Երևան
12 °C
Վայոց ձորի Արենի բնակավայրի նորակառույց մանկապարտեզի համար Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում տեղադրվել է 10.44 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։
Համայնքի մանկապարտեզը կառուցվել է բոլորովին վերջերս և բացվել է սույն թվականի սեպտեմբերին։ Շենքի նախագիծը ի սկզբանե նախատեսում էր արևային կայան և Արենի համայնքը դիմել էր Ucom-ին և Արևորդի ՀԿ-ին՝ աջակցելու կայանի տեղադրման հարցում։
Արդյունքում, մանկապարտեզի տանիքին այժմ տեղադրված է արևային կայան, որը մեծապես կնպաստի հոսանքի ծախսերի նվազեցմանը։ Իսկ ապագայում, հոսանքով ջեռուցման անցնելու դեպքում՝ գեներացված հոսանքը ամբողջապես կապահովի նաև այդ կարիքները։
«Շատ ուրախալի է, որ մեր մարզերում կառույցներն ի սկզբանե նախատեսում են կայուն էներգիայի օգտագործման մեթոդներ և Ucom-ը հնարավորության դեպքում սիրով միանում է նման նախաձեռնություններին։ Մեր ցանկությունն է, որ կայուն ապրելակերպը Հայաստանում դառնա սովորություն։ Հատկապես հաճելի է, որ նման նախաձեռնություններից շահում են մեր փոքրիկները» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Կայուն էներգիայի գեներացման աղբյուրներ ստեղծելը չափազանց կարևոր և արդյունավետ համայնքի զարգացման համար։ Սրանք նաև այն լավագույն օրինակներն են, երբ արված աշխատանքը անմիջապես տնտեսական դրական ազդեցություն է ունենում՝ ցույց տալով բնահեն լուծումների կարևորությունը», - ասել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։
«Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Ucom-ին և Արևորդի հասարակական կազմակերպությանը համայնքին ցուցաբերած այս օժանդակության համար: Արևային կայանը զգալիորեն կկրճատի համայնքային ծախսերը և տաքություն ու ջերմություն կպարգևի Արենիի մանուկներին», - ասել է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
Արենիի մանկապարտեզ այժմ հաճախում է շուրջ 80 երեխա, սակայն շենքն ունի միաժամանակ 120 երեխա ընդունելու ներուժ։ Նորակառույց շենքը ինտեգրել է ճարտարապետական նոր ու ժամանակակից լուծումներ, որոնք նախատեսված են երեխաների առօրյան հնարավորինս ապահով ու հետաքրքիր դարձնելու համար։ Տեղադրված կայանը նույնպես կնպաստի այդ նպատակին՝ միաժամանակ լինելով համայնքի կայունության ու բնապահպանական լուծումների լավագույն օրինակներից մեկը։
Մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը
Ապահովագրության համակարգը պիտի խթանի գյուղատնտեսության զարգացումը. խորհրդակցություն վարչապետի գլխավորությամբ
Կարևորում ենք ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ. Խաչատուրյանը շնորհավորել է Թրամփին
Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա. վարչապետ
Լավ լուր կա վարորդների համար, 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13-ը. Ալեն Սիմոնյան
Գնում ենք արտահերթ ընտրության, պետք է հրատապ որոշում կայացնենք, որ Գյումրիում իրավիճակը փրկենք. Հարությունյան
Սանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը
ՀՀ ԱԽ քարտուղարը Վիլնյուսում մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին
Ընտրական օրենսգրքում նախատեսվում են վերահաշվարկի կարգի փոփոխություններ. Հարությունյան
Այս տարվա 9 ամսում ՔԿ-ում քննվող վարույթներով վերականգնվել է նույնքան գույքային վնաս, որքան ամբողջ 2023-ին
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանը տեղադրել են Արենիում
Բարսելոնայի և Վալենսիայի շրջաններում հնարավոր են նոր ջրհեղեղներ
Ապարանում ձերբակալվել է տնից ոսկյա ու արծաթյա զարդեր հափշտակած բնակարանային գողը
Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է կուտակվել
Ավելի քան 95 տոկոս կպչողականություն. Երևանի քաղաքապետարանը շարունակում է «Կանաչ քաղաք» ծրագիրը
Գևորգ Պապոյանը կմեկնի Բեռլին
Հայաստանի զինվելը՝ «ոսկոր» Ալիևի կոկորդում. Բաքվի բռնապետը սպառնալիքներով «զգուշացնում» է
Բաքվում կայանալիք COP-29-ին Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը
Գազամատակարարման վթարային դադարեցում է սպասվում Մալաթիա-Սեբաստիայի որոշ հասցեներում
ՔՊ-ի նախաձեռնած Գյումրու ավագանու արտահերթ նիստը չկայացավ, մյուս խմբակցությունները չներկայացան
Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել է բջջային հեռախոս և wi-fi սարք
Երբ պատրաստ կլինի Նոր Հաճնի կամուրջը և կվերականգնվի երթևեկությունը
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը կին կլինի
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը գազալցակայանում առաջ է ընթացել ու բախվել ցանցին և բետոնե հատվածին
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավման հարցեր
Ջերմաստիճանը կբարձրանա. ինչպիսին է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Իրանի համար նշանակություն չունի, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում. Փեզեշքիան
Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Որքան գումար է հավաքվել նոյեմբերի 1-7-ը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով ուղեվարձի վճարումներից
Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը
Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում գործող արագ սննդի կետերից մեկում
Չկա ողջամիտ բացատրություն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի խոչընդոտմանը. Էրդողան
Կանխվել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խոշոր խմբաքանակի ներկրման փորձ
Իրանը նախապատրաստվում է «Դեպի Երուսաղեմ» զորավարժությանը. մասնակցելու է 30 հազար զինծառայող (տեսանյութ)
Ռեստորանի 40-ամյա աշխատակիցը կալանավորվել է մեծ քանակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Կարծում եմ՝ կխոսենք. Թրամփը մեկնաբանել է Պուտինի հետ շփումների հնարավորությունը
Հանդիպել են Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները
ԱՄՆ-ը և Իրանը Թրամփի օրոք կարող են դիվանագիտական համաձայնության գալ. WSJ
Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին
Սյունիքում բեռնատարի քարշակումից հետո խցանումից դուրս է բերվել 50 ավտոմեքենա
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT