արդյունք, առաջընթաց ԼՂ հակամարտության հարցում արձանագրե՞լ է ի պաշտոնե, թե՞ ոչ: Այս պահին խոսել Մինսկի խմբից մանկամտություն է ուղղակի, որտե՞ղ էր Մինսկի խումբը, երբ ԼՂ-ն դատարկվում էր, երբ ԼՂ մեր հայրենակիցները սովի էին մատնվում, որտե՞ղ էր ի վերջո 30 տարի շարունակ, ինչո՞վ էր զբաղվում: Դա խայծ է Ադրբեջանի կողմից նետված, որը էդմոնմարուքյանանմանները փորձում են մեզ ստիպել, որպեսզի այդ խայծը կուլ տանք և չգնանք այդ ճանապարհով: Էդմոն Մարուքյանը, երբ որ ԼՂ-ի համար իր մխտռված կուրծքն է ծեծում և համոզում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալը բխում է ՀՀ շահերից, զուգահեռ էլ ԼՂ մեր հայրենակիցների շահերից է խոսում, թող բարի լինի գնա ԼՂ մեր հայրենակիցներին հարցնի՝ արդյոք պատրա՞ստ են նոյեմբերի 9-ի երաշխիքների ներքո վերադառնալ ԼՂ, էլ չեմ խոսում Ադրբեջանը պատրա՞ստ է վերադառնալ նոյեմբերի 9-ի համատեքստ, թե՞ ոչ»,- ասում է քաղաքագետը:

Հարություն Մկրտչյանը նշում է՝ խորը կասածներ ունի, որ Էդմոն Մարուքյանը և նրա տեսակետը կիսողները ՀՀ-ում ինչ-որ գործակալական, հետախուզական պառակտող գործունեությամբ են զբաղվում, և իրավապահները պիտի ուշադրություն դարձնեն և հասկանան, թե այդ թելերը դեպի ուր են տանում. «Հակառակ պարագայում մարդ պիտի ուղղակի մազոխիստ լինի և առավոտից երեկո ադրբեջանական նարատիվները տարածելու համար հայհոյանքներ ստանա, մարսի: Կա՛մ պետք է մազոխիստ լինել, կա՛մ էլ ունենալ շատ կոնկրետ հովանավորչություն կոնկրետ շրջանակից, իսկ այդ շրջանակը առաջինը ինձ համար ակնհայտ է, որ կարող է լինել ՌԴ-ն՝ հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի հանդիպումները ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2457 դիտում

Առաջարկում եմ՝ գուշակություններով չզբաղվենք, շարունակենք սպասել ՍԴ-ի որոշմանը. Սրբուհի Գալյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ այցելելու հրավեր է ստացել, մոտ ապագայում մենք սպասում ենք նրան. Լավրով

Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

17-ամյա երիտասարդը դանակ և գազային ատրճանակ կրելու համար ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա

Հայտնի են Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը

Ոնց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել քան Արագածի գագաթին. Գագիկ Սուրենյան

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով

Անդրադարձ է արվել Չաբահար նավահանգստում ՀՀ-ի ներկայացվածության հեռանկարին. Պապոյանն ընդունել է Շահվերդյանին

Արդարադատության իրականացման շղթայում դատարանների դերը վճռորոշ է, բայց միակը չէ. Սրբուհի Գալյան

ՍԱՏՄ պաշտոնյաները կաշառք, նաև 8000 դոլար ապօրինի վարձատրություն են ստացել, թույլ տվել պաշտոնեական կեղծիք

Ինչ անել, եթե ձեզ հակերը զանգել է «ՎոթսԱփ»-ով. Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում կա դրվագային կոռուպցիա. Արդարադատության նախարար

Չհայտարարված այցով Կիևում է Գերմանիայի պաշտպանության նախարարը

Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Սրբուհի Գալյան

Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան

Ակնկալում եմ ՀՀ վարչապետի հետ հանդիպում, ԵՄ-ն պատրաստ է խորացնել երկկողմ գործակցությունը. Կոշտա

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հաստատման դեպքում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 33 պատանդի

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն

Տաք ժողովուրդ ենք, քննադատությունները բուռն են անցնում․ Ավանեսյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում միջադեպի մասին

Տուգանքը 15 օրում վճարելու դեպքում կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը. տեսանյութ

«Nissan Juke»-ը բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել ցայտաղբյուրի մոտ. կա վիրավոր

Խաշթառակի և Բերքաբերի տնամերձերում հին, անարդյունավետ այգիների փոխարեն ինտենսիվ այգիներ են հիմնվել. վարչապետ

Իրանից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տեղափոխելու դեպք է կանխվել. ԱԱԾ

Այս տարի կվերանայենք հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը. Ավանեսյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 14-ին

Վթարային ջրանջատում Եղեգնաձորում. հասցեներ

Հավասարություն, արտոնյալների բացակայություն. Շիրակի մարզպետն աշխատակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

Իմ վարչակազմը հեռանում է՝ հաջորդին թողելով ավելի ամուր դաշինքներ ունեցող Ամերիկա. Ջո Բայդեն

Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում

Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա

«Օպել»-ը Հրազդանի կիրճում կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել գետի ափի բետոնե հատվածում. վիրավորներ կան

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ

Ժամկետանց դեղորայք, չկահավորված խցեր, ջնջումներ մատյանում. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Շիրակի կայազորի զինդատախազն ազատվել է պաշտոնից. կադրային փոփոխություններ դատախազությունում

Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. 25 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Մի քանի տարածաշրջանում մառախուղ է

Ինչ է նշանակում լավ ապրել. վարչապետը գրառում է արել