Մինչ 2018թ-ը արագաչափը տուգանում էր 72 հզր դրամ, այժմ՝ 25 հզր, իշխանությունը մի քանի անգամ իջեցրել է. Սարգսյան

30/11/2024 schedule14:00

Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհները 2012 թվականից սկսած վերահսկվում են արագաչափների միջոցով, որոնց լինել-չլինելու հարցն այս տարիների ընթացքում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր խնդրահարույց հարցին և նկատել՝ որքան էլ այս հարցը կարող է ոչ այնքան ծանրակշիռ թվալ, սակայն, հաշվի առնելով դրա վերաբերյալ հանրային լայն հետաքրքրությունը և տեսակետների մեծ բախումը, ճիշտ կլինի, որ այն լուծվի հանրաքվեի միջոցով։

Ըստ վարչապետի՝ անհարժեշտ է նախ պայմանավորվել, որ եթե 50 հազար ստորագրություն հավաքվի, հարցը կգնա Ազգային ժողով։ Եթե Ազգային ժողովը դեմ քվեարկի, կսկսվի 300 հազար ստորագրություն հավաքելու գործընթացը։ Եթե հաջողվի 300 հազար ստորագրությունն էլ հավաքել, հարցը դուրս կբերվի հանրաքվեի, որպեսզի այն լուծվի համաժողովրդական ձևով։

Ընդ որում՝ Կառավարության ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այն խմբերին, որոնք կնախաձեռնեն այս գործընթացը:

ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որը վերջին շրջանում պարբերաբար հրապարակումներ է անում երթևեկության կանոնները պահելու հետ կապված, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում՝ հանրաքվեն իրականում չի կայանա, քանի որ քաղաքացիները չեն ցանկանա, որ երթևեկությունը որոշ չափով կարգավորող միջոցը հեռացվի ճանապարհներից։

«Անհնար է նման ստորագրահավաք կազմակերպել, մեծ ռեսուրսներ են պետք դրա համար։ Իմ պատկերացմամբ՝ ժողովուրդը հասկանում է, որ պետք չէ նման քայլի գնալ։ 2023 թվականին ճանապարհային տրանսպորտային պատահարներից եղել է 378 զոհ։ Ոստիկանությունը վիճակագրություն չի վարում, թե որն է պատահարների հիմնական պատճառը, բայց, իհարկե, արագությունը մեծ դեր ունի։ 378 թիվը ավելի մեծ է, քան տարվա օրերը՝ 365-ը. եթե, օրինակ, այսօր մահվան դեպք չի եղել, վաղը երկուսն են մահանալու։ Այսինքն՝ ծայրահեղ վիճակում ենք, այդ թիվը մեզ նման փոքր երկրի համար շատ լուրջ խնդիր է։ Հետևաբար այս ժամանակահատվածում ժամանակավրեպ է քննարկել արագաչափները հանել-չհանելու հարցը»,- ասում է նա։

Սարգսյանը շեշտում է՝ արագաչափների անօգուտ լինելու վերաբերյալ հայտարարությունները, որոնց մասին այս օրերին շատ է խոսվում, վարչապետն արել է հեղափոխության օրերին, սակայն դրանից արդեն վեց տարի է անցել, ու շատ բան այժմ փոխվել է։

Վերջինս միաժամանակ կարծում է, որ արագաչափներ պետք է տեղադրվեն այն վայրերում, որոնք երթևեկության համար խնդրահարույց են․ «Ոստիկանությունը պետք է վերլուծություն անի, թե ամենաշատ վթարները Երևանի որ հատվածներում են լինում։ Լուրջ մասնագետներ աշխատեն, եթե կարիք կա, դրսից մասնագետներ հրավիրվեն, քայլեր ձեռնարկեն, նոր արագաչափներ ներդնեն, ավտոճանապարհները նորոգեն, կահավորեն։ Պատասխանատու որոշումներ պետք է կայացվեն, ու ինչ-որ մեկը իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը»։

Օրինակ՝ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում առաջարկել է, որ արագաչափ, տեսախցիկ տեղադրվի Երևանի Սարյան փողոցի փոստի շենքի մոտ, որովհետև մարդիկ հանդիպակաց են երթևեկում: Սա մեծ արձագանք է ստացել, սակայն մի խնդիր կա․ «Մարդիկ գրում են, բա ասում էիք՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, խի եք տենց բան անում», կամ «վարչապետն ասել էր՝ «փողը տուր, քշի», խի եք դժգոհում»։ Այսինքն՝ վարչապետի հայտարարությունները կոնտեքստից դուրս են ներկայացնում, մինչդեռ այդ խոսքերից առաջ երկար տեքստեր են եղել։ Մինչև 2018 թվականը արագաչափը ինձ տուգանել է 72 հազար դրամ, հիմա առավելագույն տուգանքի արժեքը 25 հազար դրամ է: Իշխանությունը 3-4 անգամ իջեցրել է տուգանքի գումարը, ու առաջ է եկել բալային համակարգը, որ ինչ-որ պահից խախտումներով աչքի ընկած վարորդը իրավունք չունենա վարելու»։

Նմանատիպ հարցերը Սարգսյանը բարձրաձայնում է ոչ միայն սեփական փորձով դրանց առերեսվելու հետևանքով, այլ նաև քաղաքացիների ահազանգերի հետքերով։ Ըստ նրա՝ փորձում են այսպիսի միջոցներով երթևեկության կարգավորմանն ուղղված լուծումներ առաջարկել:

«Արագաչափների վերաբերյալ բողոքներից մեկն էլ այն է, որ այն անցնելուց հետո վարորդը նույն արագությունն է ավելացնում, սակայն, օրինակ, Երևանից մինչև Գորիս ողջ ճանապարհին արագաչափներ կան, ու հնարավոր չէ, ամբողջ ճանապարհը լարված գնալ, որ հիշել, թե որտեղ կար արագաչափ, արագաչափը ստիպում է, որ վարորդը զգոն լինի»,- նկատում է նա:

Զրուցակիցը հիշեցնում է, որ արագաչափների սպասարկումը պատվիրակված էր «Security dream» մասնավոր ընկերությանը։ Ներկայումս ամբողջովին պետական ընկերություն է իրականացնում և ամբողջությամբ գտնվում է պետական վերահսկողության ներքո, ինչը շատ կարևոր է։

Բացի նրանից, որ Նաիրի Սարգսյանը դեմ է արագաչափները հեռացնելուն, նա իր եղբոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջոցով նոր օրենսդրական փոփոխությունն էլ է փորձում առաջարկել: Այն լինելու է նրա մասին, թե ինչ անել, որ վթարների դեպքում մեքենաները չմնան փողոցի մեջտեղում ու ավելորդ խցանումներ չստեղծեն։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1835 դիտում

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը

Գյումրիում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը

Բրատիսլավայում ապրիլի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. ովքեր դուրս կգան մրցագորգ

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սարի թաղում 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Մեղրի-Լեհվազ-Մեղրի՝ 17 կմ, առանց կանգառի. վարչապետը հեծանիվ է վարել. տեսանյութ

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել