Երևան
12 °C
2025 թվականի հունվարի 10-ին մեկնարկել է երկլեզու դրամատիկական արվեստանոցի չորրորդ թողարկման առաջին շրջանը։
Արվեստանոցի չորրորդ թողարկման առաջին շրջանի համար Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացուցիչները մանրամասնեցին՝ 2024 թվականի շրջանը արվեստանոցի համար բավականին հարուստ է եղել։ Սա հայ-ֆրանսիական համագործակցության մշակութային ոլորտի իրականացվող ծրագրերից է։
Չորրորդ թողարկման գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Փարիզի քաղաքապետարանը, Ազնավուր հիմնադրամը, SPFA ասոցիացիան, Miassine հիմնադրամը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Վիլեր Կոտրեի ֆրանսերեն լեզվի միջազգային ավանը։
Ասուլիսին ներկա Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինը իր խոսքում նախ ևս մեկ անգամ կարևորեց Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։ Վերահաստատեց՝ աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն:
«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ Սերժ Ավետիքյանին, որը նախաձեռնեց այս գաղափարի իրականացումն ու հանձն առավ շարունակել այն մեծ ոգևորությամբ։ Ամենասկզբից դեսպանատունը համագործակցում էր արվեստանոցի հետ։ Շնորհակալ եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, ԿԳՄՍ-ին, Փարիզի քաղաքապետարանին, Ֆրանսերենի միջազգային ինստիտուտին, Ազնավուր հիմնադրամին, Միասին հիմնադրամին, ԵԹԿՊ-ին, որն արվեստանոցին տարածք է տրամադրել»,- ասաց նա:
Դեսպանը նշանակալից համարեց, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և ֆրանսիական ինստիտուտը վաղուց օրգանական հարաբերությունների մեջ են, ինչը շատ կարևոր է։ Նրա խոսքով՝ մշակույթի ոլորտը միավորել է երկու պետությունների արվեստասեր երիտասարդներին։
Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն, ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը հայտնեց, որ այս տարի էլ հայ ֆրանսիական մշակույթային միջոցառումները հարուստ կլինեն։ Ըտս նրա՝ դրանք կարևորագույն նախաձեռնություններ են։
Այս թողարկմանը, ինչպես նախկին թողարկումներին, կմասնակցեն 25 երիտասարդ հայ դերասաններ և ռեժիսորներ։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ հրավիրյալ արտիստների մեթոդաբանությանը, ժամանակակից թատրոնի ու կինոյի ավանդույթներին ու միտումներին։
Ֆրանսահայ դերասան, կինոբեմադրիչ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ է, որ արդեն 3 տարի է՝ գործում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցը»:
Ասուլիսի ընթացքում նա նկատեց՝ երջանիկ է, որ այն շարունակում է գործել. «Արվեստանոցի աշխատանքները իրականություն չէին դառնա առանց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի դերը նույնպես շատ մեծ է։ Ֆրանսիացի արվեստագետները ժամանում են Հայաստան, քանի որ պատրաստ են աշխատել հայ երիտասարդների հետ»։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ևս նախատեսում է մի ծրագիր իրականացնել և հավելյալ միջոցներ տրամադրել տարբեր միջոցառումների կատարմանը։
Նախագծի ընթացքում մասնակիցները 2024 թվականի նոյեմբերից ուսումնասիրում են ֆրանսերեն SPFA ասոցիացիայի Երևանի և Գյումրիի գրասենյակներում։ Ավետիքյանը շեշտեց՝ Հայաստանը ոչ թե ֆրանկոֆոն, այլ ֆրանկասեր երկիր է։
Ասուլիսին ներկա ԵԹԿՊ ռեկտոր Սառա Նալբանդյանն էլ կարևոր ձեռքբերում համարեց այն, որ թատրոնը դարձել է մի վայր, որտեղ տեղի են ունենում դրամատիկական արվեստանոցի աշխատանքները։ Ըստ նրա՝ ուրախալի փաստ է նաև այն, որ թատրոնի ուսանողները հնարավորություն ունեն իրենց մասնագիտությունը շարունակել նույն շենքում․ «Սա հնարավորություն է երիտասարդ արվեստագետների համար՝ բացելու իրենց մտահորիզոնը, շատ կարևոր է, որ այն մեզ մոտ է իրականացնում իր աշխատանքները։ Արդեն երկու տարի տեսնում ենք, թե ինչպես են մեր շրջանավարտները կապվում ինստիտուտի հետ։ Կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունեն մեկնելու Ֆրանսիա և իրենց տեսածը վերադարձնել Հայաստան»։
Չորս տարի շարունակ երկլեզու դրամատիկական արվեստանոցն ունեցել է շուրջ 80 երիտասարդ շրջանավարտ։ Ամեն տարի 60 հայտ են ստանում, դիմորդներն անցնում են հարցազրույցի փուլ Սերժ Ավետիքյանի հետ, որից հետո հավաքվում է 25 հոգանոց խումբ։ 18-25 տարեկան երիտասարդներից է կազմված լինում խումբը, նրանք սովորաբար այն ուսանողներն են, որոնք ընդունվել են ինստիտուտ, կամ չեն կարողացել ընդունվել, ոլորտի կայուն մասնագետներ են, կամ այլ մասնագետներ են, որոնք ցանկանում են փոխել իրենց մասնագիտությունը։
Երկլեզու դրամատիկական արվեստանոցն այս տարի կունենա հինգ շրջան։ Հրավիրյալ արտիստներն են՝ Լիզա Թորոմանյանը, Անն Կուտյուրոն, Լորան Բերժեն, Իվան Մորանը (Ֆրանսիա) և Լինա Ռիյադ Աբյադը (Լիբանան)։ Արդեն հինգերորդ շրջանի ավարտին Արվեստանոցի տասը երիտասարդ արտիստներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու Վիլեր Կոտրեի Ֆրանսերեն լեզվի միջազգային ավանում։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նոր դատավոր ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել
Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի համաժողովին
Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին
Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը
Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր, կա 2 տարբերակ. Իոաննիսյան
Ճգնաժամային կառավարում է հիմա, ունեմ քաղաքական զսպվածություն. Գյումրու քաղաքապետարանի հին ու նոր պաշտոնյաները
Մեր ընդդիմադիր պատգամավորներին արդեն կարելի է գտնել հարուստների առանձնատների պատերի տակ. Հակոբյան. տեսանյութ
Երևանում «Մերսեդես» է այրվել
IDBank-ը և Henley & Partners-ը Երևանում անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking»-ը
Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը
Կողես բնակավայրի գյուղնշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
Հայաստանի և Վրաստանի ղեկավարության, կառավարող ուժերի միջև փոխվստահության բարձր մակարդակ է առկա. Հարությունյան
Որպես ՌԴ քաղաքացի և ռուս գործարար, կալանավորված Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի. Զախարովա
ՎՏԲ-Հայաստան բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր
Թբիլիսին ակնկալում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման ձևաչափի շարունակականություն
Կարևորվել է առողջապահական ոլորտում փորձի փոխանակումը. Արսեն Թորոսյանը հանդիպել է Զազա Լոմինաձեի հետ
Մեր զարգացման տեսլականով Հայաստանի ու Վրաստանի շահերը համընկնում են. Արայիկ Հարությունյան
Իմ կարգավիճակը փոխվում է՝ ես կողմից դառնում եմ անկողմնակալ. Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր
Թուրքիայում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանով և Ադրբեջանով ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Իրանից. Զախարովա
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմեկնի Թուրքիա
Հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագիրը ժողովուրդների փոխվստահության կարևոր երաշխիք է. Ծառուկյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը. դատախազություն
«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում. Fip
ՀՀ քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Ռուբեն Վարդանյան օպերացիան իրագործածները պարտադրում են ՀՀ-ին «թույլ տալ» Սամվել Կարապետյան օպերացիան. Սաֆարյան
«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակի արտադրամասում որևէ խախտում չի հայտնաբերվել
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին
Իրանի արտգործնախարարը ուղևորվում է Ժնև՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին, փոխանցել ծանրոցներ
ՀՀ-ն տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր. Փաշինյան
Վթարի մասնակից ավտոբուսի վարորդն ազատվել էաշխատանքից. ստուգումն անցնելիս նա եղել է սթափ, խմել՝ սկզբնակետում
Ինչու են էլեկտրամոբիլներն այդքան տարածված
Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն
«Մոմի գործի նայող»-ը Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը՝ եղբայրը ․ ՀՀ վարչապետ
Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները. լուսանկարներ
Եթե Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, ծագում է ժառանգական իրավունք․ վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT