23-ամյա երիտասարդը հափշտակել է կայանված «Օպել»-ը, երթևեկել ու հարվածել պարեկային մեքենային. նա կալանավորվել է

20/11/2024 schedule14:59

Պարզվել են 23-ամյա երիտասարդի կողմից մեկ այլ անձի ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ։ 

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 23-ամյա երիտասարդը, օգտվելով Երևան քաղաքի Գայի պողոտայում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է այն և երթևեկել քաղաքի տարբեր հատվածներով։

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում երիտասարդը նշված մեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչը նկատվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Վերջիններս, բարձրախոսի միջոցով, լուսային և ձայնային ազդանշանների օգտագործմամբ, հրահանգել են կանգնեցնել մեքենան, սակայն 23-ամյա երիտասարդը, չենթարկվելով պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, անկանոն երթևեկելով և ՃԵԿ-ի բազմաթիվ խախտումներ թույլ տալով, դիմել է փախուստի:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հետապնդել են նրան, որի ընթացքում Ռուբինյանց փողոցից դեպի Դ.Անհաղթի փողոց շրջադարձ կատարելու ժամանակ, վերջինս իր կողմից հափշտակված ավտոմեքենայով, ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, դիտավորյալ բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային և շարունակել երթևեկությունը Կոմիտասի պողոտայի ուղղությամբ։ Անցնելով «Լամբադա» կամուրջը՝ երիտասարդը կտրուկ շրջադարձ է կատարել Շիրվանզադեի փողոցի ուղղությամբ և նշված փողոցով իր անխափան փախուստն ապահովելու նպատակով կրկին հարվածել է հիշյալ փողոցը փակած պարեկային ծառայության մեկ այլ ավտոմեքենայի: Շարունակելով երթևեկությունը՝ երիտասարդը մուտք է գործել Մամիկոնյանց փողոց, որից էլ դեպի Գրիբոյեդովի փողոց շրջադարձ կատարելու խոչընդոտը վերացնելու նպատակով դիտավորյալ հարվածել է պարեկային ծառայության ևս երկու ավտոմեքենայի: Այնուհետև կորցնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը՝ Գրիբոյեդովի փողոցում բախվել է ծառին:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի՝ վթարի և հափշտակության վայրերի զննություններ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
181 դիտում

Ունենալ և՛ մեկուսացված, և՛ ինտեգրված տարածք. վարչապետը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերը

Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին

Մեր գործընկերների գնահատմամբ՝ Հայաստանը առաջատար է շահառու սեփականության թափանցիկության ոլորտում. փոխվարչապետ

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնություն. հայ ըմբիշներից ովքեր են եզրափակչում

Առաջին անգամ գործարկվել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը

Գյումրիում ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր են հայտնաբերվել (տեսանյութ)

Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 20-ին

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կբռնագանձվի

Հայտնի է՝ երբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը

Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Դրանով աշխարհը կկանգնի ավելի մեծ պատերազմի շեմին. Էրդողանը քննադատել է Բայդենի որոշումը

Վարչապետը մանկավարժական համալսարանում ներկայացրել է Ակադեմիական քաղաքի Կրթական կլաստերը (տեսանյութ)

23-ամյա երիտասարդը հափշտակել է կայանված «Օպել»-ը, երթևեկել ու հարվածել պարեկային մեքենային. նա կալանավորվել է

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆինանսների նախարարն ու Բելգիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին

Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են

Աննա Հակոբյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա է եղել Հռոմի Պապի անցկացրած գլխավոր ունկնդրությանը (տեսանյութ)

Բրազիլացի հեռուստահաղորդավարը սխալմամբ Ջո Բայդենին Բեն Լադեն է անվանել (տեսանյութ)

Առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում

Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, դրանով բավարարվեք. Զեյնալյան

Իմ օրակարգում մանդատը դնելու հարց չկա. Աղազարյան

Նախագահը ստորագրել է Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելու հրամանագիրը

ԱՄՆ-ը փակել է Կիևում դեսպանատունը. տեղեկություն են ստացել սպասվող խոշոր ավիահարվածի մասին

Հանրապետության հրապարակի շենքերի վրա լուսավորության համար նոր անցքեր չեն բացվի. Գրիգորյան

Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Որքան գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար. Գրիգորյանը մանրամասնել է

Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորությունը

Վարչապետը Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու որոշում է ստորագրել

Թաիրովի և Ջրարբիի 2 բնակիչ հողամասերում և այլ շինություններում թմրամիջոցներ են պահել

Տիգրան Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք կմեկնեն Լոս Անջելես

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

«Օրենքով գող» Պզոն դատարանի որոշմամբ արդարացվել է

Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Լոռիում «Լադա»-ն գլխիվայր հայտնվել է ձորակում. կան տուժածներ

Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա (տեսանյութ)

Մարզերում մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է հաշվառում

Ուկրաինան կարող է պարտվել, եթե ԱՄՆ-ը կրճատի օգնությունը. Զելենսկի (տեսանյութ)

Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Մանասյանի ուղերձը