ՆԳ նախարարը հանդիպել է նորաստեղծ Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ

08/11/2024 schedule19:49

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է նոր ձևավորված Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։

Նախարարը շնորհավորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորման կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտել Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարեփոխումներին աջակցելու, իսկ միջազգային կառույցներին՝ ներդրված ջանքերի և համագործակցության համար։

ք.jpg (2.08 MB)

Ընդգծելով նոր տրամաբանությամբ ծառայության իրականացման կարևորությունը՝ Վահե Ղազարյանն անդրադարձել է կադրային քաղաքականությանը, ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությանը, աշխատանքի գնահատման նոր մեթոդաբանությանը և մի շարք այլ հարցերի։ Նա կարևորել է նորաստեղծ կառույցների և ոստիկանության մյուս ծառայությունների համագործակցության ամրապնդումը։

Նախարարը շնորհավորել է նաև Քրեական ոստիկանության ծառայողներին՝ հատկապես շարքերը համալրած քաղաքացիական անձանց։
Անդրադառնալով Քրեական ոստիկանությանն առաջադրված խնդիրներին՝ Վահե Ղազարյանը կարևորել է ծառայողների փորձառությունը նոր պայմաններում օգտագործելու կարողությունը, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում տարբեր ստորաբաժանումների ակտիվ համագործակցությունը։

քք.jpg (1.69 MB)

Համայնքային և Քրեական ոստիկանությունների ձևավորման կապակցությամբ շնորհավորել է նաև ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը՝ մաղթելով անփորձանք ծառայություն։

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն իր խոսքում նշել է. «Ոստիկանությունում այսպիսի արմատական փոփոխություններ երբեք չեն կատարվել: Փոփոխություններն աննախադեպ են ոչ միայն իրենց ծավալներով, այլև որակապես: Բարեփոխումները նախաձեռնելիս մեր տեսլականը եղել է ունենալ ավելի արդյունավետ գործող ոստիկանություն և ավելի պրոֆեսիոնալ ոստիկան»։

Նա ընդգծել է, որ երկու ստորաբաժանումների համագործակցությունը կարևոր քայլ է իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում: Երկուստեք ջանքերի համատեղումը թույլ կտա առավել օպերատիվ և արդյունավետ արձագանքել ինչպես ոչ մեծ և միջին, այնպես էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։

քքքքքք.jpg (1.99 MB)

ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի խոսքով՝ «Արդեն իսկ կարելի է փաստել, որ ստեղծվել է համագործակցության առողջ մթնոլորտ Քրեական ոստիկանության հետ, և ցանկացած հարց, որն առաջանում է այս երկու հենասյուների միջև, լուծվում է ի շահ ոստիկանության»:

Ելույթ են ունեցել նաև ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։

Նորաստեղծ ստորաբաժանումներ ծառայության անցնելու իրենց տպավորություններով են կիսվել կին ծառայողները։ Հանդիպման ավարտին ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհվել են սպայական կոչումներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
522 դիտում

Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը

Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին

Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին

Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին

Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ

Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում

Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում

Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան

Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել

Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը

ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին