Երևան
12 °C
2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը անդրադարձավ ընդդիմության՝ իրական Հայաստանի վերաբերյալ քննադատությանը:
«Երբ խոսում ենք իրական և պատմական Հայաստանի հակադրության մասին, խոսում ենք այն բանի մասին, որ մարդիկ անուրջներով չապրեն, այդ թվում՝ դուք (դիմում է ԱԺ ընդդիմադիրներին -խմբ.), որովհետև մարդը, որը գնում է խաղամոլությամբ է զբաղվում, նրանից է, որ նա անուրջներով է ապրում, իրեն թվում է, թե միլիոնատեր է դառնալու:
Իրական Հայաստանն էլ է դրա մասին. դուք ուզում եք՝ մարդիկ գնան, կազինո խաղան: Գիտե՞ք՝ ինչի վրա, պատմական Հայաստանի: Ձեռք կբերեք պատմական Հայաստան, գնացե՛ք և 1000 դոլար դրեք, կազինոյում կրվեք ձեր էսօրվա ունեցածը, ձեր քրտինքը, ձեր ծնողների վաստակը, այսօրվա ունեցած ձեր տունը, որովհետև Վանա լճի ափին վաղը կարող է վիլլա ունենաք: Դա, խայտառակ անուրջներ սնելով, մարդկանց դեպի կազինոներն ուղղորդելու տրամաբանություն է, որովհետև մենք ասում ենք՝ իրական Հայաստանում ձեր ամենօրյա քրտինքով պետք է դառնաք այդ միլիարդատերը, և դուք այսօր արդեն միլիարդատեր եք, որովհետև ՀՀ ունեք, անկախություն ունեք: Դրան հոգատարությամբ վերաբերվեք: Ամեն քաղաքացու հոգատարությամբ վերաբերվեք, ամեն աղբ թափողին ասեք՝ ես կվերցնեմ քո փոխարեն աղբը: Խնդրում եմ, մի՛ գցիր այդ աղբը, որովհետև սա մեր բոլորի տունն է: Սա՛ է մեր բոլորի տունը, և այդ տունն ունի սահմաններ: Պետք չէ սնել մարդկանց երազներով, պետք չէ սնել մարդկանց ատելությամբ: Պարտադիր չէ, որ դու քո շենքից բարեկեցիկ մեկին կամ կողքի երկրից ինչ-որ մեկին ատես, որ լինես հաջողակ: Դու պետք է քո ճանապարհն անցնես, ինչքան էլ քեզ վատություն են արել, ինչքան էլ խփել են ոտքերիդ, ինչքան էլ քո հաջողության հաշվին են արել, ինչքան էլ քեզ կողոպտել են, պետք չէ լցվել ատելությամբ:
Այո՛, պետք է պատասխանատվության մեխանիզմներ լինեն, այո՛, պետք է գնալ դրանց հետևից: Բայց, սիրելինե՛րս, չի կարելի գիշեր-ցերեկ քնել-արթնանալ և ասել՝ մեզ ցեղասպանել է 1 երկիր, և մենք ամեն օր պետք է դրա մասին խոսենք, մեր ամբողջ ջանքը դրա մասին պետք է լինի:
Մենք այսօր ունենք երկիր, այդ երկիրը հոգատարության կարիք ունի: Կարո՞ղ է, ասենք, դուրս գալուց կամ աղբը նետելուց առաջ մտածեք, որ դրա պատճառով է, որ ժամանակին մեր հարևան երկիրը մեզ ցեղասպանել է, որ այդ աղբը գցում եք գետնին: Ի՞նչ քար եք դնում մեր պետության և պետականության ակունքներում, զարգացման հիմքի վրա»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել Զբաղվածության 2025-31 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Քայլ-քայլ առաջ ենք գնում. «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուն զարգացրել է ձիթապտղի արտադրությունը. տեսանյութ
Այսօրվա աշխարհն անհնար է պատկերացնել առանց մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգի. ՄԻՊ
Բողոք-դիմումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա. ՀՌՀ-ն առաջարկում է հանրային արձագանքման նոր գործիք
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները
Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան
Շիրակի մարզում դեկտեմբերի 11-12-ին ջուր չի լինի. հասցեներ
Արշավախմբի անդամներն ընկել են լանջից. ժամեր տևած որոնողական աշխատանքի արդյունքում նրանք փրկվել են. տեսանյութ
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 10-ին
ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի վավերականությունը. ինչ է այն ենթադրում
Ով կդառնա Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար. երբ և ինչպես հետևել քվեաթերթիկների հաշվարկին
ԱԻ նախկին նախարարին առնչվող վճռի շրջանակում մեղավոր է ճանաչվել 6 անձ, ևս մեկն արդարացվել է
Պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում. տեսանյութ
Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները
Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Մարտին Գալստյան
Մեր շահագրգռվածությունն է, որ ընտրությունները տեղի ունենան մաքսիմում բաց և թափանցիկ. Ալեքսանյան
6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևանի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
Կանադայի խորհրդարանին երրորդ անգամ չի հաջողվել անվստահություն հայտնել Թրյուդոյի կառավարությանը
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Հիմնանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհի մի մասը. լուսանկարներ
Շահումյանի անվան հրապարակում իր դռներն է բացել Սուրբ ծննդյան տոնավաճառը. տեսանյութ
Եվրոպական երկրները դադարեցնում են սիրիացիներին ապաստանի տրամադրումը
Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 տուժածից 3-ը նույն ընտանիքի անդամներ են
Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական գլխավոր վեհաժողովի աշխատանքը
Երևանում ու մարզերում առաջիկա օրերին սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, քամու ուժգնացում
Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը
Աշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է ազատազրկման. վճիռը հրապարակվել է
Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրում են բոլոր հարցերը լուծել ինքնուրույն. Նարիշկին
Ավտոլվացման 5 կետի գործունեություն կասեցվել է. Կապանում ջրահեռացված կեղտաջրերը լցվել են Ողջի գետ
Սերիալ հիշեցնող, սուտ, ստորության հասնող պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու. Փամբուխչյան
Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2023-ին նկատվում է արդյունավետության աճ. հետազոտական զեկույց
ԳԹԿ-ն սկսում է բուհերի միասնական քննությունների 1-ին փուլի հայտագրման գործընթացը. ժամկետը հայտնի է
Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը
Ինքնավար տաքսիները լիարժեք աշխատում են քաղաքի երթևեկության մեջ. Արշակյանը Սան Ֆրանցիսկոյից կադրեր է հրապարակել
ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Մրցանակը Սրբուհի Գալյանին է հանձնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT