ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները հատել են անդառնալիության կետը. Նիկոլ Փաշինյան

04/12/2024 schedule17:15

«Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամբ, այդ հայտարարությունը ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում, որովհետև մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ նկատմամբ 2021, 2022 թվականներին եղել են տարածքային ոտնձգություններ՝ ագրեսիա»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի այն հարցին, թե օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ-ի վրա հարձակում չի եղել, նաև հայտարարել է՝ ՀՀ-ն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր ձևաչափերին, արդյոք սա չի՞ հակասում ՀԱՊԿ-ում մասնակցությունը դադարեցնելու վարչապետի հայտարարությանը:

Այդ համատեքստում վարչապետը նկատեց. «Մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և առաջին հերթին, իհարկե, հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ և մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ «ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են»:

Երբ որ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ինչ ենք ասել, ասել ենք՝ հարգելի գործընկերներ, էն կարմիր գիծը, որ դուք ասում էիք, հատված է, որից հետո իրենք ասել են՝ գիտեք՝ սահմանը դելիմիտացված չէ, մենք էլ ասել ենք՝ բա էդ դեպքում որտեղո՞վ է անցնում այդ կարմիր գիծը, մեզ ցույց տվեք այդ գիծը, որպեսզի հասկանանք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Ասել ենք՝ ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, էս քարտեզը, էս մատիտը, իրենք մեզ դեռ ցույց չեն տվել: Եվ ես ասել եմ, որ եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, ուրեմն փաստացի ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի»:

Փաշինյանը նաև նկատեց, որ այդտեղ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ընդհանրապես կապ չունի:

Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա Կառավարության ղեկավարը նկատեց. «Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի քննարկման, մենք, ըստ էության, վետտո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, որովհետև, ըստ էության, մենք մեզ դնում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են՝ թող որոշեն: Կարծում եմ, որ մենք այդտեղ անդառնալիության կետն արդեն անցել ենք»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ դրա ընթացքում Հայաստանը արտաքին ագրեսիայի չի ենթարկվել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1093 դիտում

Հայաստանը որևէ մեկի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու խնդիր չի դրել․ պաշտպանության նախարար

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Բաքվում հայ բնակչության կոտորածը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել հայկական համայնքին. ԱԳՆ

Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել

Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան

Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց

Մի քանի տարածաշրջանում մառախուղ է

Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ

ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին

Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան

Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան

«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների

Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին

Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան