Երևան
12 °C
Արդարության վերաբերյալ պատկերացումները երբևէ չեն կարող միանշանակ լինել: Եթե մենք կոնկրետ գործի օրինակով քննարկենք հարցը, ապա գործի ելքով շահագրգռված երկու կողմ է լինում, և ցանկացած որոշման դեպքում այդ որոշումը մի կողմի համար բարենպաստ է լինում, մյուս կողմի համար՝ անբարենպաստ:
Ասուլիսի ժամանակ անդրադառնալով արդարության և արդարադատության հոմանիշ լինելու անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Վարչապետի մտահոգությունը տեղին է այն առումով, որ բազմաթիվ քաղաքացիներ նախևառաջ դիմում են իրեն. նամակներ են ուղարկում արդարադատության որակի հասանելիության արագության և այլնի հետ կապված: Եթե մենք փորձենք խնդիրները տարբերակել, ես կառանձնացնեի խնդիրներ, որոնք կապված են արդարադատության ուշացման հետ, այսինքն՝ ուշացած արդարադատությունը, իմ պատկերացմամբ, հավասար է արդարադատություն չլինելուն և ոչ պատշաճ արդարադատությանը, ինչը մի շարք ենթախնդիրներով է պայմանավորված. դատավորների, միջդատական վարույթ իրականացնող մարմինների ոչ պատշաճ և ոչ արդյունավետ աշխատանք, որոշ դեպքերում՝ ոչ պրոֆեսիոնալիզմ:
Իսկ ինչ կարելի է անել, որպեսզի խնդիրը հաղթահարվի: Խնդիրը միասնական ստանդարտների սահմանման մեջ է: Այսինքն՝ խոսքը կանխատեսելի արդարադատության միասնական չափանիշների սահմանման հետ է կապված, և կարծում եմ, որ նախարարության՝ որպես քաղաքականություն մշակողի դերը դա պետք է լինի, որպեսզի յուրաքանչյուր դատավարությունով փորձի սահմանել ստանդարտ և մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և դատարանին պարտադրի, որ առաջնորդվեն այդ ստանդարտով: Դրա դերը մեր երկրում հիմնականում պատկանում է վճռաբեկ դատարանին, և կարծում եմ, որ նախադեպային որոշումները այս հարցում մեզ պետք է շատ օգնեն»,- նշել է նախարարը:
Իսկ ընդհանրապես արդարության, արդարադատության հարցի հասցեագրման տեսանկյունից նա կարևորում է հանրության իրավագիտակցության բարձրացումը և հանրության հետ կոմունիկացիան: «Այս առումով հանրային իրազեկման հետ կապված աշխատանքները մոտակա տարիներին պետք է լինեն շատ, որ հանրությունը հստակ տեղեկացված լինի, թե ինչ է արդարադատությունը, ինչ գործառույթներ ունեն այս կամ այն մարմիններն այդ արդարադատության իրականացման հարցում»,- ասել է Սրբուհի Գալյանը:
Անդրադառնալով արդարադատության իրականացման գործում դատարանների դերին՝ նա ասաց. «Ես վստահ եմ, որ արդարադատություն իրականացնելը յուրաքանչյուր դատավորի ոչ միայն առաքելությունն է, այլև պարտականությունն է և պատասխանատվությունը ցանկացած իրավիճակում: Այս կամ այն խնդիրները բարձրաձայնելով՝ չենք կարող արդարացնել արդարադատություն չիրականացնելը: Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ես կարծում եմ, որ արդարության և հավասարության սկզբունքից է բխում, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ դատավորները, իմանան, որ որոշակի կոնկրետ դեպքում իրենց որոշակի վարքագիծը բերելու է իքս հետևանքի, իսկ իգրեկ վարքագիծը՝ իգրեկ հետևանքի, և սա բոլորի համար պետք է նույնը լինի»:
Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ արդարադատության իրականացման շղթայում դատարանների դերը վճռորոշ է, բայց միակը չէ:
«Քննչական մարմինները, դատախազությունն այս շղթայի մաս են կազմում, կարծում եմ, որ հենց այդ մարմինների օգնությամբ մենք պետք է հանենք այն բոլոր խնդիրները, որոնք հանգեցրել են այն իրավիճակներին, որոնք հիմա առկա են, և փորձենք քայլ առ քայլ այդ խնդիրները լուծել»,- ասել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄիտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանում մեքենա է հրդեհվել
Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը
Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր
Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է
Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը
Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին
Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան
Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է
Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT