Երևան
12 °C
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 4-ին հաստատել էր ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան՝ հեռակա դատաքննության:
Միաժամանակ, դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Ա.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:
«2024 թվականի դեկտեմբերի 2-ին Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն:
Հիշեցնենք, որ դատախազի՝ 2023 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ՝ նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) (երեք դրվագ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ա.Գ.-ն, ի թիվս այլնի, ապօրինի հարստացման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակն ու տեղաշարժը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ և 2012-2018 թվականներին ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ ու անշարժ գույք:
Մասնավորապես՝
2015 թվականին 28 միլիոն դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում գտնվող հողատարածքը.
2011 թվականի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանը.
2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանը.
2016 թվականի հունիսի 2-ին 475 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի բնակարանը.
2019 թվականի մարտի 6-ին 1 միլիոն 525 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Մերրիմանում գտնվող առանձնատունը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանում մեքենա է հրդեհվել
Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը
Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր
Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է
Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը
Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին
Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան
Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է
Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT