Կրկնապատկել ջանքերը՝ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար. Հակակոռուպցիոն կոմիտեն 3 տարեկան է

08/11/2024 schedule19:36

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ այսօր կազմակերպվել է միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար. «Իհարկե, հասկանալի է, որ նոր համակարգ ձևավորելը շատ բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է: Այս ընթացքում՝ վերջին երեք տարիներին, Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում շատ մեծ և լուրջ ջանքեր են գործադրվել: Բայց նաև հետևյալը պիտի նկատեմ, որ որևէ համակարգի կայացման ավարտն ազդարարելու կետ չկա»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չպետք է սպասել, որպեսզի կայացման և անցումային շրջաններն անցնեն, որպեսզի առաքելությունը կատարված համարվի, քանի որ կայացման կետ չկա, և պետք է անընդհատ ձգտել կատարելագործման, զարգացման:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով կառույցի կազմավորման ուղղությամբ կատարված աշխատանքներին, փաստել է, որ հիմնական գործունեությանը զուգահեռ՝ համալրվել է Կոմիտեի անձնակազմը, բարելավվել են աշխատանքային պայմանները, կատարելագործվել օպերատիվ աշխատանքում կիրառվող հմտությունները։ Ըստ Սասուն Խաչատրյանի՝ այդ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Նրա խոսքով՝ 2021 թվականից սկսած՝ ամեն հաջորդող տարում, Կոմիտեի կողմից իրականացվել է ավելի մեծ ծավալի աշխատանք, որը հիմնականում պայմանավորված է կադրերի աստիճանական համալրմամբ, օպերատիվ և քննչական կարողությունների զարգացմամբ։

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` նշելով, որ 2024 թ. 9 ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 1896 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1477 վարույթի դիմաց։ Նույն ժամանակահատվածում ավարտված վարույթները կազմել են 629՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 363-ի դիմաց։ Այսինքն՝ սույն թվականի 9 ամիսների ընթացքում քննվել են 419–ով կամ 24.8 %-ով ավելի վարույթներ, իսկ ավարտված վարույթների քանակը աճել է 266-ով կամ 73,3 %-ով։

Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 114–ը 250 անձանց վերաբերյալ։ Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դատարան ուղարկված վարույթների թիվը նվազել է 20-ով կամ 15 %-ով, իսկ դատի տրված անձանց քանակը 36-ով կամ 12,6 %-ով, սակայն, ըստ Կոմիտեի նախագահի, այս վիճակագրական տվյալներն ամենևին չեն վկայում քննության արդյունավետության նվազման մասին։ Նշված նվազումը պայմանավորված է բացառապես այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով, հիմնականում գործուն զղջալու պատճառաբանությամբ քրեական հետապնդումից հրաժարվելու դեպքերի մեծ աճով։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև կոռուպցիոն գործերով մեղադրական դատավճիռներին՝ ներկայացնելով մի քանի վիճակագրական տվյալներ ոչ միայն քննարկվող ժամանակահատվածի, այլ նաև նախորդ երկու տարիների կտրվածքով։

Ըստ կոմիտեի նախագահի՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերից 21-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, արդարացման դատավճիռներ չեն կայացվել։

2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 169 գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 73-ով, 2022թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 85 քրեական գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 47-ով:

Անդրադառնալով վերականգնված գումարներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ քննվող՝ ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով միայն 2024 թվականի ընթացքում՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր վնասից դրամական տեսքով փաստացի վերականգնվել է 628.257.462 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 305.891.952 ՀՀ դրամ, համայնքին՝ 322.365.510 ՀՀ դրամ: Անշարժ գույքերի տեսքով վերականգնվել է 823.387.025 ՀՀ դրամ:

Միայն այս տարվա 9 ամիսներին քննված քրեական 7 վարույթներով բացահայտվել է կաշառք ստանալու 59 դրվագ՝ վարորդական վկայականներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։ Ըստ Սասուն Խաչատրյանի՝ դեռևս բազմաթիվ են կոռուպցիոն դրսևորումները զինվորական ծառայության զորակոչի գործընթացքում։ Այս տարվա ընթացքում Կոմիտեում քննվել է կաշառքի դիմաց զինվորական ծառայության զորակոչից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ 34 քրեական վարույթ, 6 քրեական վարույթ 23 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան։ Դատի են տրվել պաշտպանության նախարարության բարձրաստիճան ծառայողներ, բժիշկներ։ Բացահայտվել են կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր թե՛ պետական կառավարման, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգերում։

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում ներդրած ջանքերի համար՝ Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ կրկնապատկելու են ջանքերը, աշխատելու ավելի շատ ու ավելի լավ՝ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով ու արժեքավոր նվերով պարգևատրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մի շարք աշխատակիցներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
621 դիտում

Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. որ հատվածում կդադարեցվի երթևեկությունը

Մեր ներկայացուցիչները գյումրեցիների դռները կծեծեն և կառաջարկեն քվեարկել․ վարչապետ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 4-ին

Նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Սրբուհի Գալյան

Վերացրել ենք Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմությունը. Ալեն Սիմոնյան

Տեղի է ունեցել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ինչ է որոշվել

Աղազարյանը կոնֆիդենցիալ տեղեկատվություններ է տվել տարբեր լրատվամիջոցների ու ներկայացուցիչների․ Հովհաննիսյան

Էս գործը լռություն է սիրում, դոշ ծեծելու խնդիր չկա, խոսակցության կարևոր կետերից է. Սիմոնյանը՝ գերիների մասին

Անթալիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղցրավենիքի և գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը 15 տարեկանների շրջանում առաջին տեղում է

Գործընթացը հնարավորինս անկանխատեսելի է լինելու․ Հովհաննիսյանը՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրության մասին

Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Սիմոնյան

Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ԱԺ-ն չի կարող քննարկել, քանի դեռ չկա դիմում. Արշակյան. տեսանյութ

Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Զախարովա

Ալիևն ընդունել է Չավուշօղլուին

Ինչու եմ ցանկանում դառնալ քաղաքապետի պաշտոնակատար. Սարուխանյանը մանրամասնել է

Միրզոյանը և Բայրամովը Մալթայում են, պլանավորված երկկողմ հանդիպում չկա․ ԱԳՆ

Վաղարշապատում մեքենայից գnղությnւն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում

Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ. ԱԺ-ն ընդունել է փաթեթը

Հայաստանը կարող է ցանկացած պահի վերադառնալ կազմակերպության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Լոռիում հորդորել է հետևողական լինել աշխատանքները որակով կատարելու հարցում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում

Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան

Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենտի քվեարկության օրը

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա