Երևան
12 °C
Ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84-ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մասով։
Այս մասին տեղեկացնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԻԻՀ նշված քաղաքացին Ս․Մանուկյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 84-ամյա տղամարդուն առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի՝ 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։ Գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, իրենց գործողությունները հնարավորինս քողարկված իրականացնելու և հետագայում բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով, վերը նշված գումարը կրիպտոարժույթի տեսքով ստանալու համար թվային արժույթի դրամապանակ բացելու հարցով ԻԻՀ քաղաքացին դիմել է ԻԻՀ-ում բնակվող իր մտերիմին՝ պատճառաբանելով, որ անձամբ չի կարող դա անել:
Բիթքոինի կրիպտոարժույթի հաշիվ-դրամապանակի տվյալները տրամադրելուց հետո, վերջինս, ԻԻՀ քաղաքացու խնդրանքով ձեռք է բերել նաև օտարերկրյա՝ ուկրաինական վիրտուալ հեռախոսահամար, որով բացել է «WhatsApp» բջջային հավելված: Նշված գործողություններն իրականացվելուց հետո, Ս․ Մանուկյանը, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, հանցավոր խմբի անդամների հետ 2022 թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել և սպասել են նշված տան 84-ամյա բնակչին: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են նրան նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:
Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը և հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով, դիմակավորված, մինչև 2022 թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը՝ հսկել են տարեց տղամարդուն: Այնուհետև Ս․Մանուկյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն և հանդիպել ԻԻՀ հիշյալ քաղաքացուն: Շարունակելով իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ խմբի անդամները 2022 թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, տարեց տղամարդու որդուն՝ Խ. Քոքոբելյանին, վերոնշյալ հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: Բացի դրանից՝ նրանք բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:
«WhatsApp» հավելվածի միջոցով իրականացված բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 200.000 ԱՄՆ դոլարի դիմաց ազատ արձակել տարեց տղամարդուն: Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո, 2022 թ. օգոստոսի 2-ին Ս․ Մանուկյանը Իրանից վերադարձել է Հայաստան և Ա․ Ք․-ի հետ, իրենց մտերիմից վերցնելով «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենան, ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքից ուղևորվել և ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչև վերջիններիս տեղ հասնելը, Թ. Պ․-ն բամբակե և բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան և հեռացել:
Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա և հեռացել Իջևան քաղաքի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը և պահանջել պայմանավորված գումարի մյուս մասը: Ժամը 18։00-ի սահմաններում 84-ամյա տղամարդը հայտնաբերվել է նշված վայրում: Շարունակելով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը՝ վերջինիս հարազատները վերը նշված եղանակով ևս 20.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք փոխանցում են կատարել հիշյալ կրիպտոարժույթի հաշվին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Ինչու զինծառայող ուժեղագույնները չեն մասնակցում ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. նախարարը մանրամասնել է
ԿԸՀ-ն սկսել է ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքի ժամանակ լրացված ձևաթղթերի ստուգումը
Աչքի հրազենային վնասվածքով 24-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 19-ին
Հուսով եմ՝ քննությունը պատշաճ կընթանա. նախարարը՝ Երվանդ Քոչարի թանգարանից կտավների անհետացման մասին
Անդրեասյանը և Հայրապետյանը դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը»-ը հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լենա Նազարյանը
Սրբուհի Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Քոքոբելյանի հոր առևանգման գործով նախաքննությունը հանցավոր խմբի իրանցի անդամի մասով ավարտվել է. մանրամասներ
Զոհված զինծառայողների ընտանիքները Երևանում տրանսպորտից անվճար կօգտվեն
Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում
Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվել են պաշտոններից
Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը
Հայաստանը գնաճի ամենացածր ցուցանիշն է արձանագրել ԵԱՏՄ երկրների շարքում
Եթե տրանսպորտային միջոցը թանկ է, դրանից օգտվելն էլ պիտի թանկ լինի. Արմեն Գալջյան
Գործադիր տեղափոխվելու առաջարկություն չեմ ստացել․ Արմեն Փամբուխչյան
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. սպասվում են ձյան և անձրևի տեղումներ
ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը
Ձեզ հոգեհարազատ Դաշնակցության ոճով ասեք՝ կողմ ըլլալով՝ դեմ եք նախագծին. Սահակյանը՝ ընդդիմությանը
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը կլինի Երևանում. Գիլոյանն ու մրցավարները հանդիպել են
Ներկայացված բոլոր ծրագրերն առաջիկայում կքննարկվեն. ՀԲ ֆինանսների պրակտիկայի ղեկավարը՝ ԲՏԱ փոխնախարարին
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում (տեսանյութ)
8 ժամով գազազրկված է Աջափնյակ վարչական շրջանի մի մասը
Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից
Միայն այս տարի շինարարության ոլորտից 18 մլրդ դրամ ավել է հավաքագրվել. քաղաքապետ
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ ընդհանուր 500,000 դոլար արժողության
Հայկոյի խմբակցությունը թքած ունի տրանսպորտի սակագնի վրա, հիմա էլ՝ «սուպեր շառլատան» են խաղում. Խաչատրյան
Ալիևն անձամբ է տվել կարգադրություն. Փալոնն անդրադարձել է Բաքվում իր դեմ ուղղորդված արշավին և հալածանքներին
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
Չենք ուզում ռեֆորմից հետո թողնել փլատակներ. Տիգրան Ավինյան
Վարչապետը փոխել է «Ֆեյսբուք»-ի ետնանկարը և գլխավոր նկարը
Քառօրյա և 44-օրյա պատերազմների զոհերի հարազատները կերթևեկեն անվճար. Սուրեն Գրիգորյան
Որ խմբերն արտոնություններ կստանան միասնական տոմսային համակարգին անցնելիս. Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է
Թրամփը խոստացել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում
Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը վայր է դրել մանդատը
Եթե վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում. Սուրեն Գրիգորյան
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT