Երևան
12 °C
Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել է՝ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, այլև մարտահրավեր են նետում Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին և անվտանգությանն առհասարակ։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում արձագանքել այսպիսի սադրանքներին և ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվելու տարածաշրջանային կայունությունն ապահովելու և ԵՄ-ի հիմնարար արժեքները պաշտպանելու համար։
Հարցին Անիտա Հիպերը պատասխանել է.
«ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին։ Մասնավորապես, մենք մեծապես կարևորում ենք խուսափումը սուր հռետորաբանությունից և կողմերին խրախուսում ենք աշխատել փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն և խաղաղ ապագայի ստեղծման նպատակով։
ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ, ներառյալ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաև նախորդ տարվա դրական զարգացումները երկկողմ համագործակցության ոլորտում։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։
Այս ուղերձը վերջերս կրկնվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի կողմից՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների ղեկավարության հետ։ Նույն ուղերձը վերահաստատվել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի կողմից՝ 2025թ․ հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ»։
Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի դեմ և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության տեղահանությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում մարդու իրավունքների և տարածքային ամբողջականության առումով։ Ի՞նչ գործնական քայլեր է ԵՄ-ն պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այս խախտումներին արձագանքելու ուղղությամբ։
Պատասխանելով հարցին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակը նշել է, որ ԵՄ-ն վերջին տարիներին աջակցում է երկու կողմերին կարգավորման գործընթացում՝ ներառյալ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծման հարցում։
«Մենք կրկին կոչ ենք անում կողմերին բարի կամքով բանակցել չլուծված բոլոր հարցերի շուրջ և երկու կողմերի հետ էլ շարունակելու ենք մեր երկխոսությունը այս հարցերի վերաբերյալ»,- ասել է նա:
Ալիևի հայտարարությունները խարխլում են ԵՄ-ի վստահելիությունը որպես միջնորդ Հարավային Կովկասում և սպառնում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղուն։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում պահպանել իր դերը որպես արդար և արդյունավետ միջնորդ, և արդյոք կլինե՞ն շոշափելի հետևանքներ Ադրբեջանի գործողությունների և հռետորաբանության համար։
«ԵՄ-ն կրկին ընդգծում է, որ կարևոր է, որպեսզի կողմերը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Բացի միջազգային այլ ջանքերից, «Բրյուսելի գործընթացը» 2021-2023 թվականներին հնարավորություն տվեց երկու կողմերի առաջնորդներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում հիմնական հարցերի շուրջ։ Սա ապահովեց կառուցվածքային շրջանակ և անհրաժեշտ տարածք՝ կարգավորման գործընթացը առաջ տանելու համար, ինչը գնահատվել է երկու կողմերի կողմից։ ԵՄ-ն մեծապես ողջունում է դրական առաջընթացը, որը տեղի ունեցավ հետագայում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ և հույս ունի, որ 2025 թվականը կբերի ավելի դրական արդյունքներ՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության։ ԵՄ-ն պատրաստակամ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել երկու կողմերին էլ»,- ասել է Անիտա Հիպերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանում մեքենա է հրդեհվել
Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը
Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր
Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է
Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը
Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին
Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան
Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է
Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել
Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը
Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. Գալյան
ՌԴ-ն ՀՀ-ին չի թելադրում՝ ում հետ համագործակցել, պաշտոնական մակարդակով մեր հարաբերությունները հեշտ չեն. Լավրով
Առաջարկում եմ՝ գուշակություններով չզբաղվենք, շարունակենք սպասել ՍԴ-ի որոշմանը. Սրբուհի Գալյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ այցելելու հրավեր է ստացել, մոտ ապագայում մենք սպասում ենք նրան. Լավրով
Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
17-ամյա երիտասարդը դանակ և գազային ատրճանակ կրելու համար ձերբակալվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT