Ինչպե՞ս են ընտրվել զինվորականների աշխարհի առաջնության մասնակից մարզիկները. ՊՆ-ն պարզաբանել է

19/11/2024 schedule17:50

Ինչու ժամկետային զինծառայության մեջ գտնվող հայ ուժեղագույն մարզիկներ Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Մանվել Խնձրցյանը, Կնյազ Իբոյանը չեն ընդգրկվել ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության ՀՀ թիմում:

Մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանն ասաց, որ Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է Հայաստանի Զինված ուժերը։

«Այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ։

Հայաստանի Զինված ուժերի հավաքական թիմում, որը ներկայացվելու է այս առաջնությանը, ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, նրանք նույնպես բարձր վարպետություն ունեցող մարզիկներ են, քանի որ մարզական վաշտ զորակոչվելու համար անհարժեշտ են համապատասխան մարզական տվյալներ։ Ակնկալում եմ՝ մեր բոլորի աջակցությունը մեր բոլոր զինվորներին, որպեսզի կարողանան էլ ավելի լավ հանդես գալ, ձեռք բերեն մեդալներ»,- մանրամասնեց Դավթյանը։

Հարցին՝ արդյոք այդ մարզիկները մարզական վաշտի զինծառայող չե՞ն, Արման Դավթյանը պատասխանեց.

«Նրանք լիարժեք զինծառայողներ են, մարզական վաշտի զինծառայողներ են, սակայն ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը նախատեսած ունի սահմանափակումներ նաև զինծառայողների համար։ Այդ զինծառայողները, եթե այսօր չեն մասնակցում աշխարհի առաջնությանը, դա չի նշանակում, որ նրանք չենք կարող մասնակցել աշխարհի հաջորդ առաջնությանը, երբ նրանց տվյալները կհամապատասխանի կանոնադրությամբ սահմանված տվյալներին»։

Գնդապետ, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ Ռոլիմ Նիլտոնն ասաց, որ որոշ երկրներ ունեն նաև իրենց ընտրության չափորոշիչները։

«Որոշ որոշումներ կան, որոնք մեր՝ սպորտի բաժնի ղեկավարներիս ձեռքում չէ։ Հնարավոր է, օրինակ, ազգային ռազմավարություններ լինեն, որոնցով առաջնորդվել է պետք։ Բայց կարելի է իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկել. փորձեք տեսնել ինչ մարզիկներ են մասնակցում ու փորձեք նրանց սատարել»,- նշեց նա։

Ինչպե՞ս են ընտրվել զինվորականների աշխարհի առաջնությանը մասնակից մարզիկները: Դավթյանն ասաց, որ հաշվի են առնվում երկու ասպեկտ՝ զինորականներին ներկայացվող պահանջները, նրանց մարզական պահանջները։

«Փորձել ենք ընտրել լավագույններին օրինականության շրջանակում։ Կա թույլատրելության և ուժեղության հարց։ Թիմի կազմը չի որոշել Ըմբշամարտի ֆեդերացիան։ Թիմի կազմն ընտրվել է կոլեկտիվ՝ պաշտպանության նախարարության մասնագետների և պաշտպանության նախարարության պատասխանտուների միջոցով»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
277 դիտում

Խաղատան դիմաց մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տուժածը հիվանդանոցում է

Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին. դեսպանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել

Մայրը խոհանոցում վատ է զգացել, կորցրել հավասարակշռությունը և ընկել. 1-ամյա երեխան ջերմային այրվածքներ է ստացել

Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը

Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ. ինչ հարցեր են քննարկվել

FIFA-ն պատժել է թուրքական ակումբին

Կուբայի դեսպանն ու ԿԳՄՍ փոխնախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Գերմանիան կաջակցի ՆԳ նախարարությանը նոր ձևավորվող Ոստիկանության գվարդիայի կադրերի պատրաստման հարցում

Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը. բեռնատարների վարորդները փորձել են փախուստի դիմել

G20-ի գագաթնաժողովում Մակրոնը ձեռքսեղմումով բարևել է Լավրովին (տեսանյութ)

ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանին ներկայացվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահի հետ, նրան հրավիրել Հայաստան

Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում

Ինչպե՞ս են ընտրվել զինվորականների աշխարհի առաջնության մասնակից մարզիկները. ՊՆ-ն պարզաբանել է

Հովիկ Աղազարյանին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե

Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետն ու Արման Սարգսյանը պարգևատրվել են Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով

Ինչու զինծառայող ուժեղագույնները չեն մասնակցում ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. նախարարը մանրամասնել է

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԿԸՀ-ն սկսել է ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքի ժամանակ լրացված ձևաթղթերի ստուգումը

Աչքի հրազենային վնասվածքով 24-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 19-ին

Հուսով եմ՝ քննությունը պատշաճ կընթանա. նախարարը՝ Երվանդ Քոչարի թանգարանից կտավների անհետացման մասին

Անդրեասյանը և Հայրապետյանը դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը»-ը հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լենա Նազարյանը

Սրբուհի Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

Քոքոբելյանի հոր առևանգման գործով նախաքննությունը հանցավոր խմբի իրանցի անդամի մասով ավարտվել է. մանրամասներ

Զոհված զինծառայողների ընտանիքները Երևանում տրանսպորտից անվճար կօգտվեն

Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում

Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվել են պաշտոններից

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը

Հայաստանը գնաճի ամենացածր ցուցանիշն է արձանագրել ԵԱՏՄ երկրների շարքում

Եթե տրանսպորտային միջոցը թանկ է, դրանից օգտվելն էլ պիտի թանկ լինի. Արմեն Գալջյան

Գործադիր տեղափոխվելու առաջարկություն չեմ ստացել․ Արմեն Փամբուխչյան

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. սպասվում են ձյան և անձրևի տեղումներ

ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

Ձեզ հոգեհարազատ Դաշնակցության ոճով ասեք՝ կողմ ըլլալով՝ դեմ եք նախագծին. Սահակյանը՝ ընդդիմությանը

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը կլինի Երևանում. Գիլոյանն ու մրցավարները հանդիպել են

Ներկայացված բոլոր ծրագրերն առաջիկայում կքննարկվեն. ՀԲ ֆինանսների պրակտիկայի ղեկավարը՝ ԲՏԱ փոխնախարարին

Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում (տեսանյութ)