Իմ վարչակազմը հեռանում է՝ հաջորդին թողելով ավելի ամուր դաշինքներ ունեցող Ամերիկա. Ջո Բայդեն

14/01/2025 schedule10:38

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն ամփոփել է իր քառամյա պաշտոնավարման ընթացքում արտաքին քաղաքականության ձեռքբերումները՝ ներկայացնելով՝ ինչպես է իր նախագահությունն ազդել երկրի անվտանգության և արտերկրում ԱՄՆ հարաբերությունների վրա:

Բայդենի կարծիքով՝ իր վարչակազմի չորս տարիների ընթացքում Վաշինգտոնն ամրապնդել է դիրքերը համաշխարհային հարթակում, մինչդեռ հակառակորդները, ընդհակառակը, թուլացել են։

«Նոր մարտահրավերներ, անշուշտ, ի հայտ կգան գալիք ամիսներին և տարիներին, բայց նույնիսկ այդ դեպքում, ակնհայտ է, որ իմ վարչակազմը հեռանում է՝ հաջորդ վարչակազմին թողելով ավելի շատ ընկերներ, ավելի ամուր դաշինքներ ունեցող Ամերիկա:

Մեր հակառակորդներն ավելի թույլ են և ճնշման տակ: Ամերիկան, որը կրկին առաջնորդող է, միավորում է երկրները, սահմանում է օրակարգը, մյուսներին միավորում մեր ծրագրերի և առաքելությունների շուրջ: Միացյալ Նահանգները չորս տարի առաջվա համեմատությամբ հաղթում է համաշխարհային մրցույթում։ Ամերիկան ավելի ուժեղ է: Մեր դաշինքներն ավելի ուժեղ են, մեր հակառակորդներն ու մրցակիցները՝ ավելի թույլ»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Պետքարտուղարությունում:

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ը շրջադարձային կետում է։

«Նոր դարաշրջան է սկսվել, և այս չորս տարիների ընթացքում մենք բախվել ենք ճգնաժամերի, փորձության ենք ենթարկվել, և այդ փորձություններից մենք, իմ կարծիքով, դուրս ենք եկել ավելի ուժեղ, քան նախկինում»,- հայտարարել է նա։

Բայդենը նաև ներկայացրել է իր տեսակետները արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ առաջիկա տարիներին հաջորդ վարչակազմի օրոք. արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայում. երաշխավորում, որ Բաշար Ասադի տապալումը չի հանգեցնի ԴԱԻՇ-ի վերածնմանը, Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու կանխում, Իսրայել-ՀԱՄԱՍ կոնֆլիկտի ավարտ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
342 դիտում

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր

Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է

Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ

Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով

ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը

ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը

IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը

Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան

Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին

Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան

Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է

Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել

Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը

Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. Գալյան

ՌԴ-ն ՀՀ-ին չի թելադրում՝ ում հետ համագործակցել, պաշտոնական մակարդակով մեր հարաբերությունները հեշտ չեն. Լավրով

Առաջարկում եմ՝ գուշակություններով չզբաղվենք, շարունակենք սպասել ՍԴ-ի որոշմանը. Սրբուհի Գալյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ այցելելու հրավեր է ստացել, մոտ ապագայում մենք սպասում ենք նրան. Լավրով

Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

17-ամյա երիտասարդը դանակ և գազային ատրճանակ կրելու համար ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա

Հայտնի են Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը