Վանաձորի ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

02/12/2024 schedule16:03

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել Վանաձորում գազալցակայանի պայթյունի դեպքից՝ նշելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել:

«2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճշակայանի ճնշակի և գազակուտակիչների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև բռնկվել է հրդեհ։

Դրա հետևանքով նշված շինությունում գտնված նույն ընկերության 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել նախ «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։

Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր:

Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություն-ներ, մասնավորապես՝ կատարվել են դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում նաև՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար Ոստիկանությանը տրվել է գրավոր հանձնարարություն: Բացի այդ, փակվել ու կնիքվել է գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշել է Աբրահամյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Պայթյուն-հրդեհի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի եւ դեմքի շրջանում առկա այրվածքներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
216 դիտում

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

«Կա՛մ մեռիր, կա՛մ կարգուկանոն հաստատիր»․ Լուկաշենկոն Բելառուսի մշակույթի նախարարին դիմել է կոչով

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը

Ինչպիսի եղանակ է սպասվում դեկտեմբերին. Սուրենյանը մանրամասնել է

Կրթությունը՝ հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդ. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի

Դատախազությունը Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարից բռնագանձման պահանջ է ներկայացրել

ՀՀ նախագահը և ԱՄԷ դեսպանը քննարկել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության վերաբերյալ օրակարգային հարցեր

Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները

Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքը․ ինչու պատգամավորը վայր չի դնում մանդատը

Երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն․ վարչապետն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Ժամանակակից, գունավոր ու ապահով․ 30 տարվա դադարից հետո բացվել է Այգեվանի մանկապարտեզը

Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչները․ ինչ հարցեր են օրակարգում

Վանաձորի ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Առաջադրվել եմ որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու

EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ղազինյանի գույքը

Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». մեջլիսի պատգամավոր

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Մանկապարտեզի անձնակազմի հետ ակտիվ նախաքննություն է իրականացվում. ՔԿ-ն՝ 4-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

ՀՀ-ի բացակայությունը ՀԱՊԿ միջոցառումներից «վնասում է» հենց Երևանի հեղինակությանը. Բելառուսի ԱԽ քարտուղար

Պաշտոնապես առաջադրվել եմ Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու. Առուշանյան

Հիվանդանոց են տեղափոխել ծնողներից մեկի մեքենայով. նոր մանրամասներ 4-ամյա աղջնակի մահվան դեպքից

Մարզերում սպասվում են ձյան տեղումներ, ջերմաստիճանը չի փոխվի

Խոշոր ավտովթար Արագածոտնում. 2 «Օպել»-ի բախման հետևանքով կա 6 տուժած

Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը

Պարադահուկավազքի միջազգային մրցաշարում Հայաստանը պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել

Իրանի արտգործնախարարը Դամասկոսից մեկնել է Թուրքիա. տեսանյութ

Մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել. ՆԳՆ-ն մեկնաբանել է մանկապարտեզից հոսպիտալացված երեխայի մահվան դեպքը

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը. դատարանը բավարարել է Դատախազության հայցը

Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 4-ամյա երեխա. նա մահացել է

ՊՊԳՎ ծառայողը հափշտակել է մոտ 21 հազար լիտր բենզին. կազմված փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն

Շոլցը ժամանել է Կիև՝ Զելենսկիի հետ բանակցությունների. տեսանյութ

Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է

«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը

Անցած 11 ամսում Հայաստանում կարմրուկի քանի դեպք է գրանցվել

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրման վերջնաժամկետն ավարտված է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու քրեական գործով ներում է շնորհել որդուն

Սուրճի ընդմիջում Սայաթ-Նովայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել