Հիմքեր, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում ձնհալ կլինի, չկան, երկրների առճակատումը կշարունակվի. իրանագետ

11/11/2024 schedule20:30

ԱՄՆ ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ձևավորվող նոր վարչակազմի և Իրանի հարաբերությունները, մեղմ ասած, այդքան էլ դյուրին չեն, որի մասին են վկայում ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ Իրանին ուղղված մեղադրանքներն ու պատժամիջոցների մասին հայտարարությունները:

«Հայկական ժամանակ»-ը իրանագետ Արմեն Վարդանյանի հետ զրուցել է Իրան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների, ռիսկերի և վտանգների մասին:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Պարոն Վարդանյան, ի՞նչ սպասել ԱՄՆ-ում նոր ձևավորված վարչակազմից Իրան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում, ի՞նչ հունով կամ սցենարներով կարող է այն զարգանալ:

- Կարծում եմ՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները նոր վարչակազմի օրոք ավելի կլարվեն, որովհետև Դոնալդ Թրամփը, 4 տարի լինելով ԱՄՆ նախագահ, հասցրել է դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից և վարել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն, սահմանել բազմաթիվ պատժամիջոցներ: ԱՄՆ-ը կոշտ դիրքորոշում է որդեգրել Իրանի նկատմամբ, ինչպես նաև հենց Թրամփի հրամանով Բաղդադում՝ Իրաքում, սպանվեց Իրանի առանցքային ֆիգուրներից մեկը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Այսինքն՝ ի տարբերություն դեմոկրատների, որոնք կարծում էին՝ Իրանի նկատմամբ պետք է վարել ներգրավման քաղաքականություն, որպեսզի Իրանը լինի ավելի կանխատեսելի, Հանրապետականները կոշտ գծի հետևորդներ են, «բազե»-ներ են, որոնք կարծում են, որ Իրանին պետք է անկյուն մղել և բոլոր հնարավոր ձևերով մեկուսացնել:

- Իսկ ի՞նչ զարգացումների սպասել Մերձավոր Արևելքում. Իսրայելին աջակցությունը կշարունակվի՞, թե՞ ոչ, և ԱՄՆ-ը կարո՞ղ է Իսրայելի միջոցով ներգրավվել ընդհուպ ուղիղ պատերազմի մեջ Իրանի հետ:

- Իսրայելին աջակցությունը կշարունակվի, Թրամփը ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաիսրայելամետ նախագահն է համարվում, որը, դեմ գնալով միջազգային իրավունքին և հարաբերությունների համակարգին, Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Այնպես որ, Իսրայելի նկատմամբ օգնությունը ավելի կմեծանա, և դրանից կարող է օգտվել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որը նախկինում մի քանի անգամ փորձեր արեց պատերազմ հրահրել Իրանի դեմ՝ ԱՄՆ-ին ներքաշելով պատերազմի մեջ, մինչդեռ դեմոկրատները, հասկանալով այդ ծրագիրը, չներքաշվեցին դրանում, ամեն ինչ արեցին, որ կոնֆլիկտը հանգուցալուծվի: Թրամփի դեպքում վստահ չեմ, որ նա այդպես կգործի, չի բացառվում որ ինչ-որ ռազմական գործողությունների էլ ականատես լինենք Իրանի դեմ: Չեմ կարծում՝ լայնամասշտաբ պատերազմ լինի, բաց հարվածներ Իրանի պրոքսիներին, ամենայն հավանականությամբ, կլինեն:  

- Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ կան մեր տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար Իրանի՝ ԱՄՆ-ի հետ առճակատման պարագայում:

- Ընդհանուր առմամբ դժվար կանխատեսելի հարց է, թե ինչի դա կբերի, բայց ամեն դեպքում մեր հարավային սահմանների մոտ ռազմական գործողությունները (Իրանի ներքաշվելը ռազմական գործողություններում) չի բխում մեր շահերից: Մյուս կողմից էլ Հայաստանը շատ փոքր խաղացող է, որը հնարավորություն չունի ազդելու գործընթացների վրա:

- ԱՄՆ-ից հնչող այն հայտարարությունները, թե Իրանը մահափորձ է իրականացրել Դոնալդ Թրամփի դեմ, որը կանխվել է, ինչի՞ մասին են խոսում: Կյանքի իրավունք ունե՞ն այն պնդումները, թե՞ դա ցույց է տալիս ԱՄՆ դիրքորոշումն ու վերաբերմունքը Իրանի նկատմամբ:

- Այո, կարող է, միգուցե դրա տակ կա ճշմարտություն: Թրամփն էլ իր նախընտրական արշավի ժամանակ իշխանությունից պահանջել էր ուժեղացնել իր անվտանգությունը՝ հայտարարելով, որ Իրանը իր դեմ կարող է մահափորձ կազմակերպել: Այնպես որ կա այդ հնարավորությունը, միգուցե ոչ պետության մակարդակով, այլ՝ որոշ խմբավորումների: Իրանում կա պետություն պետության մեջ. դա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, որը պետությունից անկախ է և երբեմն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Իրանի պաշտպանության նախարարությունը, երբեմն էլ գործում է նախագահի դեմ, քայլեր է անում, որոնց մասին անգամ նախագահը տեղյակ չի լինում: Որքան հասկանում եմ, հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին է վերագրված այդ մեղադրանքը: Տեսականորեն չի բացառվում, որ այդ կառույցը կազմակերպած լինի Թրամփի դեմ մահափորձը: Այն ֆորմալ առումով իրանական պետությունը չէ, և հնարավոր է, որ ԱՄՆ-ի ճնշումները մեծացվեն այդ կառույցի, ոչ թե պետության:

- Հնարավո՞ր է՝ Իրանը քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու առումով:

- Ամեն դեպքում Իրանում էլ են հասկանում, որ իրենք չունեն այնպիսի ռեսուրս, որ միանգամից ԱՄՆ-ի դեմ դուրս գան, առճակատման գնան: Ծանր շրջափուլ է Իրանի համար, շատ լուրջ պատժամիջոցների տակ է ընկել այդ առճակատման հետևանքով: Իրենք էլ ամեն ինչ անում են, որ վերադառնանան միջուկային համաձայնագրին, որից դուրս էր եկել Թրամփը, բայց Թրամփի կոշտ և անզիջում դիրքը տեղ չթողեց, որ կողմերը փոքր-ինչ իրենց լարված հարաբերությունները բարելավեն: Այնպես որ այստեղ, այո, Իրանը փորձելու է փոքր-ինչ մեղմել լարվածությունը, սակայն ամեն ինչ չէ, որ Իրանից է կախված, շատ բան կախված կլինի Թրամփի պահվածքից: Եթե շարունակի նույն կոշտ գիծը, կարծում եմ՝ Թրամփի նախագահության տարիները նշանավորվելու են Իրանի դեմ ծանր պատժամիջոցներով և այն թուլացնող գործողություններով: Լավատեսության հիմքեր, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում ձնհալ կլինի, չկան, կարծում եմ՝ առաջիկա 4 տարիները կշարունակվեն այս երկրների առճակատմամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
772 դիտում

Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը

Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին

Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին

Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին

Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ

Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում

Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում

Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան

Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել

Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը

ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին