Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Մանասյանի ուղերձը

20/11/2024 schedule10:30

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է.

«Սիրելի՛ երեխաներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչը խիստ կարևոր է առավել ամուր և իրավունքահեն հասարակության ձևավորման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկուման արդյունքները ցույց են տալիս, որ առկա են երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համակարգային։

Մասնավորապես՝ արձանագրվել են խնդիրներ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման ու կանխարգելման, միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ դրանց պատշաճ հասցեավորման և յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, երեխաների անձնական տվյալների պաշտպանության, նախադպրոցական կրթության իրավունքի ապահովման, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանեկան միջավայրում ապրելու և մի շարք այլ իրավունքների ապահովման հետ կապված:

Դրանք վեր հանելու և լուծելու ուղիներ գտնելու նպատակով իմ և աշխատակազմի կողմից հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար իրականացվում են հանդիպումներ ուսումնական հաստատություններում սովորողների, խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների հետ, ներկայացվում են վերջիններիս իրավունքները, Պաշտպանին ինքնուրույն դիմելու մեխանիզմները։ Այս ամենի արդյունքում աճել է երեխաների իրազեկվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին, և երեխաները իրենց իրավունքների պաշտպանության հարցով ինքնուրույն դիմում են Պաշտպանին՝ բարձրացնելով ինչպես բուլինգի և վատ վերաբերմունքի, այնպես էլ՝ իրենց իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։

Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար, պետք է ունենանք օրինակելի վարքագիծ՝ նկատի ունենալով այն, որ երեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։

Սիրելի երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
143 դիտում

Վարչապետը Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու որոշում է ստորագրել

Թաիրովի և Ջրարբիի 2 բնակիչ հողամասերում և այլ շինություններում թմրամիջոցներ են պահել

Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք կմեկնեն Լոս Անջելես

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

«Օրենքով գող» Պզոն դատարանի որոշմամբ արդարացվել է

Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Լոռիում «Լադա»-ն գլխիվայր հայտնվել է ձորակում. կան տուժածներ

Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա (տեսանյութ)

Մարզերում մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է հաշվառում

Ուկրաինան կարող է պարտվել, եթե ԱՄՆ-ը կրճատի օգնությունը. Զելենսկի (տեսանյութ)

Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Մանասյանի ուղերձը

Փրկարարները գետից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան

Ադրբեջանը և Իրանը ռազմական համագործակցության արձանագրություն են ստորագրել

Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան. այն բացելու համար ձերբակալություններ են եղել

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել է 26 ավտոմեքենա, կան տուժածներ

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստների եռյակում է

Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, ցածր տեսանելիություն

Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար

Արգենտինան հետ է կանչել իր զինվորականներին Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունից

Ինչու Անկարան օդային տարածք չի տրամադրել COP-29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած Իսրայելի նախագահին

Նիկոլ Փաշինյանի նախկին «թրաշն» ավելի բարձր վարկանիշ ունի, քան Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը միասին վերցրած

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Քննարկվել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում բրազիլական ընկերությունների գործունեության հնարավորությունը

16 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել. Վրաստանում շարունակվում է բողոքի ակցիան

Ինչով է կարևոր վարչապետի այցը Վատիկան, և ինչ կարող է տալ այն ՀՀ-ին. Առաքելյանը առանցքային կետեր է թվարկում

ԱԳՆ-ում մեկնարկել է Արարարտ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը (տեսանյութ)

Զելենսկին խոստացել է չիջեցնել մոբիլիզացիոն տարիքը

Պատանի սուսերամարտիկները Թբիլիսիի միջազգային մրցաշարից մեդալներով են վերադարձել

Շատ հանդիսավոր-հոգևոր էր սպասումը. ինչպես են Աննա Հակոբյանը և Արփին սպասում Հռոմի Պապի հետ հանդիպմանը

Հատուկ դրոշմակով բացիկ է մարվել. Արայիկ Հարությունյանը մասնակցել է արարողությանը (լուսանկարներ)

Պետք է սպասել վտանգավոր սցենարների. կհարվածի՞ Ուկրաինան ՌԴ-ի խորքերին. մանրամասնում է փորձագետը (տեսանյութ)

ՌՍՄԽ ղեկավար կազմն ու ՀՀ ժամանած պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Խաղատան դիմաց մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին․ տուժածը հիվանդանոցում է

Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետին. դեսպանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել

Մայրը խոհանոցում վատ է զգացել, կորցրել հավասարակշռությունը և ընկել. 1-ամյա երեխան ջերմային այրվածքներ է ստացել

Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը

Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ. ինչ հարցեր են քննարկվել

FIFA-ն պատժել է թուրքական ակումբին

Կուբայի դեսպանն ու ԿԳՄՍ փոխնախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները