Երևան
12 °C
«2025 թվականի բյուջեի մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձավ ընդդիմության քննադատություններին՝ կապված պետական պարտքի հետ՝ դրանք որակելով «թվային մանիպուլյացիաներ»:
«Օրինակ՝ ես հիմա կարող եմ մի թիվ հնչեցնել, որը բացարձակ ճշմարտություն է: Օրինակ՝ կարող եմ ասել, որ 2021 թվականի օգոստոսից սկսած՝ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները միասին մինչ օրս ստացել են 550 միլիոն դրամ աշխատավարձ՝ գումարային, ու սկսենք դատողություններ անել: Իմաստը ո՞րն է, բա պետք է ստանայիք այդ աշխատավարձը: Դնեմ ասեմ՝ իսկ դուք պատկերացնո՞ւմ եք 550 միլիոն դրամով քանի դպրոց կարելի էր վերանորոգել: Մարդիկ ձեզ ընտրել են, պատգամավոր եք աշխատում, իսկ թե ոնց եք աշխատում, դա մենք չենք դատելու»,- ասաց Թունյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, թե ամեն մի մարդու վրա պարտքի բեռ է դրվել, ապա պարզաբանեց՝ պետական պարտքը կուտակային ցուցանիշ է՝ պաշար:
«Պետական պարտքը ցույց է տալիս այդ պահին եղած պարտքի չափը: Այս 12 միլիարդ դոլարը, որ դուք նշում եք, մենք չենք զրոյից սարքել 12 միլիարդ դոլար: 2018 թվականին արդեն պետական պարտքը այդ գումարի կեսն էր: Ասում եք՝ 6 տարում պետական պարտքը երկուսուկես անգամ աճել է: Շատ հետաքրքիր է՝ ոնց եք այդ հաշվարկը արել: 2018-ին պետական պարտքը եղել է 3,3 տրիլիոն դրամ, այս տարվա վերջին կանխատեսվում է, որ կլինի 5 տրիլիոն դրամ: Աճել է 1,5 անգամ կամ 50 տոկոսով: Կամ որ աճել է, ի՞նչ. դուք գիտեք, որ այդ պարտքը աճել է 2020 թվականի իրադարձությունների հետևանքով՝ եղել է պատերազմ, քովիդ, կարիք է եղել պարտք ավելացնել, նույնկերպ, ինչպես 2009 թվականի ճգնաժամից հետո ՀՀ պետական պարտքը ոչ թե տոկոսներով, այլ անգամներով աճեց»,- պարզաբանեց Թունյանը:
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի քննադատությանը, թե իշխանությունը պարտքի հաշվին դպրոց ու մանկապարտեզ է կառուցում՝ նա հակադարձեց՝ արդյո՞ք կարծում է, որ դրանով վատ բան է ասում իշխանության հասցեին:
«Իմ կարծիքով՝ շատ լավ բան եք ասում: Բա դպրոցից ու մանկապարտեզից ավելի կարևոր ներդրում կա՞ ապագայի մեջ: Եթե ժամանակին կրթությանն ու գիտությանը պատշաճ ուշադրություն դարձվեր, այսօր լրիվ այլ որակի երկիր ու տնտեսություն կունենայինք: Ասում եք՝ իսկ ո՞ւր են այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվել: Ինչի վրա որ ծախսվել են ներգրավված միջոցները, կարող եք տեսնել ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, մնացածի մեջ, իսկ թե ինչի վրա է ծախսվել մինչև 2018-ը ներգրավված վարկային միջոցների մի զգալի մասը, եթե տեղը ուզում եք, կարող եք բացել ապօրինի գույքի քննվող գործերը և կտեսնեք՝ դրանք ուր են»,- հավելեց Թունյանը:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին վերաբերող քննադատությանը, Թունյանը նկատեց՝ Կառավարության ծրագիրը վերաբերում է 2021-2026 թվականներին, և այդ ժամանակահատվածի համար մեր միջին տնտեսական աճը կազմում է ավելի քան 7 տոկոս:
«Այսինքն՝ այն, ինչ մենք խոստացել ենք»,- ավելացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Պատգամավորը, դիմելով ընդդիմությանը, հետաքրքրվեց՝ 2021 թվականից մինչև օրս ինչո՞վ են զբաղվել, քանի՞ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, քանի՞ նախագծի վերաբերյալ են գրավոր առաջարկ ներկայացրել, ապա ինքն էլ պատասխանեց՝ ոչ մի:
«Կողքից քննադատելը հեշտ է, բայց որևէ բան անելը՝ դժվար: Դուք չեք կողմնորոշվում՝ փողոցո՞ւմ ձեր գործունեությունը ծավալեք, թե՞ ԱԺ-ում, դուք մնացել եք մեջտեղը ու աշխատանքի գալիս եք կոմպլեքսավորված: Բայց ձեզ փաստացի ո՛չ փողոցում են ընդունում, ո՛չ էլ ԱԺ-ում եք ձեզ հարմարավետ զգում, դրա համար, խնդրում եմ, մինչև 2026 թվականը կողմնորոշվեք»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը
Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին
Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան
Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին
Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ
Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում
Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով
ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT