Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

04/12/2024 schedule09:51

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը:

Վրաց հատուկ ջոկատայինները, օգտագործելով հատուկ տեխնիկա, դուրս են մղել հակակառավարական ցույցի մասնակիցներին Ռուսթավելի պողոտայից, որի մի մասը նրանք գրավել էին երեքշաբթի օրվանից՝ երկրի խորհրդարանից դուրս մղվելուց հետո:

Ցուցարարները պողոտայից շարժվել են դեպի Ռուսթավելի մետրոյի կայարան։ Նրանք հասել են Թբիլիսիի քաղաքապետարան ու փակել դրա դիմացի ճանապարհը։

Խմբին մոտեցող վարորդները ստիպված են եղել շրջվել և հակառակ ուղղությամբ վարել։ Անվտանգության աշխատակիցները քաղաքապետարանից հետևել են, թե ինչ է կատարվել, իսկ որոշ հեռավորության վրա ոստիկանական մեքենաներ են կանգնել:

Նախորդ շաբաթվանից Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները ցույցն ավարտել են քաղաքի փողոցներով երթով:

Ընդդիմության կողմնակիցների շարասյունը՝ մոտ 100 հոգի, չորեքշաբթի վաղ առավոտյան երթով անցել է Թբիլիսիի փողոցներով՝ հեռանալով քաղաքի կենտրոնից։ Երթի ընթացքին զուգահեռ հանրահավաքի առանձին մասնակիցներ և փոքր խմբեր լքել են հավաքի վայրը:

Ընդդիմության նոր հանրահավաքը սկսվել էր երեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղից այն ավելի հեռու է մղվել Ռուսթավելի պողոտայով:

Գիշերը ցուցարարները պիրոտեխնիկայի օգնությամբ հարձակվել են ոստիկանական պատնեշի վրա, իսկ առավոտյան ուժայինները հավաքվածներին դուրս են մղել պողոտայից։ Այնուհետև ցուցարարները հասել են Թբիլիսիի քաղաքապետարան և որոշ ժամանակով արգելափակել երթևեկությունը դրա դիմաց։

Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու իր որոշման մասին։

Բողոքի ակցիայի մասնակիցներն օգտագործում են ճայթրուկներ, քարեր, շշեր, հաղորդվել է, որ ջարդերի վայրում հայտնաբերվել են Մոլոտովի կոկտեյլներ։ Անվտանգության ուժերը պատասխանում են՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ:

Կան հարյուրից ավել տուժածներ և՛ իրավապահների, և՛ ցուցարարների շրջանում, մի քանի հարյուր մարդ ձերբակալվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
813 դիտում

Որո՞նք են համարվելու հարկվող և չհարկվող եկամուտներ. տեսանյութ

Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ

Սահմանվել են կրեդիտներ, հայտարարագրումն ուղիղ կապ ունի մարդու բարեկեցության բարձրացման հետ. ՊԵԿ նախագահ

Պողպատյա տրամաբանությամբ ու դեմագոգիայով մոլորեցնում են մարդկանց. Չախոյանը՝ Մարուքյանի հայտարարության մասին

Անհավանական պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը. Ռուբիոն երդմամբ ստանձնել է պաշտոնը

Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է եղել. կասկածյալների թվում է «Երևան ավտոբուս»-ի ծառայության պետը

Մեկը կա, ով իրեն լրագրող է անվանում, արտահայտվում որպես փողոցային խուժան ու տզզում ճանճի պես. Սիմոնյան

Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու 8 տեսակի ուղետոմս է առաջարկվում, որոնք են դրանք և ինչպես ընտրել

Հայկական կողմը դեմ է արտահայտվել Մոսվկայի երկու ցանկություններին. որոնք են դրանք՝ Բլեյանը մանրամասնում է

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. ԱԳ նախարարն այցելել է նաև Տրետյակովյան պատկերասրահ. լուսանկարներ

Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը

Տավուշի մարզպետը կմեկնի արձակուրդ

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ին ձեռնտու չէ ՌԴ ներկայությունը Սյունիքում. Թրամփը շահագրգիռ է ՀՀ-ի և Ադրբեջանի հարցում. տեսանյութ

ՀՀ-ում Ֆրանսիան ներդնում է իր միջոցներն այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. դեսպանն այցելել է Վեդու ջրամբար

Չնայած առկա մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ հասնելու կայուն խաղաղության. Միրզոյան

Հանդիպումն անցավ անկեղծ, կառուցողական մթնոլորտում, քննարկեցինք Հարավային Կովկասում խաղաղության թեման. Միրզոյան

Զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր

Դանակ պահելու կասկածանքով ԱԺ-ից բերման ենթարկված օպերատորն ազատ է արձակվել

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հրաժարական կտա. Գերցի Խալևին հայտնել է պատճառը

Ծովասար գյուղի բնակիչներ 17, 21 և 22 տարեկան երիտասարդները ապօրինի թմրանյութ են պահել և օգտագործել

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Արարատի մարզ

Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանը՝ հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

Դուք եք հանձնել ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել. Հովհաննիսյանը՝ Օհանյանին

ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված պատիժ կրող 2004թ․ ծնված քաղաքացին մահացել է

Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց

Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. պատճառը հայտնի է

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-26 թթ. զարգացման ռազմավարության ընթացքը

Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի զոհերի թիվն անցել է 60-ից

Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան

Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի. տեսանյութ

Հայտարարագիր լրացնող որ անձինք մինչև 100 հազար դրամ կստանան ՊԵԿ-ից. Սիսակ Գաբրիելյանը մանրամասնում է

Համագործակցության ակտիվացումը պահանջված է. Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800կգ ձուկ է առգրավվել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 21-ին

Ինչպես կարող է մեկ ուսուցիչը, դասախոսը փոխել ողջ կյանքիդ հետագիծը. Աննա Վարդապետյան

Թրամփը 90 օրով դադարեցրել է այլ երկրներին ԱՄՆ օգնության բոլոր ծրագրերը

Երևանի դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է աշխատանքից