Երևան
12 °C
Ընդամենը հաշված ժամեր անց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կմեկնարկի ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը:
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 11-ից 22-ը հենց Ադրբեջանում:
Մեկնարկից մի քանի օր առաջ BBC-ն տեսագրություն է ստացել, որտեղ համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի հնարավոր գործարքները:
Համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն օգտագործել է իր պաշտոնը՝ փորձելով ներդրումներ ներգրավել իր հետ կապված պետական նավթագազային ընկերությունում: Գաղտնի ձայնագրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է նա քննարկում հնարավոր գործարքը մի տղամարդու հետ, ով ներկայանում է որպես ներդրող:
«Մենք ունենք բազմաթիվ գազի հանքավայրեր մշակելու համար»,- ասում է նա ձայնագրության մեջ:
ՄԱԿ-ի կլիմայի գործակալության նախկին ղեկավարը BBC-ին ասել է, որ Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի» են և «դավաճանում» են COP-ի բոլոր ջանքերին:
Նշենք՝ Սուլթանովը ոչ միայն COP29-ի ղեկավարն է, այլ նաև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը։ Նա SOCAR-ի՝ Ադրբեջանի նավթագազային պետական ընկերության խորհրդի անդամ է։
Ադրբեջանական COP29 թիմը չի պատասխանել BBC-ի հարցումներին:
Նավթին և գազին բաժին է ընկնում Ադրբեջանի տնտեսության կեսը և արտահանման ավելի քան 90%-ը։
COP29-ը կմեկնարկի երկուշաբթի: Սա 29-րդ տարեկան գագաթնաժողովն է, որտեղ ՄԱԿ-ի կառավարությունները քննարկում են կլիմայի փոփոխությունը և դրա դեմ պայքարելու ուղիները:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ BBC-ն հայտնաբերում է ենթադրյալ ապօրինություններ՝ կապված գագաթնաժողովը ընդունող կառավարության հետ: BBC-ին տրամադրվել են Global Witness իրավապաշտպան կազմակերպության կողմից պատրաստված փաստաթղթեր և գաղտնի տեսանյութեր։
Նրա ներկայացուցիչներից մեկը մոտեցել է COP29 թիմին՝ ներկայանալով որպես ֆիկտիվ հոնկոնգյան ներդրումային ընկերության ղեկավար, որը մասնագիտացած է էներգետիկայում։ Նա ասել է, որ ընկերությունը շահագրգռված է հովանավորել COP29 գագաթնաժողովը, սակայն դրա դիմաց կցանկանար քննարկել SOCAR-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Սուլթանովն էլ առցանց հանդիպում է կազմակերպել:
Հանդիպման ընթացքում Սուլթանովը պոտենցիալ հովանավորին ասել է, որ համաժողովի նպատակն է «լուծել կլիմայական ճգնաժամը» և «ածխաջրածիններից հեռու մնալը արդար, կանոնավոր և արդարացի ձևով»:
Նա ասել է, որ ցանկացած մարդ, այդ թվում՝ նավթագազային ընկերությունները, «կարող են գալ լուծումներով», քանի որ «Ադրբեջանի դռները բաց են» բոլորի համար։ Միաժամանակ նա նշել է, որ բաց է գործարքների քննարկման համար, այդ թվում՝ նավթի ու գազի։
Սուլթանովն ի սկզբանե առաջարկել է պոտենցիալ աջակցին մտածել ներդրումներ կատարել «մաքուր էներգիայի անցումային նախագծերում», որոնցում ներգրավված է SOCAR-ը, բայց հետո նշել է գազի արդյունահանումը մեծացնելու Ադրբեջանի պլանների հետ կապված հնարավորությունները՝ ներառյալ նոր խողովակաշարերի ենթակառուցվածքը: Նա խոսել է համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորության մասին։
«SOCAR-ը նավթի և գազի առևտուր է անում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ասիայում»,- ասում է նա տեսանյութում։
Նա բնական գազն անվանել է «անցումային վառելիք» և նշել. «Մենք որոշակի քանակությամբ նավթ և բնական գազ կարտադրենք, գուցե այդպես լինի միշտ»։
Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջկառավարական խորհուրդը ընդունում է, որ նավթն ու գազը իրենց դերը կունենան մինչև 2050 թվականը և դրանից հետո: Այնուամենայնիվ, հստակեցվում է, որ «նավթի և գազի նոր հանքավայրերի զարգացումը անհամատեղելի է տաքացումը մինչև 1,5 °C սահմանափակելու հետ»:
Դա նաև հակասում է կլիմայական վերջին գլոբալ գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությանը հանածո վառելիքի օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու վերաբերյալ:
Սուլթանովը խոստացել է պոտենցիալ ներդրողին, որ կօգնի կապ հաստատել իր թիմի և SOCAR թիմի միջև։ Մի քանի շաբաթ անց կեղծ հոնկոնգյան ընկերությունը նամակ է ստացել ադրբեջանականից։
COP գործընթացի միջոցով բիզնես գործարքներ կնքելու փորձը համարվում է գագաթնաժողվի կանոնակարգի լուրջ խախտում, քանի որ թիմի ջանքերը պետք է ուղղված լինեն հանածո վառելանյութերի՝ կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժի նվազեցմանը, այլ ոչ թե դրանց ավելի շատ վաճառքին:
Կանոնները սահմանվում են կլիմայի վերաբերյալ բանակցությունների համար պատասխանատու ՄԱԿ-ի մարմնի՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) կողմից:
ՄԱԿ-ից հայտնել են, որ չեն կարող ուղղակիորեն մեկնաբանել իրավիճակը, սակայն՝ նշել, որ ցանկացած երկիր, որը հյուրընկալում է համաժողովը, ենթարկվում է նույն խիստ չափանիշներին, և այդ չափանիշներն արտացոլում են «բոլոր որոշումներ կայացնողների անաչառության կարևորությունը»:
COP-ի պաշտոնյաների վարքագծի կանոնագրքում ասվում է, որ նրանք «պարտավոր են գործել առանց կողմնակալության, ֆավորիտիզմի, քմահաճույքի, սեփական շահի, բարեհաճության կամ զիջման և գործել առողջ, անկախ, արդար դատողությամբ»:
Նրանց անձնական տեսակետներն ու համոզմունքները չպետք է վտանգի ենթարկեն իրենց դերն ու գործառույթները՝ որպես UNFCCC-ի պաշտոնյաներ:
Քրիստիանա Ֆիգերեսը, որը վերահսկում էր 2015 թվականի Փարիզի համաձայնագիրը՝ գլոբալ տաքացումը 2C աստիճանից ցածր նվազեցնելու համար, BBC-ին հայտնել է, որ ինքը ցնցված է, որ COP-ի ցանկացած պաշտոնյա կարող է օգտագործել իր դիրքը նավթի և գազի գործարքներ ապահովելու համար:
Նրա խոսքով՝ դա դավաճանություն է, և նման պահվածքը հակասում է COP-ի նպատակներին։
BBC-ի լրագրողները վերանայել են COP29 թիմի և կեղծ ներդրողների նամակագրությունը։ Մեկ էլփոստի ցանցում քննարկվել է 600,000 դոլարի հովանավորչական գործարք, որը SOCAR-ին հնարավորություն կտա մասնակցել COP29-ի ընթացքում «նավթի և գազի կայուն ներդրումներին» նվիրված միջոցառմանը:
Նամակագրությունը ներառում էր նաև գագաթնաժողովին ամբողջական հասանելիության հինգ ուղեցույց և պայմանագրի նախագիծ, որն ի սկզբանե ընկերությունից պահանջում էր որոշակի կայունության պարտավորություններ ստանձնել: Այնուհետև պայմանագիրը վերանայվել է, մի պահանջ հանվել, և մյուսի «ճշգրտումները» դիտարկվել են:
Ո՛չ SOCAR-ը, ո՛չ ադրբեջանական COP29 կազմակերպությունները չեն արձագանքել BBC-ի՝ իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին։
Անցյալ տարի էլ BBC-ն ձեռք էր բերել փաստաթղթեր, որոնք բացահայտում էին COP28-ի հյուրընկալող ԱՄԷ-ի պլանները՝ օգտագործելու իր հյուրընկալող դերը նավթի և գազի գործարքներ ապահովելու համար:
COP28-ն առաջին գագաթնաժողովն էր, որը համաձայնություն ձեռք բերեց հանածո վառելիքի օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում. տեսանյութ
Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները
Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Մարտին Գալստյան
Մեր շահագրգռվածությունն է, որ ընտրությունները տեղի ունենան մաքսիմում բաց և թափանցիկ. Ալեքսանյան
6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևանի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
Կանադայի խորհրդարանին երրորդ անգամ չի հաջողվել անվստահություն հայտնել Թրյուդոյի կառավարությանը
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Հիմնանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհի մի մասը. լուսանկարներ
Շահումյանի անվան հրապարակում իր դռներն է բացել Սուրբ ծննդյան տոնավաճառը. տեսանյութ
Եվրոպական երկրները դադարեցնում են սիրիացիներին ապաստանի տրամադրումը
Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 տուժածից 3-ը նույն ընտանիքի անդամներ են
Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական գլխավոր վեհաժողովի աշխատանքը
Երևանում ու մարզերում առաջիկա օրերին սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, քամու ուժգնացում
Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը
Աշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է ազատազրկման. վճիռը հրապարակվել է
Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրում են բոլոր հարցերը լուծել ինքնուրույն. Նարիշկին
Ավտոլվացման 5 կետի գործունեություն կասեցվել է. Կապանում ջրահեռացված կեղտաջրերը լցվել են Ողջի գետ
Սերիալ հիշեցնող, սուտ, ստորության հասնող պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու. Փամբուխչյան
Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2023-ին նկատվում է արդյունավետության աճ. հետազոտական զեկույց
ԳԹԿ-ն սկսում է բուհերի միասնական քննությունների 1-ին փուլի հայտագրման գործընթացը. ժամկետը հայտնի է
Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը
Ինքնավար տաքսիները լիարժեք աշխատում են քաղաքի երթևեկության մեջ. Արշակյանը Սան Ֆրանցիսկոյից կադրեր է հրապարակել
ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Մրցանակը Սրբուհի Գալյանին է հանձնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
Ադրբեջանի արտգործնախարարը և ԵԱՀԿ նորանշանակ գլխավոր քարտուղարը hեռախոսազրույց են ունեցել
Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ գազ և 3 գյուղ ջուր կունենա
Ծանրորդ Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
Իսրայելական տանկերը դուրս են եկել Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտուց և Դամասկոսից 20 կմ հեռու են
Սրբուհի Գալյանը ճանաչվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ․ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն
Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա
Ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց. վարչապետը ներկայացնելու է ցանկը
Արարատի մարզում մառախուղ է, Արագածոտնում կա փակ ավտոճանապարհ
Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրի ֆինանսավորման հարցը
Մեքենաներ են բախվել. «Նիվան» կողաշրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում
Սիրիայի կառավարությունը պատրաստ է փոխանցել լիազորությունները. վարչապետ
ԵԽ-ն հաստատել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը՝ այն դիտարկելով առաջնահերթություն
Ամեն տնից մեկ քվե, ոգևորություն, նաև՝ միջադեպ. ինչ ընթացք ունի Գյումրիում փրայմերիզը. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT