Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում մասնակցել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կարևոր հոբելյանի առթիվ՝ շեշտելով, որ վերլուծական մտքի ու մտածողության զարգացման կարողությունն այս ֆակուլտետի շրջանավարտների առաջնային մասնագիտական հմտությունն է:
«Սոցիոլոգիայի հիմքում մտածելու և վերլուծելու կարողությունների զարգացման կարևոր գաղափարներն են, որոնք այժմ նաև կրթական համակարգի ընդհանուր բարեփոխման հիմքում են դրվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ոչ թե գնալ տարբեր տեղեկությունների ու փաստերի հավաքագրման հետևից, այլ աշխատել վերլուծական մտքի զարգացման ուղղությամբ, որոնք հետագայում կյանքի տարբեր իրավիճակներում օգնելու են ճիշտ որոշումներ կայացնել ու լուծումներ գտնել:
ԿԳՄՍ նախարարի խոսքով, որպես այս ֆակուլտետի շրջանավարտ, ուրախությամբ և հարազատության զգացումներով է վերադարձել Սոցիոլոգիայի ֆակուլտետ.
«Մեզ կապում է հասարակական գործընթացները հասկանալու և վերլուծելու կարևորության համատեղ գիտակցումը: Մեր ժամանակներում, երբ խոսում ենք գիտության զարգացման մասին, առաջին հերթին անդրադառնում ենք բնագիտական ուղղություններին, ճշգրիտ գիտություններին ու տեխնոլոգիական զարգացմանը, բայց հենց սոցիոլոգիան է, որը թույլ է տալիս հասկանալ, որ իրականում առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել: Մեր պատասխանատվությունն է՝ հասարակագիտական վերլուծության միջոցով ցույց տալ բոլոր խնդիրները, որոնք կարող են ծագել և լուծման ճանապարհներ առաջարկել»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու այս համատեքստում կարևորել սոցիոլոգիական ազնվությունը՝ խնդիրների մասին բաց խոսելու և առանց տաբուների քննարկումներ նախաձեռնելու առումով:Ըստ աղբյուրի՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանում սոցիոլոգիան խուսափել է հետխորհրդային սոցիոլոգիայի ամենավատ միտումներից: «Ներդրվել են ամուր հիմքեր, որոնք պետք է պահել, զարգացնել և առաջ տանել: Այստեղ ձևավորված միջավայրը, ավանդույթներն ու ազատամտությունը շատ կարևոր արժեքներ են, որոնք պետք է ամեն կերպ խրախուսել և զարգացնել»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հույս հայտնել՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները նորանոր հաջողություններ կգրանցեն ամենատարբեր հարթակներում:
Նշվում է, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակի շրջանակում ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ժողովրդավարության ճոճանակը. ինքնության ճգնաժամ և արժեքների փոխակերպում» թեմայով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ԵՊՀ և հրավիրյալ բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարության, ինքնության ճգնաժամի և արժեքների փոխակերպման հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երկրաշարժ Հայաստանի տարածքում. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանել են Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը. տեսանյութ
Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացվում է. ինչպես է 860-ամյա կառույցը «վեր հառնել մոխիրներից». լուսանկարներ
Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները
ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը դիտարկել են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածի աշխատանքների ընթացքը
Հարավային Կորեայի խորհրդարանին չի հաջողվել իմպիչմենթի ենթարկել նախագահին. նա «փոշմանել», ներողություն է խնդրել
Ավտովթար Կապանում. կան հոսպիտալացվածներ
Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
Շատվան գյուղի բնակիչ Ավետիսյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան
Իրաքի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. նախարար
Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 01:00-ն
Տեղի է ունեցել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը
Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը. Պապոյան
Վարչապետը Վանաձորում, Սպիտակում ու Գյումրիում հարգել է 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը. լուսանկարներ
Հրդեհ Երևանի Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկում. պատճառը հայտնի է
Գյումրիից մեկնեցինք Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը. Նիկոլ Փաշինյան
Պուտինի հայտարարությունը հրավեր է Բաքվին՝ սանձազերծելու ռազմական ագրեսիա ՀՀ սուվերեն տարածքների դեմ. Մարգարյան
ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանը հարգանքի տուրք են մատուցել Գյումրիում. տեսանյութ
Եվրամիությունը Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. Մարագոս
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային հատվածներում՝ ձյան տեսքով
Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Խուդաթյանը Գեղարքունիքի մարզում հետևել է իրականացվող շինաշխատանքներին, հանձնել բնակարանների բանալիներ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Սպիտակում հարգանքի տուրք են մատուցել աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին
Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում հարգանքի տուրք են մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
Բայդենն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկարներ
Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է ավելի քան 1200 հայկական բեռնատար
Անահիտ Մանասյանը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
Արշակունյաց պողոտայի կիսակառույցի հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել է ամբարձիչում
Գևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամների հետ ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բահրեյնում է
Բախվել են 15-ամյա տղայի վարած «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորից 3-ը անչափահաս է
Հայաստանի մասնակցին կընտրի հանդիսատեսը․ մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը
Քաղաքացին կիսակառույցի 6-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. դուրս է բերվել նրա դին
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Դա պարզապես համընկել է. Սուրենյանը՝ դեկտեմբերին տաք եղանակի հետևանքով երկրաշարժի հավանականության մասին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT