Աղազարյանը կոնֆիդենցիալ տեղեկատվություններ է տվել տարբեր լրատվամիջոցների ու ներկայացուցիչների․ Հովհաննիսյան

04/12/2024 schedule16:03

Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում գտնվում է քննչական կոմիտեում, և քրեական գործի շրջանակներում քննչական կոմիտեում գտնվող ցանկացած հեռախոս ստուգվում է, տեղի են ունենում քննչական գործողություններ։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Գաղտնի տեղեկատվություններ պատկանող ինֆորմացիաներ կան, Աղազարյանը կոնֆիդենցիալ տեղեկատվություններ է սիստեմատիկ կերպով տարբեր լրատվամիջոցների ու տարբեր ներկայացուցիչների տվել, որոնք այս կամ այն կերպ կարող են ներգործություն ունենալ որևէ պրոցեսի վրա կամ հանրային գործունեություն ծավալել»,- նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ այն պահից, երբ Աղազարյանի հեռախոսից հայտնաբերվել են տեղեկատվությունները, դրանք այլևս չեն դիտարկվում անձնական, հատկապես, եթե դրանց մեջ առկա է պետական անվտանգության սպառնալիք հանդիսացող տեղեկատվությունների արտահոսք. վարչապետին զեկուցվել է պետական անվտանգության հետ կապված տեղեկատվության արտահոսքի մասին․ «Քաղաքական թիմն էլ կայացրել է քաղաքական որոշում․ իր խմբակցության անդամին, որը կազմակերպել է կուսակցության ներքին աշխատանքների, կուսակցության փակ քննարկումների, անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունների արտահոսք, դուրս է հանել կուսակցությունից»։

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցության շարքերից:

Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել պատգամավորական մանդատները: Վարչապետի խնդրանքը Զեյնալյանն ընդունեց, իսկ Աղազարյանը՝ ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
542 դիտում

Պարզաբանվում են «Զովունի» ենթակայանում տեղի ունեցած վթարի նախնական պատճառները

Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ցույցը. այն ուղեկցվում է բախումներով և ձերբակալություններով

«Ղամազություն». Աղազարյանի «տառապանքը»՝ կուսակցությունից հեռացվելու, «փորձ ունի». ի՞նչ հետևանքների սպասել

Գյուղերից մեկում հոսանքի սնուցման վահանակի դիմաց մայրը հայտնաբերել է որդու դին

Մեր առաջնահերթություններից է ունենալ ապահով տրանսպորտային համակարգ. Տիգրան Ավինյանը շրջել է ավտոբուսներով

Սուրեն Պապիկյանն ու Նիկոս Դենդիասն անդրադարձել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը

Բայրամովն ու ԵՄ դիվանագիտության ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամ են․ տեղի ունեցավ «Կողք կողքի» փառատոնը. տեսանյութ

Ով է փոխարինել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության կալանավորված պետին. մարզպետը ներկայացրել է պաշտոնյային

Բախվել են «Մերսեդես»-ն ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «Կամազ»-ը. կա տուժած

Մալթայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները. ինչ հարցեր են քննարկվել

Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն անհամատեղելի են, փոխզիջման հնարավորությունը՝ զրոյական. Ռյաբկով

Վաշինգտոնը մշտապես կապի մեջ է Թուրքիայի հետ. Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է Սիրիայի իրադարձությունները

Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ներկայացուցիչներին

Եթովպիայում ՀՀ դեսպանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին է հանձնել ԱԳ նախարարի նամակը

Հավատում եմ ձեր նվիրումին. մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». կայացել է «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկի շնորհանդեսը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Բագրատունյաց պողոտայում մեքենաներ են բախվել. ընկերությունների տնօրեններ են տեղափոխվել հիվանդանոց

Ավարտվեց Yandex Armenia-ի նախաձեռնած «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան

Քննարկվել են Ասիական զարգացման բանկի և ԶՖԳ-ի հետ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրերը

Խմբակցությունից Գեղամ Նազարյանին հեռացրած Խամոյանը սգում է Հովիկ Աղազարյանի համար. Սաֆարյան

Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Նիկոլ Փաշինյան

Պաշտոնանկություն Արդարադատության նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել

Ես, անկեղծ ասած, շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկը իմ մասին խոսելիս ասում է՝ շեֆը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացին 20 նամակ է գրել, որ 16 մլն պարտք ունի, օգնենք փակի․ վարչապետը անդրադարձավ օնլայն խաղատների հարցին

Կրծքավանդակի վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա աղջիկ․ նա եղել է ընկերոջ հետ

15 մետր բարձրությամբ Գյումրու նոր տոնածառը 1-2 օրից կհասնի Հայաստան. գնումը կիրականացնի Շիրակի մարզպետարանը

Տրանսպորտային միջոց վարելու համար քննություն հանձնելու հերթագրման կարգը կփոխվի. ՆԳ նախարար

Քննարկվել են քաղաքական, տնտեսական և այլ հարցեր. նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի դեսպանը

Որտեղ հինգ մարդ հավաքվում է, գնում եք գլխին կանգնում, չգիտեմ՝ ինչ եք անելու․ վարչապետը՝ Գառնիկ Դանիելյանին

Ներքին գործերի նախարարը նոր տեղակալ ունի

Որևէ դպրոցի հրահանգ չենք տվել հերոսի անկյունները հանելու. Անդրեասյան

Հնարավոր է, որ մոռացել էր. Անգելա Մերկելը մեկնաբանել է շան հետ կապված դրվագի մասին Պուտինի ներողությունը

Հովիկ Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել. վարչապետ

ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները հատել են անդառնալիության կետը. Նիկոլ Փաշինյան

Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. որ հատվածում կդադարեցվի երթևեկությունը

Մեր ներկայացուցիչները գյումրեցիների դռները կծեծեն և կառաջարկեն քվեարկել․ վարչապետ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 4-ին